XX դարի ամենաաղմկահարույց մահափորձերը

Իոսիֆ Ստալին, Միխաիլ Գորբաչով, Մուսոլինի.
XX դարի ամենաաղմկահարույց մահափորձերը

Շատ դարերի ընթացքում շատ անվանի մարդիկ մահափորձի են ենթարկվել, սակայն դժբախտաբար քիչ դեպքերում է հաջողվել կանխարգելել դրանք և փրկել մարդու կյանք: Ձեզ ենք ներկայացնում անցած դարաշրջանի ամենաաղմկահարույց մահափորձերը:

Թեոդոր Ռուզվելտ, ԱՄՆ նախագահ

1912 թվականի Ռուլվելտի կրծքին կրակեցին, սակայն նախագահին հաջողվեց փրկվել: Դրանում նրան օգնեց անհավատալի հաջողությունը և 50 էջից բաղկացած ելույթի տեքստը, որը տեղադրված էր նրա ծոցագրպանում: Ընդ որում այդ փամփուշտը նախագահի կրծքում մնաց մինչև իր կյանքի վերջը:

Վլադիմիր Լենին, բոլշևիկների առաջնորդ

1918 թվականի օգոստոսին հեղափոխական Կապլանը վիրավորեց համաշխարհային պրոլետարիատի առաջնորդին ձեռքից և վզից: Լենինը չմահացավ, սակայն փամփուշտը, որը այդպես էլ դուրս չբերվեց նրա մարմնից, հետագայում դարձավ քաղաքական գործչի մահվան պատ-ճառներից մեկը` 1924 թվականին:

Շառլ դը Գոլ, ֆրանսիացի գեներալ, պետական գործիչ

Այս ցուցակի ռեկորդակիրներից մեկը: 1960-1962 թթ ընկած ժամանակահատվածում գործչի կյանքի նկատմամբ 15 մահափորձ է կատարվել: Բոլոր դեպքերում որպես մահափորձի կազմակերպիչ հանդես է եկել ,Secret Armed Organisationե ահաբեկչական ծառայությունը, որոնք վրեժ էին լուծում դը Գոլից Ալժիրին անկախություն տրամադրելու համար: Զարմանալի է, սակայն մահափորձեից ոչ մեկի ժամանակ դը Գոլը անգամ չի վիրավորվել:

Բենիտո Մուսոլինի, Իտալիայի առաջնորդ

Իտալացի քաղաքական գործչի նկատմամբ չորս մահափորձ է կատարվել: Բոլորն էլ կապված են եղել այն քաղաքական ընթացքի հետ, որ ընտրել էր երկրի համար Մուսոլինին: Մահափորձ կազմակերպողներից ամենահաջողակը եղել է կին, ով կրակել է Մուսոլինիի քթին: Նրա ,գործընկերե տղամարդիկ կամ վրիպել են, կամ մահափորձերը բացահայտվել են դրանց մշակման փուլում:

Ֆրանկլին Ռուլվելտ, ԱՄՆ նախագահ

1993 թվականին նորընտիր նախագահ Ռուզվելտը ժամանել էր Մայամի: Հենց որ քաղաքական գործիչը իջավ ափին, նա լսեց կրակոցներ: Կրակում էր խելագար իտալացի էմիգրանտ Ջուզեպպե Զանգարան: Հինգ կրակոցով նա սպանեց երեքի և մահացու վիրավորեց երկուսի, այդ թվում նաև Չիկագոյի քաղաքապետին, ով կանգնած էր Ռուզվելտի կողքին:

Ռոնալդ Ռեյգան, ԱՄՆ նախագահ

1981 թվականի մարտի 30-ին Վաշինգթոնում ,Հիլթոնե հյուրանոցի մոտակայքում մահափորձ կատարվեց Ամերիկայի վերընտրված նախագահի նկատմամբ: Ջոն Հինկլի կրտսերը դուրս եկավ ամբոխի մեջից և երեք վայրկյանի ընթացքում վեց անգամ կրակեց Ռեյգանի և նրան ուղեկցողների ուղղությամբ: Նախագահը վիրավորվեց, սակայն հաջողվեց նրան փրկել: Հինկլիին միանգամից ձերբակալեցին, բացահայտվեց, որ տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նա խենթի պես սիրահարված էր դերասանուհի Ջոդի Ֆոստերին: Նրա վրա տպավորություն թողնելու համար էլ կատարել էր մահափորձը:

Իոսիֆ Ստալին, խորհրդային պետական, քաղաքական, ռազմական և կուսակցական գործիչ

Ստալինի նկատմամբ մի քանի խոշոր մահափորձ է կատարվել. Վրաստանում 1933 թվականին և երկու տարի անց,Մոսկվայում 1939 թվականի մայիսին, 1942-44 թվականներին միանգամից չորս մահափորձ: Սակայն այս նշված մահափորձներից ոչ մեկն էլ չգործեց, առաջնորդը անգամ չվիրավորվեց, քանի որ նրա անվտանգությունը և պաշտպանությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա: Պետք է նշել, որ Ստալինը անձամբ վախենում էր իր մահից և կյանքի վերջում չէր վստահում ոչ մեկի:

Ուելսի արքայազն Չարլս, Մեծ Բրիտանիա

1981 թվականի մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայի թագուհու որդու արքայազն Չարլսի տուն էր ուղարկվել ծրար պայթուցիկով: Վտանգավոր ծրարը հայտնաբերեցին և չեզոքացրեցին դեռևս փոստատանը: Նամակի հեղինակը այդպես էլ չպարզվեց:

1990 թվականի նոյեմբերի 7-ին մահափորձ կազմակերպվեց ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի նկատմամբ

Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված շքերթի ժամանակ Ալեքսանդր Շմոնովը երկու անգամ կրակեց Գորբաչովի ուղղությամբ, սակայն վրիպեց: Երբ հանցագործին բռնեցին, նա միանգամից անմիջապես խոստովանեց և որպես իրեն արդարացում նշեց, որ մահափորձը կազմակերպել է ի պատասխան 1989 թվականի ապրիլին Թբիլիսիում և 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Լեոնիդ Բրեժնև, Խորհրդային միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար
1969 թվականի հունվարին մահափորձ կատարվեց առաջնորդի կյանքի նկատմամբ: Կրակեց մեքենայում գտնվող ոստիկանական հանդերձանքով տղամարդ Վիկտոր Իլինը, ով մտադրված ժամանել էր Մոսկվա, որպեսզի սպանի Բրեժնևին: Բրեժնևին պահեց այն, որ նրա ավտոմեքենան ընթանում էր փոխված ճանապարհով:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards