ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ԱՂՑԱՆ ,ԳԵՆԵՐԱԼե
Անհրաժեշտ է. 1 խոշոր բազուկ, 3 – 4 գազար, 3 կարտոֆիլ, 3 խաշած ձու, 1 խնձոր, 300 գ հավի կամ տավարի փափուկ միս, մայոնեզ։
Պատրաստման եղանակը. բանջարեղենները, միսը, ձուն առանձին – առանձին խաշել։ Ապա գազարն
անցկացնել քերիչով եւ ափսեի մեջ 1 սմ հաստությամբ տեղադրել, համեմել աղով, մայոնեզի շերտով,
ապա տեղադրել քերած բազուկի, կարտոֆիլի, մանրած ձվի, խնձորի, իսկ վերջում՝ մսի շերտերը:
Աղցանի յուրաքանչյուր շերտը պետք է պատել մայոնեզով։

ԱՂՑԱՆ ,ԻՏԱԼԱԿԱՆե
Անհրաժեշտ է. 250 գ մակարոն, 100 գ հոլանդական պանիր, 250 գ պահածոյացված եգիպտացորեն,
100 գ սալյամի երշիկ, 1 վարունգ, 1գլուխ սոխ, 2 պոմիդոր, կանաչի, հազարի 6 տերեւ։
Խյուս պատրաստելու համար – 4 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ
քացախ, 1 թեյի գդալ շաքարավազ, աղ, մանանեխ, 1 ճաշի գդալ կտրատած սամիթ։
Պատրաստման եղանակը. մակարոնը եփել աղաջրում՝ ավելացնելով 2 -3 ճաշի գդալ բուսական յուղ, որպեսզի դրանք չկպչեն իրար։ Պանիրը խորանարդաձեւ կտրատել, իսկ պոմիդորները եւ սոխը՝ կիսաօղակներով։ Վարունգը նույնպես խորանարդաձեւ կտրատել, այնուհետեւ մթերքները միացնել իրար։ Եփած մակարոնը լցնել մաղի մեջ, սառեցնել եւ տարածել աղցանի վրա։ Աղցանը համեմել խյուսով։

ԱՂՑԱՆ ,ՎԵՐԱԴԱՐՁե
Անհրաժեշտ է. 5 կտոր անանաս, 3 բանան, 2 խնձոր, 1/2 բաժակ մանր կտրատած նուշ, 5 ճաշի գդալ
խտացրած կաթ, 2 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ լիկյոր։
Պատրաստման եղանակը. խնձորը կտրատել, հեռացնել կորիզները եւ խորանարդաձեւ կտրատել։ Բանանից հեռացնել կեղեւը, բաժանել այն երկու մասի եւ ձողիկաձեւ կտրատել։
Անանասը նույնպես խորանարդաձեւ կտրատել։ Ապա բոլոր մրգերը միացնել իրար, վրան լցնել լիկյոր եւ զգուշորեն խառնել՝ ավելացնելով մանրած նուշ։
Խտացրած կաթը հարել թթվասերի հետ, լցնել աղցանի մեջ, խառնել եւ մատուցել։

ՏՈՐԹ ,ԲԱԼԵՆԻե
Պահանջվում է. 150 գ կարագ, 200 գ շաքարավազ, 5 ձու, 100 գ ընկույզ, 1 կիտրոն, 1 թեյի գդալ դարչին, 200 գ ալյուր, 250 գ բալի մուրաբայի հատիկներ։
Պատրաստման եղանակը. Կարագը հարել 100 գ շաքարավազով, իսկ ձուն՝ մնացած 100 գ շաքարավազով եւ զանգվածներն աստիճանաբար միացնել իրար։ Ապա ավելացնել ընկույզը, կիտրոնի մանրած կեղեւը, դարչինը, ալյուրը, բալը եւ լավ խառնել։
Տապակը պատել յուղով, ալյուրով, լցնել խմորը եւ ջեռոցում 25-30 րոպե եփել։

ԴՈՆԴՈՂ ,ՎԱՐԴԱԲՈՒՅՐե
Պահանջվում է. 1/2 բաժակ վարդի մուրաբա, 1, 5 բաժակ կարմիր գինի, 2 բաժակ ջուր, 1/2 բաժակ շաքարավազ, 1 կիտրոնի հյութ, 30 գ դոնդող։ Պատրաստման եղանակը. Ջրով եւ շաքարավազով պատրաստել օշարակ։ Լցնել այնտեղ նախօրոք բացած դոնդողը եւ եփել։ Ապա ավելացնել վարդի մուրաբան, կարմիր գինին, կիտրոնի հյութը։ Զանգվածը լավ խառնել, հանել կրակի վրայից, սառեցնել։ Դոնդողը լցնել կաղապարների մեջ եւ որոշ ժամանակ թողնել սառնարանում։

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards