Կառուցվելիք Թանգարանի Ընդհանուր Նախագիծը

Առաջին Անգամ Ներկայացվեց Ամերիկահայության Կառուցվելիք Թանգարանի Ընդհանուր Նախագիծը

Գլենդելի քաղաքապետական խորհրդի Դեկտեմբեր 8-ի նիստում, Գլենդել քաղաքում Ամերիկահայության թանգարանի կառուցման նպատակով ստեղծված հանձնախմբը, առաջին անգամ ներկայացրեց կառուցվելիք թանգարանի ընդհանուր նախագիծը:

<<Թանգարանը հիմնուած է համայնքին ներշնչումի եւ յոյսի միջավայր մը ապահովելու նպատակով։ Քաղաքապետական խորհուրդին հետ մեր բանակցութեանց ընթացքին պահանջուած բոլոր նիւթերը յանձնած ենք, որպէսզի կարելի ըլլայ թան-գարանին տարածքը երկարատև վարձքով օգտագործելու վերա-բերեալ համաձայնութիւն մը կնքել, որմէ ետք պիտի սկսինք վերջնականացնելու նախագիծը ու կազմակերպելու դրամա-հաւաքի աշխատանքըե>>, իր խսքում հայտարարեց Ամերիկահա-յության թանգարանի հանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետյանը:

Ամերիկահայության թանգարանի կառուցման հատակագծի նախա-գիծը իրականացրել են ,Ալաճաճեան Մարքուսի ճարտարա-պետներե հաստատությունը։

Թանգարանը պետք է ունենա ցուցադրության համար հատուկ տարածքներ, ուսումնասիրությունների կենտրոն, կատարողական արվեստների սրահ և դասարաններ։ Թանգարանի շենքը շրջապատված է լինելու զբոսայգով,, որը թանգարանը պետք միացնի քաղաքի ,Սիվիք Օտիթորիըմե -ին։ Թանգարանի ընդհանուր տարածքը լինելու է 1.7 արտավար (էյքըր) և գտնվում Վերդուկո և Մաունթեն պողոտաների խաչմերուկի անկյունում, որտեղ նախատեսվում է հետագայում, տեղադրել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող:

Թանգարանը կդառնա մշակույթային մի կենտրոն, որը հանրությանը կծանոթացնի ամերիկահայության պատմությանը և հնարավորություն կընձեռնի միաժամանակ գնահատել ու արժեվորել այլ մշակույթային արժեքները։

Նախագծի ներկայացումից հետո, Գլենդելի քաղաքապետ Արա Նաճարյանը շատ բաձր գնահատեց և դրվատեց տարված աշխատանքները, ասելով. ,Միայն տարի մը առաջ այս ծրագիրը պարզապէս երազ մըն էր համայնքին համար և ուրախ եմ, որ այս հանգրուանին հասած ենք։ Վստահ եմ, որ ծրագիրին իրականացումով՝ Կլենտէյլ պիտի կարենայ լուսարձակներ խլելե։

Իր կարգին, քաղաքապետական խորհուրդի անդամ Փաուլա Տիվայն կարևորեց թանգարանի, հատկապես, միջմշակույթային բնույթը և տրամադրվելիք կրթական ծառայությունները՝ հավելյալ բացատրություններ խնդրելով, ճարտարապետներ Արամ Ալաճաճյանից և Սաքո Մարքուսիից, որոնք հայտարարեցին, որ նախագծի ներշնչումը ծնվել է Գլենդելի բնակչության պահանջով, որը պետք է իրականանա ամերիկահայությանը նվիրված մնայուն և ժամանակավոր ցուցա-հանդեսներով։ Այս վերջինները կարողեն լինել նաև, այլ մշակույթների նվիրված ցուցահանդեներ։

Armenian-American-Museum-Participants

Քաղաքապետական խորհուրդի անդամներ Վարդան Կարապետյանը, եւ Զարեհ Սինանյանը ևս դրվատեցին այս գործունեության տարբեր առավելություններ ունենալու հանգամանքը, որ թանգարանի գոյությունը մեծ օգնություն և խթան կդառնա նաև կրթական ոլորտի համար։ Այս նպատակի համար նպաստավոր է հատկապես այն իրողությունը, որ թանգարանը գտնվում է Գլենդելի Հանրային քոլեջի դիմաց։

Շեշտելով այս նախաձեռնությանն աջակցելու քաղաքապետական խորհուրդի պատրաստակամությունը, խորհուրդի մկ այլ անդամ՝ Լաուրա Ֆրիտմընն, ասաց. ,Ձեր կողքին ունեք ծրագիրին նեցուկ կանգնող քաղաքապետական խորհուրդը, որը կմիանա այս ծրագիրի իրականացմանը խանդավառությամբ սպասող համայնքին։ Ուրախ եմ, որ այս տեսլականի իրականացման համար որոշել եք վարձել տեղական հաստատությունե։

Առաջիկայում, Ամերիկահայության հանձնախումբը պետք է ապահովի վարձակալության համաձայնագիրը և մշակի վերջնական նախագիծը։ Առաջիկայ ամիսներին, հանդիպումներ պետք է տեղի ունենան նաև քաղաքի մի շարք պաշտոնատար, գործարար մարդկանց հետ, ինչպես նաև բնակարանային հարցերով զբաղվող կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչների հետ` համագործակցություն և ներդրումներ ապահովելու համար։

Թանգարանի գլխավոր նպատակն է՝ ամերիկահայության փորձառությունը ուրիշների հետ կիսելու, փոխադարձ ըմբռնման, քաջալերանքի, Միացյալ Նահանգների ցեղային ու մշակույթային բազմազանությունը ավելի խորը, արմատականորեն ուսումնասիրելու, իմանալու և հասկանալու համար։

Հավելյալ տեղեկությունների համար, այցելել`
ArmenianAmericanMuseum.org կայքը
կամ դիմել` Tel:(844) 586-4626

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards