Նունե Եսայան

Հայոց օջախներ
Սերունդների երթը

ե…Արվեստը միշտ ծաղկում է
այնտեղ, ուր թագավորում են սերը,
բարությունն ու խաղաղությունըե:
Նունե  Եսայան

…Չգիտեմ‘ մի՞շտ է այսպես եղել‘ արվեստագետների ընտանիքում սերունդների երթը շարունակվել է ու գնացել, անցել նույն հմայքի ճանապարհո՞վ… Բայց մի բան հաստատ է‘ միջավաԲյրն է ծնում իր զավակին, այդ միջավայրի մթնոլորտում է ձ—ավորվում հաջորդ սերունդը, ու շարունակվում է սերունդների երթը: Այսպես է պատահել նա— վաստակաշատ դերասանուհի, Հայ բեմի վարպետ Փիրուզա Կոզակյանի, նրա ամուսնու‘ Հայֆիլմի — Հանրային հեռուստատեսության նկարիչ երջանկահիշատակ Հենրիկ Խալաթյանի, նրանց  զավակի‘ դերասան-երգիչ Ավետիք-Ավո Խալաթյանի — հայտնի երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի պարագայում. արմատներ, ընձյուղներ, նոր շիվեր, — պատմությունը շարունակվում է: Այս միության մեջ իր հեքիաթային աշխարհով առայժմ թեր—ս առանձնանում է արտիստիկ կեցվածքով փոքրիկ Հենրին‘ Նունեի — Ավոյի հրաշք զավակը, ում ապագայի համար արդենիսկ կամուրջներ կան գցված ներկայի ու գալիքի միջ—, այսօրվա ու վաղվա օրվա միջ—… Եվ պատմությունը կշարունակվի:
-ՆունեԲ, հե՞շտ է ապրել մի—նույն հարկի տակ երեք արվեստագետներով:

-ՇաԲտ ավելի, քան կպատկերացնեք:
Կարողանում ենք զրուցել, հաղորդակցվել արվեստի, մշակույթի, երգ ու երաժշտության մասին‘ քաջատեղյակ լինելով այդ ոլորտին, ավելին‘ ծառայելով այդ ոլորտին: Մեր զրույցները երբեմն վեր են ածվում հետաքրքիր քննարկումների, ունենում ենք նա— իրարամերժ կարծիքներ նույն հարցի, թեմայի շուրջ: Մեր երեկոները, երբ բոլորս միասին ենք լինում, կարելի է ասել հաճախ վեր են ածվում ասուլիսների: Այսպես էլ ապրում ենք…

-Հիշու՞մ եք Ձեր երգած, լսած առաջին երգերը. քանի՞ տարեկանից եք սկսել երգել — ովքե՞ր էին ,հանդիսատեսներն ու երկրպագուներըե:

-Ես անկեղծ կլինեմ. չեմ սիրում ձ—ականություն, ուստի կասեմ, որ իմ երգած առաջին երգերով փորձում էի կրկնօրինակել Զեյնաբ Խանլարովային: Այն ժամանակներում (ես փոքր էի‘ 4-5 տարեկան) հայկական ռադիոյով գրեթե ամեն օր, նույնիսկ‘ մի քանի անգամ հաղորդում էին այդ երգերը, — շատերն էին լսում դրանք, նա—‘ մեր հար—անները:
Իմ սերնդակիցներից շատերը, նա— ինձնից մեծերն էլ լսել են դրանք, բայց եթե հարցնեք, հաստատապես կժխտեն…Դա նման է այն բանին, որ սերիալներ դիտողները, իրենց ինտելեկտը ավելի բարձր հարթակի վրա ցույց տալու համար, նայած հանգամանքներին ու միջավայրին‘ ասում են, թե իբր ոչ մի սերիալ չեն նայում:
…Արդեն ասացի, որ այդ ժամանակ դեռ—ս 5 տարեկան էի: Դա նա— հայկական ժողովրդական երգերի ծաղկման ու մատուցման, պրոպագանդման ոսկե մի շրջան էր‘ Օֆելյա Համբարձումյան, Նորայր Մնացականյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթ—ոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան… Կապույտ եթերը ողողված էր ժողովրդական, աշուղական, գուսանական երգերի ընտրանիով, ու ես մեծանում էի‘ ունկերումս մեր չքնաղ երգերի ել—էջները:

-Ընտանիքում եղե՞լ են երաժիշտ-կատարողներ, երգիչներ:

-Հորս կողմը 7 եղբայր են, մորս կողմը դարձյալ 7-ն են եղել, սակայն թեԲ աղջիկ, թեԲ տղա երեխաներ:
90%-ը երգում ու նվագում էին:
Մեր տանն անպակաս էր երգը, երաժշտությունը, քեֆն ու ուրախությունը: Հայրս դհոլ էր նվագում ու երգում նա— հարսանիքներին: Դա հայկական յուրօրինակ մի աշխարհ էր, միջավայր, որին պարտական եմ իմ ներկայով, ձեռքբերումներով, փոքր ու մեծ նվաճումներով:

-Ինչպե՞ս կայացավ մասնագիտության ընտրությունը, կողմնորոշումը:

-Ծնողներս ցանկանում էին, որ ես անպայման բարձրագույն կրթություն ստանամ — կենտրոնացած չէին ինձ երաժշտական կրթության ուղղորդելու գաղափարի վրա:
Ընդունվեցի Պոլիտեխնիկական (այժմ‘ Ճարտարագիտական) ինստիտուտ, սովորեցի մեկ տարի, բայց տեղս չէի գտնում, չէի հասկանում, թե ինչու եմ այնտեղ… Բայց մի բան հստակ էր‘ դա իմը չէր, իմ աշխարհը չէր — առաջին կուրսից հետո այլ—ս չշարունակեցի սովորել այդ բուհում…

-Եվ ու՞ր գնացիք…

-Այն ժամանակ երիտասարդական պալատում կար Հայհամերգին կից ջազային-էստրադային ստուդիա,  (այժմ ջազային քոլեջ է), որը ղեկավարում էր Ակսել Բակունցը‘ հրաշալի մարդ ու երաժիշտ:
Այնտեղ ուսուցումը երկու տարի էր: Շատ էի ցանկանում ընդունվել էստրադային բաժին, բայց ինձ ուղղորդեցին ջազային բաժին‘ Տաթ—իկ Հովհաննիսյանի մոտ: Մենք երգում էինք ամեն ինչ‘ —Բ ջազային, —Բ էստրադային երգեր, —Բ ժողովրդական: Անցնում էինք վոկալ, հենց այդտեղ էլ սովորեցի նոտաներ, թե— մինչ այդ լսողությամբ նվագում էի դաշնամուր: Ինձ նկատեց Արթուր Գրիգորյանը, որը ճակատագրական եղավ ապագայիս համար: Նա շեշտում էր, որ ինձ հետ կարելի է հույսեր կապել. այս արտահայտությունն ինձ թ—եր էր տալիս: Կոմիտասի փողոցում Արթուր Գրիգորյանը մի ակումբ էր բացել, ուր բոլոր երգիչ-երգչուհիները երգում էին — պատմվում էր նա— երգի պատմությունը: Իր տեսակի մեջ սա առաջինն էր երգարվեստի բնագավառում‘ իբր— նորություն: Այդտեղ երգում էին Տաթ—իկ Հովհաննիսյանը, Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը: Ես —Բ երգում էի, —Բ սովորում էի նրանցից: Մի օր Արթուր Գրիգորյանին զանգահարեց Կոստանտին Օրբելյանը, ում նվագախումբը մեկնելու էր հյուրախաղերի — մի երգչուհու պակաս ունեին: Արթուր Գրիգորյանն առաջարկում է իմ թեկնածությունը: Հաջորդ օրը մենք մաեստրոյի մոտ էինք, ես չգիտեի, որ մեկնելու էի հյուրախաղերի, կարծում էի, թե պիտի ընդունվեմ այդ խումբ… Օրբելյանը հաջորդ օրը կանչեց ինձ‘ արդեն անձնագրով… Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ, օգնությամբ ձեռք բերեցի նա— ընտանիքիս համաձայնությունը, — սկսվեց իմ կյանքում մի նոր, շրջադարձային փուլ. երկու տարվա ընթացքում եղանք ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր հանրապետություններում, քաղաքներում ու գյուղերում:Ես թրծվեցի մաեստրո Օրբելյանի ,դարբնոցումե:

-Ի՞նչ երգեր էիք նախընտրում երգել, ներկայացնել հանդիսատեսներին:

-Այն ժամանակ սեփական նախաձեռնությամբ չէիր կարող երգել: Օրբելյանն ինքն էր որոշում: Ինձ հարազատ էին Արթուր Գրիգորյանի երգերը, բայց իմ ցանկությունը քիչ էր… Արթուրը այդ հարցում —ս օգնեց‘ առաջարկեց մաեստրոյին, որ այդ երգերը երգեմ, — նա էլ չմերժեց:

-Երկու տարի անց  որտե՞ղ սկսեցիք երգել:

-,Այոե հեռուստաշոուներ կային Հ1-ում, որից հետո կինո ,Մոսկվաե-ի ամառային դահլիճում սկսվեցին ,Աե շոուները, ,Միսս Սոուլե մրցույթը, ու ես այդ ծրագրերում էի: Ծրագրեր, որոնց նախաձեռնողը, առաջամարտիկը դարձյալ Արթուր Գրիգորյանն էր:
-Երաժշտական աշխարհում Արթուր Գրիգորյանը կարծես թե Ձեր ,կնքահայրնե է եղել, այդպե՞ս է…

-Միանգամայն իրավացի եք. նա ինձ շատ է օգնել — մինչ— հիմա էլ ,կնքահորե իր դերում է, երախտապարտ եմ նրան: Շատերն են անցել նրա ,դպրոցըե, ոտքի կանգնել, ճանաչում գտել նրա շնորհիվ — օգնությամբ:

-Ես հետ—ում էի Նունե Եսայան երգչուհու կայացմանը. տարիներ անց Դուք անցում կատարեցիք Մեծն Սայաթ-Նովային: Ինչպե՞ս որոշեցիք մոտենալ նրա երգացանկին, որը բավականին մեծ հմտություն, փորձառություն, վարպետություն է պահանջում: Ձեզ ուղղորդե՞ց որ—է մեկը, թե՞ սեփական նախաձեռնություն էր:

-Ինչպես արդեն ասացի, դեռ—ս փոքր տարիքում լսում էի ժողովրդական երգիչների կատարումները. դրանք հոգուս, արյանս մեջ էին: Երբ ոտք դրեցի երգի ասպարեզ, երգում էի նա— ժողովրդական երգեր: Ջազային ստուդիայում սովորելու տարիներիս Տաթ—իկ Հովհաննիսյանն ինձ հետ պարապում ու երգում էր ժողովրդական երգեր, իսկ ,Միսս Սոուլե մրցույթի ժամանակ երգում էինք անգլերեն երգեր, բայց երգիչ-երգչուհիները պիտի երգեին նա— ակապելա, որպեսզի ժյուրին կարողանար գնահատել:
Գրիգորյանը խորհուրդ տվեց, որ Սայաթ-Նովայի եԹամամ աշխարհե-ը երգեմ: Իհարկե, դա միակ երգը չմնաց իմ երգացանկում: Երգել եմ Մեծ վարպետի գրեթե բոլոր երգերը, սակայն ոչ բոլորն են ձայնագրված:

-Ի՞նչ մեծ հեղիանակներ կան, ում երգերին դեռ—ս չեք անդրադարձել կամ կցանկանայիք գտնել, պեղել անհայտ, քիչ կատարված երգեր:

-Ես չեմ տիրապետում այդօրինակ երաժշտական արխիվի: Իհարկե, կան մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, ունեմ ընկերներ, ովքեր ինձ շատ հին երգեր են տվել:
Շատ եմ սիրում Շերամի երգերը: Կարծում եմ, որ մեզ արդեն հասել են բոլոր այն արժեքավոր երգերը, որոնք ամենալավն են եղել ու դարձել են ժողովրդի սեփականությունը:

-Ժամանակակից  երգահաններից ու՞մ երգերն եք նախընտրում կատարել:

-Ինչ-որ կար, մնաց անցյալում, ինչ էլ նոր է, արժեք չի ներկայացնում, գրեթե մնայուն չեն, մոռացվում, անցնում, գնում են:

-Ի՞նչ նոր, համերգային ծրագիր է պատրաստում Նունե Եսայանը:

-Վաղուց մենահամերգ չեմ ունեցել, (վերջինը 2005-ին էր) պատրաստվում եմ մենահամերգի, դա եր—ի կլինի աշնանը:Հավաքում եմ հանդիսատեսի կողմից սիրված երգերը:

-Գիտեմ, որ Սփյուռքում շատ եք եղել, որտե՞ղ են Ձեզ ավելի շատ սպասում, Սփյուռքի ո՞ր հատվածում եք Ձեզ ավելի լավ զգում:

-Ես 2 տարի անընդմեջ ապրել եմ Սիրիայում, բայց բոլոր սփյուռքահայերն ինձ շատ հարազատ են, Սփյուռքի բոլոր երկրներում ինձ ճանաչում են, սիրում ու գնահատում են իմ երգը:

-Ձեր սիրելի երգահանը, գուսանը, աշուղը:

-…Առանց վարանելու կասեմ‘ անվերապահորեն‘ Սայաթ-Նովան, շատ եմ սիրում նա— Շերամին:
-Ո՞վ է Նունեի ամենամեծ քննադատը:

-ՄաԲյրս: Խիստ քննադատ է. ոԲչ մի բեկում, ոԲչ մի շեղում: Երբեմն ինձ նախատում է շատ ու շատ երգերի չանդրադառնալու համար, օրինակ‘ Շերամի ,Սարեր կաղաչեմ երգըե, բայց ես մորս գոհացնելու համար, նա—‘ մեծ սիրով. իմ համերգներից մեկի ժամանակ երգեցի այդ երգը, բայց  դեռ—ս չեմ ձայնագրել:

-Ունե՞ք երգի‘ Ձեր ստեղծած դպրոցը:

-Ճիշտն ասած‘ մի ժամանակ փորձեցի ստեղծել, շարունակել այդ դասընթացները, բայց հասկացա, որ շատերն իրենց երեխաներին բերում էին ոչ թե ինչ-ինչ շնորհով օժտված լինելու համար կամ‘ սովորելու, այլ միայն նրա համար, որ ասեն, թե ում մոտ են աշակերտում, ավելին‘ ինչ-ինչ ակնկալիքներով: Չշարունակեցի, նա— ժամանակ էլ չկար:

-Երգարվեստից բացի կամ երգարվեստին զուգահեռ, երգի միջոցով ուրիշ ի՞նչ աշխատանք եք կատարում, հասարակական ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Զբաղվում եմ բարեգործությամբ: Չի եղել այդպիսի տարի, որ 1-2 բարեգործական համերգ չունենամ — այդ գումարը չտամ որ—է մանկատան կամ ծերանոցի: Արդեն 2 տարի է, որ ստեղծել եմ ,Նունե Եսայան հասարակական բարեգործական կազմակերպությունըե, որը պաշտոնապես է զբաղվում բարեգործությամբ — օգնում է անապահով, տաղանդավոր երեխաներին: Իհարկե, շարունակում եմ դարձյալ այցելել ծերանոցներ, մանկատներ:
-Ձեր անձնական կյանքում շրջադարձային փուլ եղավ Ավո Խալաթյանին հանդիպելն ու ընտանիք կազմելը. բեկումնային մի իրադարձություն երգչուհու կյանքում, ով արդեն ուներ —Բ ճանաչում, —Բ փառք, —Բ նյութական ապահով, բարեկեցիկ կենսակերպ… Եվ արվեստների մայրաքաղաք Փարիզը դարձավ Ձեր սիրո պատմության վկան ու կնքամայրը:

-ԱյոԲ, մեծ ու բեկումնային իրադարձություն էր իմ կյանքի այդ կար—որ հատվածը, որտեղից սկսվեց լիարժեք երջանկության ճանապարհը: ՀիրավիԲ, ես ամեն ինչ ունեի, մնում էր ունենալ մի սիրուն հեքիաթ, իրապատում հեքիաթ, ուր հետո պիտի հայտնվեր մեծ, զարմացած աչուկներով հրաշքը‘ Հենրին ու լրացներ իմ կյանքի բացը: Հիմա ամեն ինչ իր տեղում է, — առավոտներն ինձ համար ավելի լուսավոր ու լիքն են: Շնորհակալ եմ Աստծուն‘ իմ աշխարհը ամբողջացնելու համար:

-Կցանկանայի՞ք հետագայում Ձեր զավակին տեսնել արվեստի աշխարհում:

-Միայն մի դեպքում, եթե մի 20 տարի հետո թատրոնը, շոուբիզեսն առհասարակ , լինի լավ վիճակում: Եթե իմ ցանկությամբ առաջնորդվենք, ես կկամենայի նրան տեսնել ճշգրիտ գիտությունների բնագավառում, բայց դեմ չեմ գնա զավակիս նախասիրությանը:

-Ավետիք Խալաթյանը, ըստ իս, տաղանդավոր դերասան է — նույնքան տաղանդավոր երգիչ: ,Կռիվե ունե՞ն դերասան Ավոն ու երգիչ Ավոն:

-Ինքն իրեն երգիչ չի համարում — այդ բնագավառում պասիվ է: Ավոն ավելի շատ մյուզիքլում կցանկանար խարիսխ գցել. դա իրեն հոգեհարազատ է: Պետք է գտնել ճիշտ թեմա, գրող չկա:

-Մեկդ մյուսի ներկայացումներին, համերգներին մշտապես ներկա՞ եք լինում:

-Ավոն իմ բոլոր համերգներին ներկա է լինում‘ անկախ նրանից, թե որտեղ է‘ դահլիճու՞մ, կուլիսներու՞մ: Ես իր ներկայացումների 90-%-ին ներկա եմ լինում:
Պարոնյանի անվան թատրոնում է, հիմա Չարենցի դերն է խաղում: Մեկս մյուսին խորհուրդներով, առաջարկներով օգնում ենք, լրացնում: Ավոյի մայրը‘ Փիրուզա Կոզակյանը, ինձ շատ է օգնում խոսքի, տեքստերի հետ կապված հարցերում, — դրա արդյունքում միշտ ծնվում է լավն ու օգտակարը:

-Այսօր ասպարեզում շատ տաղանդավոր երիտասարդ երգիչ, երգչուհիներ կան, որոնց բացահայտմանն ու կայացմանը նպաստեցին նա— ,Շանթե հեռուստատեսությամբ կազմակերպված ,Ժողովրդական երգիչե, ,Հայ սուպերսթարե նախագծերը: Դուք այդ երիտասարդներից ու՞մ եք տեսնում առաջատարի դերում:

-Շատ կան տաղանդավոր, օժտված աղջիկներ ու տղաներ, որոնցից, իմ կարծիքով, Ս—ակ Ամրոյանին, Եվա Թաշչյանին, Սուսաննա Պետրոսյանին մեծ ապագա է սպասվում:

-Քանի՞ ձայներիզ ունեք — ո՞րն է դրանցից առավել սիրելի:

-10 ձայներիզ ունեմ, բոլորն էլ սիրելի են, բայց ինձ հաջողություն բերեց երկրորդը‘ ,Ով ինչ գիտիե վերնագրով ձայներիզը, հետո երրորդը‘ Սայաթ-Նովայի երգերի կատարումներով:

-Շատ երգիչ, երգչուհիներ, դերասաններ զբաղվում են ոչ իրենց գործով — որ առավել տարածվածն է‘ լրագրողական աշխատանքով, հաղորդավարությամբ‘ ոչ ճիշտ, ոԲչ գրական հայերենին չտիրապետելով: Ձեզ նման առաջարկներ չե՞ն արվել…

-Շատ են եղել առաջարկներ, բայց մերժել եմ. ամեն մարդ իր տեղում պիտի լինի — պիտի զբաղվի իր գործով:
Ես այդ գործում ասելիք չունեմ:Իմ ասելիքն իմ երգն է:

-Ովքե՞ր են Նունե Եսայանի ընկերները:

-Դեռ մանկության տարիներին ես շատ ընկերներ չեմ ունեցել‘ 1-2-ը: Մինչ— ընտանիք կազմելը շատ ընկերներ ունեի, շփումն ավելի մեծ էր, բայց հիմա ավելի հեռու եմ մնում. մեր հետաքրքրությունները նույնը չեն, ժամանակային առումով էլ դժվարություններ կան: Իհարկե, դա չի նշանակում, որ չունեմ ընկերներ. միշտ էլ լավ մարդիկ եղել են ու կան իմ շրջապատում, բայց կյանքի այս փուլում ես ավելի շատ շփվում եմ‘ թե— ոչ երգարվեստի բնագավառի, բայց շատ լավ մարդկանց, ընտանիքների հետ, մեր երեխաներն էլ‘ իրար հետ: Սա բնական անցում էր‘ շփվել նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց հետ:

-Ունե՞ք համերգային հրավերներ մոտ ժամանակներում:

-Փետրվարին Մոսկվա‘ կապված սուրբ Վալենտինի‘ սիրո տոնի հետ, հնարավոր է բարեգործական համերգներով մեկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

-Գայթակղիչ առաջարկներ չե՞ք ունեցել‘ մեկնելու — մշտապես բնակվելու արտերկրում:

-ՇաԲտ, բայց ես չեմ ցանկացել: Չեմ կարող թողնել իմ քաղաքը, իմ հարազատներին: Այն, ինչին հասել եմ այստեղ 20 տարիների ընթացքում, դրսում հաստատ չեմ ունենա: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ տունը, իմ փողոցը, մեր գյուղերը, ձորերը, սարերը, մեր ժողովրդին:

-Ի՞նչ կուզեիք տեսնել մեր երկրում, մեր քաղաքում, որը չկա կամ‘ մասամբ բացակայում է:

-Կուզենայի կարգուկանոն լիներ բոլոր բնագավառներում, ամեն տեղ օրենքը հստակ գործեր — շողշողար ադամանդի պես:
-Ի՞նչն է Ձեզ ցավ պատճառում այսօրվա հայի նկարագրում:

-Ավելորդ ինքնավստահությունը, ցուցամոլությունն ու ամբարտավան կեցվածքը:

-Սիրելի վայրը Եր—անում:

-Ջրվեժի այգիները (դա մի փակ ու հեքիաթային տարածք է), Բուսաբանական այգին, այսինքն‘ այնտեղ, ուր թագավորում է բնությունը:

-Որտե՞ղ եք սիրում հանգստանալ, վայելել արձակուրդը — տարվա ո՞ր եղանակին:

-Փարիզն եմ սիրում տարվա բոլոր եղանակներին, քանի որ այնտեղ է սկսվել մեր սիրո պատմությունը:

-Ի՞նչ կամ ո՞վ կարող է Նունե Եսայանին հունից հանել:

-Հիմար մարդու տեսակը:

-Ո՞ր մտքից եք սարսափում:

-Հարազատի մահվան մտքից:

-Կարդու՞մ եք, դիտու՞մ եք ինչ-որ հաղորդում:

-Փոքր հասակից սիրել եմ լսել հեքիաթներ, բայց կարդալ շատ չէի սիրում: Հիմա ափսոսում եմ դրա համար: Շատ եմ սիրում Չարենց, Ս—ակ: Սիրում եմ դիտել վավերագրական ֆիլմեր: Ցանկալի կլինի մեր հեռուստատեսություններով դիտել գրողների, կոմպոզիտորների, արվեստի մեծերի կյանքին նվիրված վավերագրական ֆիլմեր, հաղորդումներ:

-Համերգային ծրագրերի շրջանակներում եղե՞լ եք զորամասերում:

-Շատ հաճախ: Եղել եմ դեռ այն ժամանակ, երբ պայթյուններ կային, արկերի շաչոց, պայքար: Մոտ 40 համերգ 3 ամսում, որի կեսը զորամասերում է անցել:

-Քաղաքականացվա՞ծ եք… Նախորդ ընտրություններին հասարակության շրջանում Նունե Եսայանին համարում էին խիստ — ուղղորդված քաղաքականացված երգչուհի:

-Ոչ, քաղաքականացված չեմ, բայց իրազեկված եմ քաղաքական, ներքաղաքական կյանքի անցուդարձից. այսօր նույնիսկ դպրոցականներն են իրազեկված այդ դաշտից:
Ես ընտրություններին մասնակցելիս իմ ձայնը տալիս եմ — տվել եմ ու սատարել եմ ոչ թե կուսակցությանը, այլ‘ մարդուն, ով ինչ-որ բան է արել իր երկրի, իր ժողովրդի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ես ճանաչել եմ շատ ավելի վաղուց‘ դեռ մինչ— նախագահի թեկնածու լինելը: Ես գնահատում եմ քաղաքական գործչի խելքը, ուժը, գաղափարները, բայց ամենից առաջ‘ հայրենիքի համար նրա կողմից արված ներդրումները, մատուցած ծառայությունները:

-Ի՞նչ պարգ—ներ ունեք…

-ՀՀ վաստակավոր արտիստուհի եմ, շատ պատվոգրեր, պարգ—ներ ունեմ Հայրենիքում, նա—‘ ԱՄՆ-ի տարբեր նահանգների կողմից, իսկ ամենից շատ‘ հանդիսատեսների ծափերը, սերն ու հավատը, որոնք բոլոր համերգներին, առավել —ս‘ մրցույթներին ադրենալինի, թթվածնի պես անհրաժեշտ են ու կար—որ:

-Ո՞ր մրցույթն ու մրցանակաբաշխությունն է հիշարժան Նունե Եսայանի համար:

-Առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել է Լոս-Անջելեսում‘ ,Հայ երգի մրցանակաբաշխությունե, ուր արժանացել եմ ,Տարվա լավագույն երգչուհուե տիտղոսին:

-Ձեր արմատները Տավուշից են‘ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղից: Ի՞նչ հաճախականությամբ եք լինում այնտեղ — արդյոք բարեգործական համերգ ունեցե՞լ եք Նոյեմբերյանում‘ նպաստելով կենսական նշանակություն ունեցող ինչ-ինչ հիմնախնդիրների լուծմանը:

-Հաճախ եմ եղել Նոյեմբերյանում: Այնտեղ ունեցած բացօթյա համերգներս միշտ եղել են բարեգործական — դրանք շարունակական են լինելու:

-Ունեցե՞լ եք հովանավորներ. չէ՞, որ յուրաքանչյուր երգչի կայացման տարիներին պետք է սատար կանգնել, ովքե՞ր են Ձեզ օգնել, երբ դեռ նոր-նոր էիք սկսել երգչուհու կարիերան:

-Տարիներ շարունակ ինձ հովանավորել է ,Լ—ոն-Թրավըլե տուրիստական գործակալությունը, ում անչափ երախտապարտ եմ: Հետագայում ես ինքս դարձա իմ հովանավորը:

-Ո՞ր ռեժիսորի հետ է եղել ավելի հեշտ աշխատել:

-Մշտապես որ—է ռեժիսորի հետ չեմ աշխատել, տարբեր են եղել նրանք, սակայն խնդիրներ չեմ ունեցել, ինձ համար կար—որ է նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը, այդ դեպքում արդյունքն ակնհայտ է լինում:

-ՆունեԲ, խնդրում եմ Ձեր ձ—ակերպմամբ ասել, թե ինչ է հայի երգը հայի համար:

-Նախ‘ յուրաքանչյուր մարդու համար, անկախ ազգությունից, երգը հոգ—որ սնունդ է, իսկ բազմադարյա պատմություն ունեցող, հայրենիք, պետականություն ու պետություն հաճախ վտանգված տեսած հայի համար արյան, արմատների կանչ է ու հոգու սփոփանք, սպեղանի դարավոր վերքերին: Մեր երգը նա— մեր ազգային անձնագիրն է:

…Երբ Նունե Եսայանին հարցրեցի, թե արդյոք հե՞շտ է մի հարկի տակ ապրել երեք արվեստագետներով, ակամայից այդ հարցն ուղղեցի նա— ինքս ինձ‘ հե՞շտ է լինել, զրուցել 3 արվեստագետների‘ տարբեր սերնդի մարդկանց հետ, որոնցից ավագը‘ Հայ բեմի վարպետ, դշխոյական, առինքնող կեցվածքով դերասանուհի Փիրուզա Կոզակյանը դեռ պիտի խաղա իր լավագույն դերը թատրոնում կամ կինոյում, քանզի հայոց պատմության շատ հետաքրքիր ու նշանակալից էջեր, դրվագներ արժանի են բեմականացվելու — էկրանավորման, ուր — Փիրուզան գուցե կերտի հայոց թագուհիներից, իշխանուհիներից կամ թեր—ս Մամիկոնեից տան Մեծ Տիկնոջ իրեն շատ հարիր  կերպարը:
…Ժամանակի հոլովույթում կմոռացվի ամեն ինչ‘ կկործանվեն գահեր ու աթոռներ, կգան, կանցնեն տերեր ու տիրակալներ, փոշի կդառնան դղյակները շքեղ — կմնա կանգուն միակ, անեղծելի տիտղոսակիրը ճշմարիտ‘ Արվեստի բարձունքն անձեռակերտ:

Կարինե Ավագյան

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards