Ստամոքսի հիվանդություններ

Ստամոքսի, 12-մատնյա եւ բարակ աղիքների
հիվանդություններ

Խոցային հիվանդությունները հիմնականում լինում են քրոնիկական եւ արդյունք են ստամոքսի
լորձաթաղանթի քայքայման։ Ըստ տեղադրման՝ տարբերակվում են կերակրափողի, 12 – մատնյա աղիքի եւ ստամոքսի։ Խոցային հիվանդությունները արտահայտվում են սուր, կսկծացնող, մշտական
ցավի կամ այրոցի զգացողություններով։
Ստամոքսի խոցի ժամանակ ցավերը սկսվում են ուտելուց 20 – 30 րոպե հետո, իսկ 12 – մատնյա
աղիքի դեպքում սրվում են հիմնականում քաղցած ժամանակ, որը շարունակվում է նաեւ գիշերվա ընթացքում։ Խոցային հիվանդությունները ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, տանջալի թթվային բխկոցներով եւ այրոցներով։

Այրոց (իժոգա)
ա. 30- 40 րոպե ծամել մի քանի հատիկ գարի կամ վարսակ, թուքը կուլ տալ եւ փափկած զանգվածը թքել։

բ. Ընդունել 1 ճաշի գդալ տրորած ընկույզի միջուկ կամ նշի կորիզ։

գ. Օրը 3 անգամ ընդունել 0,5 թեյի գդալ շատ լավ եփած ձվի կեղեւի փոշի։

դ. Ուտել 3-4 հատիկ սիսեռ (հում կամ չորացրած – թրջած)։

ե.Եթե այրոցը կրկնվում է ամեն օր, ապա սոված ժամանակ պետք է ուտել հնդկաձավարի (գրեչկա)
անալի քաշովի։

Խոցեր
Սննդաբաժնում արգելվում է օգտագործել. սեւ կամ թարմ հաց, շերտավոր խմորից հացաբուլկեղեն, սիսեռով, լոբով եւ կաթով ապուրներ։
Չի կարելի ապխտած, ճարպոտ եւ ջլոտ տավարի միս, թռչնամիս, պահածոներ, եփած ձու։
Սահմանափակ քանակով կարելի է ուտել ոչ ճարպոտ խոզի եւ ոչխարի միս։
Պետք չէ ուտել. հում եւ չտրորած բանջարեղեն՝ բողկ, շաղգամ, վարունգ, թրթնջուկ, բիբար, սխտոր։
Չուտել. պաղպաղակ, շոկոլադ եւ թխվածք։
Խոցերի բուժման համար առաջարկում ենք հետեւյալ փորձված միջոցները.

ա. Օրը 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ, խմել 50 գ չիչխանի (օբլիպիխա) հյութ կամ 1-ական
թեյի գդալ չիչխանի յուղ։ Բուժման կուրսը՝ 3 շաբաթ։

բ. Շատ արդյունավետ է կարմիր կարտոֆիլի հյութը (100 գրամ՝ ուտելուց 20 րոպե առաջ)։ Բուժման կուրսը՝ 1 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կրկնել՝ 1 շաբաթ ընդմիջելուց հետո։

գ. 1 բաԺակ գոլ ջրի մեջ լուծել 1 ճաշի գդալ մեղր, խառնել եւ ընդունել ուտելուց 1,5-2 ժամ առաջ։

դ. Վերցնել 100 գ մեղր, 100 մլ սպիրտ եւ 0,5 լ գազարի, բազուկի եւ բողկի հյութերի խառնուրդ։
Այդ ամենը խառնել, թողնել 3 օր։ Ընդունել 2-3- ական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե
առաջ։
Բուժումը 5-7 օր։

ե. Հավասար չափաբաժիններով խառնել կաղամբի, բազուկի, բողկի, ալոեի (հալվե) հյութերը եւ
նույնքան էլ ,Կագորե տեսակի գինի։ Խառնուրդը տեղափոխել վառարանի ջեռոցի մեջ (45 -50
աստիճան) եւ թողնել 6 ժամ։ Ընդունել օրը 3 անգամ՝ 3-ական ճաշի գդալ, ուտելուց 30-40 րոպե
առաջ։

զ. Սրացումների ժամանակ խորհուրդ է տրվում առավոտյան, քաղցած ընդունել 2 ձվի սպիտակուց։
է. 20 գ ծեծած ընկույզի միջուկի վրա ավելացնել 100 գ եռման ջուր, խառնել 30 րոպե՝ մինչեւ գոլ
անալը։ Գոլ վիճակում ավելացնել 2 թեյի գդալ մեղր։ Ընդունել օրը 1 ճաշի գդալ։ Այս խառնուրդը փակում է խոցը։

ը. հրաշալի արդյունք է տալիս ալոեի (հալվե) թուրմը՝ հատկապես նոր սկսված խոցային հիվանդությունների ժամանակ։ Պատրաստման ձեւը. երեք եւ ավելի տարիների, առնվազն 2 շաբաթ չջրված հալվեից կտրած 500 գ տերեւները գոլ ջրով լվանալուց հետո անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդին ավելացնել 500 գ մեղր, տաքացնել թույլ կրակի վրա (50-60 աստիճան) անընդհատ խառնելով՝ ավելացնել 0,5 լ գինի (տնական)։
Ստացված խառնուրդը պահել մութ – ցուրտ տեղում՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Ընդունել օրը 3 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ. առաջին՝ շաբաթը՝ 1- ական թեյի գդալ, երկրորդ շաբաթից հետո՝ 1-ական ճաշի գդալ։

թ. Քնելուց առաջ մշտապես ընդունել 1 բաժակ թարմ մերած (ոչ թթու) մածունի եւ 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ եգիպտացորենի յուղի խառնուրդ։ Առո՛ղջ եղեք։

Բարակ աղիքի հիվանդություն
Ախտորոշումը պետք է ճիշտ լինի, որովհետեւ այս դեղը, աղիքներից բացի, ուրիշ օրգաններ չի բուժում։ Դրանք պսիլիումի սերմերն են։ Ավելի լավ է շուկայում գնել սեւ սերմեր։ Դրանք առավել բուժիչ են։ Բայց եթե չգտնեք, կարելի է օգտագործել նաեւ բաց գույնի սերմերը։ Այս միջոցը բուժիչ մեծ հատկություն ունի։ Այն ներգործում է որպես լուծողական։ Դեղը պատրաստել այսպես. բաժակի մեջ լցնել երկու թեյի գդալ (ոչ դիզած) սերմեր։

Բաժակի մեջ երեք քառորդի չափ տաք ջուր լցնել։ Մի քանի րոպեից սերմերը բացվում եւ դուրս են
տալիս իրենց պարունակությունը։ Խառնել մի քանի րոպե, մինչեւ խառնուրդը թանձրանա դոնդողի
նման։ Դա հիվանդը պետք է ընդունի (ամբողջ դոզան) օրական երեք անգամ, բուժման առաջին
երկու շաբաթվա ընթացքում։ Առաջին դոզան պետք է ընդունվի առավոտյան, անոթի, երկրորդը՝ ցերեկը, ցանկացած հարմար ժամանակ, եւ վերջինը՝ քնից առաջ։

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards