ՄԵՆՔ-ՊԵՏՔ-Է-ԱՊՐԵՆՔ-ՊԵՏՔ-Է-ՇԱՏԱՆԱՆՔ

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՆՔ… ՊԵՏՔ Է ՇԱՏԱՆԱՆՔ…

Հայ ասոցիացիաե կազմակերպությունը՝
աջակից անպտղությամբ տառապողներին

Որքան ավելի քաղաքակիրթ է դառնում աշխարհը, որքան ավելի արագ ընթացքով են զարգանում նորարարական տեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, այնքան ավելի են շատանում տարաբնույթ հի-վանդությունները, անպտղությամբ տառապողները…

Բնականաբար, վերջինն ավելի աղետաբեր է հատկապես փոքր պետությունների համար, որոնցից է Հայաստանի Հանրապետությունը, ուր ծնելիության աճը, սկսած դեռևս 90-ականներից, նվազել է: Դրան, անշուշտ, նպաստում են շրջական միջավայրի աղտոտվածությունը, կանաչ գոտիների խիստ պակասը, սննդի որակը, սոցիալական վիճակը, հուսահատության հասցնող գործազրկությունը, վաղվա օրվա հանդեպ երե-րուն հավատը… Այս ապրումների ու կենցաղավա-րության համախումբը հաճախ հանգեցնում է անպտղության, և բազմաթիվ զույգեր, չունենալով հետազոտման, բուժման և այլընտրանքային ճա-նապարհով ծնող դառնալու նյութական միջոցներ, ի վերջո, բաժանվում են, փլուզվում են շատ ընտա-նիքներ…

Ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել մեր հայրենակից-ներին՝ վայելելու ծնող դառնալու բերկրանքը… Այս մարդասիրական, ազգանվեր գործին են լծվել ,Հայ ասոցիացիաե-ի ,Հայ մանուկե բարե-գործական ծրագրի նախաձեռնողները:

,Հայ ասոցիացիաե-ն հարցի լուծման համար առաջարկում է աշխարհի բոլոր հայերին միանալ այս ակցիային մեծ խմբերով՝ թեկուզև փոքր գումարներ ներդնելով:
Ծրագիրն իրագործողներից ,Հայ ասոցիացիաե-ի ներկայացուցիչ Արթուր Գալստյանն, ով ՀՀ-ում զբաղվում է անպտղության հարցերով, ԱՄՆ-ի հեռուստատեսային հաղորդման ժամանակ լրագրող Մայք Սարյանի հետ ունեցած զրույցում ցավով նշում է, որ Հայաստանում 7-րդ կամ 8-րդ զույգը չի կարողանում երեխա ունենալ: Գալստյանը որոշակի վիճակագրություն է ներկայացնում՝ ըստ որի 1995-ին 30% ծնելիության ցուցանիշն ավելի է նվազել՝ այսօր արդեն դառնալով 18%: Արթուր Գալստյանը մեծ ցավով է խոսում այդ մասին և էլ ավելի կա-րևորում ու հրատապ համարում ՀՀ-ում ապրող մեր հայրենակիցներին օգնելը՝ ծնող դառնալու հարցում՝ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:

,Մեր՝ ,Հայ ասոցիացիաե կազմակերպությունը, հիմնադրվել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, 2016 թվականին, հիմ-նադիրը Տիգրան Հակոբյանն է: 2017 թվականից կազմակեր-պության աշխատանքներն սկսել են ընթանալ ակտիվորեն: Տիգրանի հետ ես ծանոթացել եմ 2017-ի մայիսին. այդ հրաշալի անձնավորությունը մասնագիտությամբ բժիշկ չէ, սակայն շատ բարեգութ է և անչափ հայրենասեր: Պատմությունն սկսվել է այսպես՝ Հայաստանի Հանրապետությունից նրան էին դիմել ըն-կերները խնդրանքով, որպեսզի գումարով աջակցի այլընտ-րանքային ճանապարհով երեխա ունենալու համար: Տիգրանն ընկերների, ծանոթների հետ գումար է հավաքել և ուղարկել Հայաստան: Իհարկե, նրա գործունեությունը դրանով չի սահ-մանափակվում. Տիգրանը մտածում է, որ սա հարցի լուծման ճանապարհ չէ և դրա համար առաջարկում է աշխարհի բոլոր հայերին մեծ խմբերով միանալ այս ծրագրին: Նա մտածում է, որ պետք է հիմնել կազմակերպություն և դրա միջոցով գու-մարներ հավաքել՝ ուղղորդելու Հայաստանում ապրող մեր այն հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ չեն կարողանում երեխա ունենալ: ՀՀ-ում արդեն կային գրանցված 17 զույգեր. Հայաստանում այս կազմակերպության ներկայացուցիչը Լիլիթ Ադիբեկյանն է:

2017-ին Հայկ Մարությանը կոչով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով այս կազմակերպությունը և հորդորեց գու-մարներ նվիրաբերել՝ օգնելու անպտղությամբ տառապող հայ զույգերին: Մեկ շաբաթում մոտ 200 զույգ գրանցվեց, և այդ թիվը գնալով աճեց: Այդ կոչին Հայաստանից միացան հայտնի դերասաններ ու երգիչներ՝ Ելենա Բորիսենկոն, Գարիկ Պապոյանը, Իվետա Մուկուչյանը, Գրիգոր Դանիելյանը… Նրանք ոչ միայն միացան կոչին, այլև նվիրաբերություն կատարեցին:

2017-ին ընկերներիս ու բարեկամներիս հետ հավաքվեցինք մեր տանը, գումար ներ-դրեցինք՝ օգնելու ևս 2 զույգի: Այս գործում իր նվիրաբերությունն ունի ՌԴ-ից Արթուր Ջիլավյանը:
Սովորաբար, նման գործերի նախաձեռ-նության սկիզբը միշտ էլ լինում է ընկերների և բարեկամների միջոցով, սակայն հետագայում այն ավելի ընդգրկուն է դառնում, ինչպես՝ այս դեպքում: Կարծում եմ՝ դեռ շա-տերը կմիանան այս ազգանվեր՝ հայ զավակ-ների լույս աշխարհ գալու շատ կարևոր գործին: Երբ ես վերադարձա ԱՄՆ, հասկացա, որ մեկ կամ մի քանի զույգի օգնելով՝ չենք կարող սահմանափակվել, որովհետև արդեն ունենք 950 գրանցված զույգ: Ասեմ, որ այս գործն ունի հստակ չափորոշիչներ՝ կինը պետք է լինի 38 և ավելի ցածր տարիքի, տղամարդը՝ 60 և ավելի ցածր տարիքի, երկուսն էլ պետք է հայ լինեն, երեխան պետք է ծնվի Հայաս-տանի Հանրապետությունում՝ անկախ, թե աշխարհի որ երկրում են ապրում այդ զույ-գերը, նաև դա պետք է լինի իրենց առաջին երեխան: Մենք 950 զույգի չենք կարող միանգամից հովանավորել, ուստի գործընթացը դանդաղում է: Մինչև գումարի փոխանցումը՝ զույգերն իրենց միջոցներով պետք է հետազոտվեն, եթե հարկ կա, պետք է վիրահատվեն, որից հետո մենք փոխանցում ենք արտամարմնային բեղմնա-վորման գումարը: Առայժմ Հայաս-տանում համագործակցում ենք 4 հիվանդանոցների հետ: Հենց հիմա 20 զույգ արդեն հետա-զոտվում են, մենք սպասում ենք հետազոտության պատաս-խաններին, որոնք 25%-ից պետք է բարձր լինեն, որպեսզի կա-տարեք գումարի փոխանցումը: Ցանկացողներն իրենց տվյալ-ներն ուղարկում են Ֆեյսբուքի հասցեով և գրանցվում են: Ուրախությամբ պետք է ասեմ, որ նվիրատուներ կան աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից: Առայժմ ո՛չ Հայաստանի կառավարությունից, ո՛չ էլ նախագահից դեռևս չկան ներ-դրումներ: Հուսանք, որ նվիրատուների թիվը կավելանա՝ ի շահ հայ ազգի, հայ ծնողների, հայ ընտանիքների ամրության և բարգավաճմանե:

 

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՆՔ… ՊԵՏՔ Է ՇԱՏԱՆԱՆՔ…

Ի լուր ողջ աշխարհի հայության՝ մենք ևս դիմում ենք կոչով՝ օգնելու Հայաստանում ապրող այն զույգերին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողում երեխաներ ունենալ: Սա ևս հայրենասիրության բարձր որակ ենք համարում, քանզի մեր փոքրիկ Հայաստանում, ուր գնալով նվազում է ծնելիությունը, հույժ կարևոր է բնակիչների թվի աճը, որպեսզի ամուր մնան ընտանիքները, պետությունը և հզորանա մեր երկիրը:

Ովքեր ցանկանում են ավելի մանրամասներ իմանալու այս կազմակեպության մասին, կարող են տեսնել մեր կարք էջը`
http://asociacionhay.org/user/login

Կարինե Ավագյանը

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards