Հարցազրույց-Սոցիոլոգ-Լիլիթ-Շաքարյանի-հետ

Հարցազրույց Սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի հետ`
Առաջին Հայալեզու Բրենդինգ Գրքի Հեղինակ

Հարց. – Տիկին Շաքարյան գիտենք որ բազում հոդվածների, ծրագրերի և նոր առարկաների հեղինակ եք, դասավանդում եք Հայաստանի թիվ մեկ Համալսարանում սակայն ինչպես տեսնում ենք կանգ չեք առնում և շարունա-կում եք ձեր ներդրումը ունենալ կրթության ոլորտում: Ինչու որոշեցիք գիրք գրել և ինչու Բրենդինգի մասին:

Լիլիթ Շաքարյան – Առհասարակ ԵՊՀ ուսանողների համար առաջնային խնդիրը կրթական ոլորտում հայալեզու մասնագիտական գրականության բացակայությունն է: Հիմնական գրակա-նությունը օտարալեզու է, ինչը խոչընդոտ է դառնում նյութերի հասանելիության տեսանկյունից: Խնդիրը սուր է մասնավորապես ժամանակաից դիսցիպլինների առումով, ինչպիսին Բրենդինգն է: Փորձելով լրացնել այս բացը, ինչպես նաև իմ ներդրումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման գործընթացում ես որոշեցի գիրք գրել: Ինչո՞ւ բրենդինգ, որովհետև դա այն բնագավառն է, որը ես ուսումնասիրում եմ դեռևս 2008 թվականից, ունեմ մի-ջազգային ելույթներ այդ թեմայով, տարբեր գիտաժողովներում և ունեմ նոր խոսք ոլորտի վերաբերյալ, որով ցանկանում եմ կիս-վել: Ավելին, ներկայումս ես, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Հա-սարակայնության հետ կապեր մասնագիտացման ծրագրում, դա-սավանդում եմ Բրենդինգի հիմունքներ դասընթացը, որի հե-ղինակը ես եմ:

Հարց. – Ո՞ր խավի կամ ընթերցող լսարանի համար է նախատեսված գիրքը և ի՞նչ է այն տալու ընթերցողին

Լիլիթ Շաքարյան – Գիրքը նախատեսվում է ինչպես ուսանող-ների համար, այնպես էլ ոլորտի մասնագետների համար, քանի որ այն տեսական կոնցեպտներից զատ պարունակելու է պրակ-տիկ օրինակներ և խորհուրդներ բրենդի զարգացման, շուկայում ճիշտ դիրքավորման, առաջխաղացման արդյունավետ ռազմա-վարության ընտրության և այլնի վերաբերյալ:

Հարց – Ես գիտեմ որ դուք նաև դասավանդում եք արտերկրում և բնականաբար անգլերեն լեզվով այ ինչու որո-շեցիք գիրքը գրել ոչ թե անգլերեն լեզվով այլ հայերեն պահանջն է շատ թե ….

Լիլիթ Շաքարյան – Նախ և առաջ հայալեզու մասնագիտական գրականության բացը դրդեց ինձ գիրքը գրել մայրենի լեզվով, բացի այդ գիրքը մանսավորապես ուղղված է լինելու Հայաստան-յան բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ խորհուր-դները և ռազմավարությունները տեղայնացված են տեղական բրենդերի և տեղական շուկայի համար: Եվ այս ամենից բացի ես իմ գրքի շրջանակներում որպես առանցքային նորույթ ներկա-յացնում եմ ՀՀ բրենդավորման կոնցեպտի նախագիծը, ինչը կա-րող է օգտակար լինել նաև պետական ոլորտի ներկայացուցիչների համար:

Հարց – Ե՞րբ է նախատեսվում գրքի տպագրությունը որտեղից կարող են մարդիկ այն ձեռք բերել և վաճառվելու է այն թե այլ ծրագրի շրջանակներում է հրատարակվելու…

Լիլիթ Շաքարյան – Գրքի բովանդակային հատվածը գրեթե ավարտված է և տպագրությունը նախատեսվում է 2020 թվականի գարնանը, քանի որ ես ուզում եմ որ այն տպագրվի ԵՊՀ հրատա-րակչությամբ: Իսկ դա ենթադրում է մասնագիտական խորհդում գրքի քննարկում և ապա երաշխավորում տպագրության, ինչը փոքր ինչ ժամանակատար է: Իսկ վաճառքի հետ կապված հար-ցերին այս պահին չեմ կարող պատասխանել: Գրքի տպագրութ-յան ժամանակը համընկնում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին, ինչը իմ կողմից նաև մեծ նվեր և ներդրում կլինի ֆակուլ-տետի համար:

Հարց – Գիրքը վստահ եմ լայն արձագանք կստանա այ այդ դեպքում այն կթարգմանեք անգլերեն լեզվով և արդյոք այն կներկայացվի նաև ԱՄՆ ում , քանի որ դուք նաև մաս-նագիտական համագործակցություն ունեք նաև Կալիֆոր-նիայի և Արիզոնայի համալսարանների հետ:

Լիլիթ Շաքարյան– Կարծում եմ, որ ոչ թե կթարգման-եմ, այլ կվերահը-րատարկեմ արդեն ներառելով միջ-ազգային փորձեր և Հայաստանը ներկայացնելով որպես յուրահա-տուկ դեպք:

Հարց – Ես կարծում եմ որ մի-այն դասավան-դման և հայաստանյան փորձը բավարար չէ ս-տանալու պրակտիկ և պրոֆեսի-ոնալ գիրք կպատմեք ձեր միջազգային այցերի և հա-մագործակցությունների մասին և ինչքանով են այդ ամենը ազդելու գրքի վրա:

Լիլիթ Շաքարյան – Ինչպես արդեն նշեցի, Բրենդինգ դիսցիպլինի ուսումնասիրությունը սկսել եմ 2008 թվականին, իսկ արդեն 2009 սկսել եմ դասավանդել և ներկայացրել եմ իմ առաջին հոդվածը միջազգային սոցիոլոգիական կոնգրեսի շրջանակ-ներում: Այնուհետև 2012 Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարան այցի շրջանակներում զարգացրել եմ գիտե-լիքներիս տեղի դասախոսների և պրակտիկ փորձագետների հետ քննարկումների, նոր մասնագիտական նյութերի ձեռքբերման արդյունքում: 2013 թվականին 4 ամսով եղել եմ ԱՄՆ-ի Արիզոնայի Համալսարանում,որտեղ մշակել եմ 4 առարկա և այժմ այդ առարկաները դասավանդում եմ ԵՊՀ-ի ուսանողների համար:
2015 թվականին Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում վերջնականացրել եմ ուսումնասիրություններս տեսական կոն-ցեպտների մշակման տեսանկյունից և ապա Հայաստանում մաս-նավոր կազմակերպությունների հետ տարբեր ծրագրերով համա-գործակցության արդյունքում ամբողջացրել եմ կիրառական հմտությունների բաժինը:
2019 թվականին նաև դասախոսությամբ հանդես եմ եկել Մադրիդի Համալսարանում:

Հարց – Եզրափակելով մեր հարցազրույցը, տիկին Շաքարյան, կցանկանայի տեղեկացնեյինք մեր ընթեր-ցողին ի՞նչ նորությունների սպասենք ձեր կողմից հա-յաստանյան կրթության ոլորտում և ի վերջո ե՞րբ կարող ենք արդեն վայելել գիրքը, ե՞րբ է նախատեսված հրա-տարակումը…

Լիլիթ Շաքարյան – Ինչ վերաբերվում է ապագային ապա այս տարի ստացել եմ հրավեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դասախոսություններ կարդալու նաև Չեխիայի Հրադեչ Կռալովե համալսարանում: Ընդ որում ներկայացնելու եմ ԶԼՄ սոցիոլոգիա առարկան, որի շրջանականերում խոսելու եմ նաև Հայաստանյան մամուլի սոցիալական դերի և ազդեցության վերաբերյալ:
Ապագայում կան նաև պլաններ դասախոսություններով հանդես գալու ԱՄՆ Արիզոնայի համալսարանում:
Ինչպես նաև դասախոսական այց է նախատեսվում ԱՄՆ-ի Արիզոնայի և UCLA Համալսարաններ:
Ինչ վերաբերվում է գրքին, ապա Հայաստանյան մամուլի ներկայացուցիչների շրջանակներում, այն արդեն հետաքրքրություն է առաջացրել և ստացել եմ առաջարկ կազմակերպելու գրքի շնորհանդեսը:
Աննա Հակոբյան
Լրագրող / ժուռնալիստ

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards