Գազար

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԱԿՈՒՄԲ

Հին հույները եւ հռոմեացիները գազարն անվանել են դաուկուս կարոտե։ Հետագայում այդ բառերը դարձան բուսաբանական անվանումներ։ 12-րդ դարում բույսը տարածվեց եվրոպական երկրներում։ Սկզբում այն սպիտակ կամ ծիրանագույն էր, հետագայում ձեռք բերեց նարնջիգույն։ Որքան շատ է գազարի մեջ կարոտինը, այնքան հագեցած է գույնը։ Կարմիր գազարի մեջ 9 անգամ ավելի շատ կարոտին կա (նախավիտամին A)։ 100 գրամ հում գազարը պարունակում է մինչեւ 9 մգ կարոտին։ Գազարը պարունակում է նաեւ E, K, B1, B2 , PP, C վիտամիններ, կալիում, կոՎալտ, երկաթ, պղինձ, յոդ, ֆոսֆոր, ածխաջրեր (ֆրուկտոզայի եւ գլյուկոզայի քանակը հասնում է մինչեւ 15%-ի)։ Մանրէները ոչնչացնող նյութեր՝ ֆիտոնցիդներ են պարունակում առաջին հերթին սոխը, սխտորը եւ
գազարը։ Դրանց օգտագործման շնորհիվ բերանի խոռոչը մաքրվում է մանրէներից։ Միաժամանակ գազարն ունի անժխտելի առավելություն՝ չունի սոխի եւ սխտորի յուրահատուկ վանող հոտը։ Հյութով ողողում են բերանը եւ կոկորդը՝ բերանի խոռոչի բորբոքային վիճակների դեպքերում։

Գազարը անփոխարինելի դիետիկ մթերք է։ Լայնորեն օգտագործվում է դիետիկ եւ բուժական սննդում։
Առավել հյութալի են հաստ, կարճ պտուղները ( կարոտել)։ Գազարը եւ դրա հյութը նպաստում են օրգանիզմի նորմալ աճին, իջեցնում են հիվանդություններով վարակվելու վտանգը։ Գազարը կանոնավորում է մարսողությունը, ավելացնում կերակրող մայրերի կաթը, հայտնի է որպես ճիճվամուղ։ Օգտակար է ոչ միայն կերակրող մայրերին, այլեւ հոգեկան, ֆիզիկական գերբեռնվածությամբ աշխատող անձանց, թուլակազմ երեխաներին (օրը 2 անգամ՝ 1-ական Վաժակ)։

Փոքր երեխաներին օգտակար է առավոտյան եւ երեկոյան տալ մեկական ճաշի գդալ գազարի հյութ։
Գազարի խաշուկը (արմատապտուղը փշերի հետ միասին) խմում են լյարդի հիվանդությունների ժամանակ, իսկ գազարի փրերինը՝ թութքի ժամանակ (որպես թեյ)։ 1 լիտր ջրին 2 ճաշի գդալ փրեր, ուտելուց 1 ժամ առաջ, 1 – ական բաժակ, օրը 3 անգամ։ Բուժման տեւողությունը 2 շաբաթ է։

Մաշկի ցրտահարության կամ այրված մասերին, թարախային վերքերին եւ խոցերին դնել քերած գազար կամ այդ մասերը լվանալ գազարի հյութով. կնվազի ցավը, բորբոքումը, վերքերը կմաքրվեն թարախից, կարագանա բուժումը։ Ժողովրդական բժշկության մեջ գազարի սերմերը կիրառվում են միզաքարային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրանցից պատրաստված դաուկարին դեղամիջոցը ունի սրտասնուց անոթները ընդարձակող հատկություն։ Կիրառում են կրծքահեղձուկի (ստենոկարդիա) երեւույթներով քրոնիկական սրտասնուց անոթների անբավարարությունների դեպքերում։
Գազարի հյութը մեղրի հետ (1։1) կամ քերած գազարը կաթի հետ եփված, օգտագործում են մրսածության դեպքում։ Գիրացման կանխման ու բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել գազար։
Գազարը եւ դրա հյութը օգտագործում են A հիպովիտամինոզի դեպքում։ A վիտամինի պակասը օրգանիզում առաջացնում է աղեստամոքսային տրակտի եւ մաշկի մի շարք հիվանդություններ, մարդը շուտ է հոգնում, մաշկըչորանում է, մեծանում են թարախային վերքեր, եղունգների եւ մազերի դյուրաբեկություն ունենալու վտանգը։
Մրսածության դեպքում 1 թ. գ. գազարի հյութը, 1 թ.գ. բուսական յուղը եւ մի քանի կաթիլ սխտորի հյութը խառնել։ Օրը 3-4 անգամ մի քանի կաթիլ կաթեցնել քթանցքերի մեջ։ Սրտի նեւրոզի դեպքում օրը 3-4 անգամ խմել գազարի, հապալասի եւ սեւ արոսի թարմ հյութերի խառնուրդ։

Արյան բարձր ճնշման դեպքում 1 բաժակ թարմ բազուկի, 1 բաժակ թարմ գազարի, 0,5 բաժակ լոռամրգու հյութերին ավելացնել 1 բաժակ մեղր եւ 0,5 բաժակ սպիրտ։
Այդ բոլորը խառնել, դնել մութ տեղ, պարբերաբար թափահարել։ Ընդունել օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 2 ճ.գդալ։ Օգտագործելուց առաջ թափահարել։ Փորկապության դեպքում օրվա ընթացքում շատ անգամներ խմել գազարի, բազուկի եւ սպանախի հյութերի խառնուրդ։ Եթե փորկապությունը ուժեղ է, յուրաքանչյուր 1 լիտրին ավելացնել 1 բաժակ բազուկի կամ սպանախի հյութ։ Լեղապարկի քարերից ազատվելու համար մի քանի հոգնաների միջոցով աղիքները լվանալ, ոչինչ չուտել։ 7 օր շարունակ խմել յուրաքանչյուր բաժակին 1 կիտրոնի հյութ՝ ավելացրած 10-12 բաժակ տաք ջուր։ Այդ ընթացքում խմել նաեւ գազարի, բազուկի եւ վարունգի 1,5 լ խառնուրդ։ Սով պահելու 2-րդ օրը հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն բուժման վերջին ցավերը լրիվ անցնում են, իսկ ավելի ուշ՝ մանր ավազի տեսքով քարերը դուրս են գալիս։

Երիկամային հիվանդությունների դեպքում օգտակար է խմել 7 մաս գազարի, 5 մաս նեխուրի եւ 2 մաս մաղադանոսի հյութերի խառնուրդը։
Սեռական թուլության դեպքում 1 ամիս շարունակ, օրը 3 անգամ խմել 1/ 4 բաժակ գազարի հյութ։ Չարորակ ուռուցքների դեպքում 1-ական բաժակ գազարի, բազուկի, սխտորի, տարեկան բողկի հյութերը, մեղրը, կարմիր գինին խառնել։ Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1-ական ճ. գդալ։ Տարվա ընթացքում ընդունել 5 կուրս, 1-ամսյա ընդմիջումներով։ Ճիճվակրության դեպքում՝ 7 օրվա ընթացքում, օրը 1 անգամ կատարել գազարի հյութով հոգնաներ (30-40 մլ)։

Արգանդի արյունահոսության դեպքում ամեն օր խմել 1-2 բաժակ բազուկի եւ գազարի թարմ հյութ։
Վերին շնչառական ուղիների բորբոքումների, հազի, խռպոտության դեպքում օգնում է մեղրի կամ շաքարի հետ խառնած կամ որպես օշարակ՝ եփած գազարի հյութը։ 1 ճ.գդալ՝ օրը 3 -4 անգամ։
Խոցի եւ քաղցկեղի դեպքում գազարի հյութը ուղղակի հրաշք է։ Սակայն բուժման ընթացքում բացառվում է օսլայի, շաքարի ալյուր պարունակող ցանկացած տիպի մթերքի օգտագործումը։
Կրծքով կերակրող մայրերի կաթի որակը լավացնելու համար պետք է ամեն օր գազարի հում հյութ խմեն։ Խոցային հիվանդությունների, էնտերիտների սրման ժամանակ խորհուրդ չի տրվում գազար օգտագործել։ Փորկապի եւ թութքի ժամանակ խմել 1 կամ 2/3 թեյի բաժակ գազարի հյութ՝ պտղամսով։

 

2 Comments

  1. Vahag

    November 25, 2012 at 7:20 am

    yes gazar shat em ogtagortsum…

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards