Աստղագուշակ

zodiac

ԽՈՅ Օձը Խոյերից կպահանջի ուշադրության ծայրահեղ կենտրոնացում անգամ մանր-մունր հարցերում։ Սա վերաբերում է ե՛ւ մասնագիտական գործունեությանը, ե՛ւ ամենօրյա կյանքին։ Խոսքում եւ արարքներում պետք է ձերբազատվել ավելորդ տաքարյունությունից, մանավանդ հպարտությունից։ Օձը բարեհաճ է փոխվելու պատրաստակամ Խոյերի հանդեպ։ 2013-ին մեծ է բնակության նոր վայր տեղափոխվելու հավանականությունը։ Ամռանը կամ աշնան սկզբին՝ թերեւս արձակուրդի կամ գործուղման ժամանակ կհանդիպեք իսկական սիրուն։ Ընտանիքատեր Խոյերի կյանքում խանդն ու բծախնդրությունը ավելորդ են։

Կարիերան
2013-ին բազմաթիվ փորձություններ են սպասում՝ պայմանավորված սեփական տեսակետները պաշտպանելու հետ։ Պատճառը ստեղծագործական, երբեմն խրթին գաղափարներն են, որ կփորձեք կյանքի կոչել անհողդողդ համառությամբ։ Կփրկի այն, որ Խոյերը մինչեւ ուղնուծուծը գիտեն իրենց գործը։ Հնարավոր է, որ նրանց ընդդիմացողները դեռ չեն հասունացել նրանց գաղափարներն ընկալելու համար։ Ֆինանսական առումով բավական հաջող տարի է սպասվում, ոչինչ չի ազդի բարեկեցության վրա։

Առողջությունը
Աշխատանքային մշտական լարվածությունը կազդի սրտի վրա, հնարավոր է՝ հանգեցնի ալերգիկ ռեակցիաների, գերհոգնածության։

ՑՈՒԼ Ցուլերին արդյունավետ տարի է սպասում։ Ցուլին բնորոշ աշխատասիրությունը արդյունք կտա արդեն տարեսկզբին։
Արագաշարժությունն ու աներկբա ինքնավստահությունը գործնականում կդյութեն բոլորին։ Մարդիկ կմիավորվեն նրա շուրջը։ Գարնան գալուն պես ռոմանտիկ շրջան կսկսվի, ընտանիքում հովվերգություն կտիրի։

Կարիերան
2013-ի սկզբին սկսած նախագծերը շահութաբեր կլինեն: Ցուլերը կկարողանան շահույթ խոստացող գաղափարի շուրջ համախոհների թիմ հավաքել։ Այն Ցուլերը, որոնք աշխատում են մեծ կոլեկտիվում, կարող են բարելավել իրենց դիրքը։ Ցուլերն իրենց բնույթով տնտեսվար են ու փողասեր։ Սակայն Ջրային մուգ Օձի տարին ֆինանսական առումով նրանց համար այնքան էլ միանշանակ չէ. անհրաժեշտ է վերադարձնել պարտքերը, երբեմն՝ նաեւ ուրիշների պարտքերը, ծախսելու բազմաթիվ առիթներ էլ կներկայանան։ Բացի դրանից հարկ կլինի շատերին օգնել նյութապես։ Չի կարելի փող ներդնել այնպիսի նախագծերի մեջ, եթե դրանք չնչին իսկ կասկած են հարուցում։ Տարվա երկրորդ կեսին ֆինանսական առումով կայունություն կհաստատվի։ Խոշոր գնումների ու ներդրումների համար բարենպաստ են օգոստոսն ու հոկտեմբերը։

Առողջությունը
Նոր տարի մուտք կգործեք պինդ առողջությամբ։ Տարվա երկրորդ կեսին արժե արձակուրդ վերցնել, ուժերը վերականգնել։

ԵՐԿՎՈՐՅԱԿ 2013-ը Երկվորյակների համար պատասխանատու եւ բավական արդյունավետ տարի կլինի։ Աստղերը բարեհաճ կլինեն այն Երկվորյակների հանդեպ, որոնք առաջ կշարժվեն, կբացահայտեն իրենց ստեղծագործական ունակությունները։ Սիրային գործերում էական փոփոխություններ են սպասում։ Արկածախնդիր քայլերի կդիմեք, աշնանը, սակայն, կլրջանաք, հնարավոր է նույնիսկ սրտի ու ձեռքի առաջարկ ստանաք։

Կարիերան
Երկվորյակները կկարողանան իրենց գաղափարներով գրավել մեծ կապիտալի տեր գործընկերների, սակայն քամահրական վերաբերմունքը բիզնես գործընկերոջ հանդեպ կարող է չար կատակ խաղալ նրանց հետ։ Փողի անբավարարության պատճառով ծագած գաղափարներից բոլորը չէ, որ հնարավոր կլինի իրականացնել։ Շատ դեպքերում դրանք կյանքի կկոչվեն միայն էնտուզիազմով։ Երկվորյակները ստիպված կլինեն հաշվել փողը, ներդնել այն միայն մեկ, բայց ամենաշահութաբեր նախագծի մեջ։ Տարվա կեսին բարենպաստ ժամանակ վրա կհասնի անշարժ գույքին առնչվող գործողությունների համար։ Ֆինանսական գործողությունների համար բարենպաստ են մայիսն ու հուլիսը։

Առողջությունը
2012-ի վերջին առողջության մասին հոգալը թույլ կտա 2013թ. մուտք գործել գերազանց կենսալիցքով։ Սակայն կերուխումային կենսակերպը եւ լարված աշխատանքը կհանգեցնեն մարսողական խանգարումների։ Անհրաժեշտ կլինի խիստ սննդակարգի անցնել։

ԽԵՑԳԵՏԻՆ Մուգ Օձի ազդեցությամբ Խեցգետինը 2013-ին բուռն գործունեություն կծավալի՝ բարեկեցիկ կյանք ապահովելով հետագա մի քանի տարվա համար։ Շատ Խեցգետինների երազանքը՝ կապված հեռավոր ճանապարհորդության հետ, վերջապես կիրականանա։ Չի բացառվում նաեւ աշխատանքի վայրը փոխելու հնարավորությունը։
Ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու հնարավորություն կունենաք, սակայն անվճռականությունն ու անվստահությունը կխանգարեն զարգացնելու դրանք։

Կարիերան
Խոչընդոտներ կհարուցեն մրցակիցները, որոնք կփորձեն արժեզրկել ձեր գաղափարները։ Դժվարությունները կօգնեն հաղթահարել հին ու հուսալի ընկերները, որոնց պակաս Խեցգետինները չունեն։ Բոլոր անկումներին կհետեւեն վերելքները՝ պայմանավորված ակտիվությամբ եւ աշխատունակությամբ։ Սակայն նոր վերելքները կարող են մռայլվել հարկային մարմինների ստուգումների պատճառով։ Սա կարող է Խեցգետնին շեղել նպատակից։ Մեծ եկամուտների բացակայությունը ծախսերի առիթներ չի ընձեռի։ Հարկ կլինի վերադարձնել պարտքերը։ Մոլեխաղերի օգնությամբ փող կուտակելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Առողջությունը
Ամռանը Խեցգետիններն ավելի շատ կենթարկվեն սթրեսների, այս դեպքերում լավագույնը սիրած էակի եւ մոտ հարազատների ընկերակցությունն է։

ԱՌՅՈՒԾ 2013-ը Առյուծներին, հատկապես համարձակներին եւ արկածախնդիրներին, մեծ հաջողություն է խոստանում։ Չէ՞ որ Ջրային մուգ Օձը հովանավորում է կամային եւ անվախ մարդկանց։
Կյանքը Առյուծների առաջ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներ կդնի։ Բայց Առյուծները կհաղթեն այս գոտեմարտում։ Միայն թե հարկ է հիշել «Վստահիր, բայց ստուգիր» կարգախոսը։ Շատերը կարող են 2013-ին հիասթափվել սիրո հարցում։ Պատճառը, թերեւս, մտերիմ մարդու սառնությունը կլինի։ Ոչինչ, Առյուծը միշտ էլ կարող է նոր սեր գտնել։

Կարիերան
Յուպիտեր մոլորակը Առյուծին կդրդի ակտիվ գործողությունների։ Տարեսկզբին արդեն Առյուծները կսկսեն կարիերայի առաջընթացին կամ սեփական գործը զարգացնելուն ուղղված լուրջ ծրագրեր մշակել։ Աշնան սկզբին կկարողանան հաջողություններ գրանցել։ Սակայն հարկ է զգուշորեն գործել, հետեւել խոսքին՝ չեզոքացնելու համար կոլեգաների ու նախկին ընկերների հարուցած խոչընդոտները։ Ֆինանսական առումով բավական բարենպաստ տարի է։

Առողջությունը
Առողջության հանդեպ ուշադիր Առյուծներին վիրուսներն ու սովորական մրսածությունը չեն անհանգստացնի։ 40-ն անց Առյուծները, թերեւս, սրտի հետ կապված խնդիրներ կունենան. պետք է մարզվել։

ԿՈՒՅՍ Ջրային մուգ Օձը չափազանց բարեհաճ է Կույսի հանդեպ. չէ՞ որ այս նշանի ներկայացուցիչները նրբամիտ ռազմագետներ են, ամեն ինչ նախապես ծրագրում են։ Մշտական զբաղվածությունը կարող է վնասել սիրելիի հետ հարաբերությունների ջերմությանը։ Վերջինս ընտանիքատեր Կույսին ընտրության առջեւ կկանգնեցնի՝ սե՞րը, թե՞ կարիերան։ Միայնակ Կույսերին ռոմանտիկ, հրապուրիչ հարաբերություններ են սպասում, որոնք, թերեւս, հանգեցնեն ամուսնության։

Կարիերան
2013-ին Կույսերը ղեկավարի աթոռին նստելու բոլոր հնարավորություններն ունեն։ Աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, բավական բարձր կլինի։ Իհարկե, առաջադրված խնդիրներն իրենք իրենց չեն լուծվի, անհրաժեշտ կլինի օրը 12 ժամ աշխատել։ Տնտեսող Կույսերը 2013-ին չեն դավաճանի իրենց։ Նախկինի պես ընտանիքում փողը նրանց ձեռքում կլինի։ Այս հանգամանքով պայմանավորված, կողակցի հետ մանր կոնֆլիկտներ կծագեն, բայց էական հետեւանքներ սրանք չեն ունենա։ Փոխարենը նրանք իրենց Կույսի թիկունքում երկար տարիներ ապահովված կզգան, թեպետ ինքնուրույն խոշոր գնումներ անելու հնարավորություն չեն ունենա։ Տարեսկզբին եկամուտները խիստ կգոհացնեն, տարվա կեսին ստացած շահույթը հեռանկարային ձեռնարկի մեջ դնելու հնարավորություն կստեղծվի։

Առողջությունը
2013-ը Կույսերը մուտք կգործեն փոքր ինչ թուլացած իմունիտետով: Հարկ է հետեւել առողջությանը:

ԿՇԵՌՔ 2013-ին լուրջ փորձություններ են սպասում Կշեռքին՝ փոփոխություններ, որ կարող են փառքի գագաթնակետին հասցնել։ Որպեսզի հակառակը չլինի, հարկ կլինի պաշտպանել ազնիվ անունը, տարածքը եւ սիրելիին արտաքին ոտնձգություններից։ Արդեն տարեսկզբին աստղերը Կշեռքներին հետաքրքիր բազում ծանոթություններ են խոստանում։ Ընտանիքատեր Կշեռքների համար «երկրորդ շնչառությունը» կբացվի, եւ նրանք ամբողջ տարվա ընթացքում կզգան ընտանեկան կյանքի ողջ հմայքը։

Կարիերան
Ջրի երես դուրս կգան Կշեռքների դեմ վաղուց արդեն հետնաբեմում հյուսվող դավերը։ Հարկ կլինի առավելագույն տոկունություն ու շրջահայացություն հանդես բերել։ Ամռան սկզբին կկարողանաք լիաթոք շնչել։ Ոմանք, թերեւս, գործունեության ոլորտը կփոխեն՝ որոշելով կարիերան սկսել մաքուր էջից։ Գործի մեջ կապիտալի ներդրումները ծախսեր կպահանջեն, բայց պետք է նկատի առնել, որ երբեմն ռիսկը չի արդարացվում։ Իրավիճակը կշտկվի աշնանը, Կշեռքները կկարողանան իրենց բիզնեսը սկսել։

Առողջությունը
Անհրաժեշտ է ձերբազատվել վնասակար սովորություններից։ Չեք կարողանա խուսափել սթրեսային իրավիճակներից, ինչը կազդի նյարդերի վրա։ Ընկճախտային վիճակը հնարավոր է հաղթահարել լիարժեք հանգստի միջոցով։

ԿԱՐԻՃ 2013-ը բավական հակասական տարի կլինի Կարիճի համար։ Նոր ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում, բայց նաեւ հին պատրանքներից հրաժարում։ Վաղեմի երազանքն իրականացնելու հնարավորություն կընձեռվի, եթե պահը ձեռքից բաց չթողնեք։ Տարվա կեսին երկարատեւ գործուղում կամ ճանապարհորդություն է սպասվում։ Արդեն տարեսկզբին կրակոտ Կարիճը սիրո մեջ կհասնի ուզածին։ Ամուսնացածներին, սակայն, տարեսկզբին կոնֆլիկտներ են սպասվում, բայց մայիս-ապրիլին հարաբերությունները կջերմանան։

Կարիերան
Իրենց գործի տեր Կարիճները 2013-ին կարող են իրենց ավելի ազատ զգալ։ Պետք է զգուշանալ, որ իրերն իրենց անուններով կոչելու սովորությունը, ինչպես նաեւ շիփ-շիտակ բնավորությունը վեճերի չհանգեցնի ղեկավարության ու կոլեկտիվի անդամների հետ։ 2013-ին փողի առումով որեւէ խնդիր չի առաջանա։ Կարիճները կարողանում են ոչ միայն ծախսել, այլեւ լավ վաստակել։ Տարեվերջին եկամուտները հաշվելով՝ հաճելիորեն կզարմանան, որ շատ ավելի են վաստակել, քան սպասում էին։ Խոշոր եւ օգտակար գնումներ կանեն։

Առողջությունը
Տարեսկզբից կազդուրիչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ պայքարելու համար ինֆեկցիաների դեմ։ Ամեն դեպքում, հիվանդությունը ոտքի վրա չպիտի անցկացնել։ Կալցիումի պակասը կազդի ոսկորների փխրունության եւ ատամների վրա։ Վիտամինային կոմպլեքս ընդունեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ 2013-ին հագեցած կյանք է սպասում Աղեղնավորներին. ստիպված եք լինելու երկու կես լինել սիրելիի ցանկությունների եւ ղեկավարության կարգադրությունների, կարիերայի եւ տան միջեւ։
Աղեղնավորներին հովանավորում է Վեներա մոլորակը, որը միայնակներին տարեսկզբին ռոմանտիկ հարաբերություններ է խոստանում։ Այն զույգերը, որոնք վաղուց են հանդիպում, կօրինականացնեն իրենց հարաբերությունները։

Կարիերան
Տարեսկիզբը կանցնի տքնաջան աշխատանքով։ Կարող է թվալ, որ դոփում եք տեղում։ Այս զգացողությունը կշարունակվի մինչեւ մայիս, եւ կհասկանաք, որ ջանքերն ապարդյուն չեն անցել. ղեկավարությունը կգնահատի կատարած աշխատանքը, եկամուտները կաճեն։ Գուցեեւ պաշտոնը բարձրացնեն։ Ստեղծագործող Աղեղնավորները 2013-ին իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն կստանան։ Եկամուտները ուղղակիորեն կախված կլինեն գործադրած ջանքերից։ Կարող են ապավինել նաեւ ծնողների ու հովանավորների ¥եթե այդպիսիք կան¤ օգնությանը։ Տարվա առաջին կեսին ծախսերը կգերազանցեն վաստակածը։

Առողջությունը
Անկանոն սնվելը հատկապես հակացուցված է այն Աղեղնավորներին, որոնք աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեն, տառապում են գաստրիտով։ Անհետեւանք չի մնա խրախճանքների հանդեպ Աղեղնավորների սերը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 2013-ը Այծեղջյուրների համար փոփոխությունների եւ ստեղծագործական իրացման ժամանակ կդառնա։ Կարճ ու կոնկրետ՝ վրա է հասնում նրանց աստեղային ժամը։ Սերը ծաղկունք կապրի։ Անձնական հարաբերություններում հովվերգությունը կարող է խաթարել Այծեղջյուրի կասկածամտությունն ու խանդը։ Հարաբերությունները կհարթվեն աշնան մոտ, երբ կողմերը միմյանց ավելի հոգատարությամբ ու սրտի թրթիռով կվերաբերվեն։

Կարիերան
2013-ը մեծ ճեղքման տարի կդառնա, ցույց կտաք, թե ինչի եք ընդունակ։ Ազդեցիկ մարդիկ կհետաքրքրվեն ձեր նորարարական գաղափարներով, եւ նախորդ տարվա վերջի նվաճումները բնական զարգացում կստանան։ Այծեղջյուրի համոզելու ձիրքը նրան կբարձրացնի ղեկավարության աչքում, իսկ հուսալիությունն ու պատրաստակամությունը կնպաստեն պաշտոնի բարձրացմանը։ Առաջացած խնդիրները կլուծվեն կոլեգաների հետ համատեղ։ Ֆինանսները 2013-ին կմեծանան։ Չհիմնավորված ծախսեր չեն արվի։ Տարեվերջը նույնպես հաջող կլինի։ Հիմնական փողը կծախսվի ուսման եւ երեխաների վրա։

Առողջությունը
Հարկ է զգուշանալ մրսածությունից։ Ֆիզիկական ընդհանուր թուլությունը, ընկճախտային վիճակը եւ թուլացած իմունիտետը սթրեսային իրավիճակների արդյունք են։ Մի տնտեսեք բուժզննության վրա։

ՋՐՀՈՍ 2013-ի առաջին կեսին Ջրհոսները ամեն ինչ կհասցնեն, կհաջողեն ոչ միայն մանր-մունր հարցերում, այլեւ խոշոր գործերում։ Չամուսնացած Ջրհոսները կմտածեն ամուսնանալու մասին։ Տարեսկիզբը բարենպաստ է նաեւ ծնողների, երեխաների եւ մոտ ազգականների հետ հարաբերությունների առումով։ Արդեն տարեվերջին մոտ կյանքի որակը էականորեն կբարելավվի։

Կարիերան
Տարվա ընթացքում հնարավոր են թռիչքներ եւ անկումներ։ Վստահ, որ գործին ոչինչ չի սպառնում, Ջրհոսները գործերն ինքնահոսի կմատնեն՝ լուծելով անձնական խնդիրներն ու սիրային արկածներ փնտրելով։ Սակայն մրցակիցները քնած չեն. «բարյացակամները» կսկսեն ղեկավարության ականջը լցնել՝ իբր հարկ եղածին պես չեք աշխատում։ Իրավիճակը փրկելու համար պիտի թեւքերը քշտած աշխատեք։ Տարեվերջին բավականության զգացում կապրեք կատարած աշխատանքից։ Ֆինանսները նախորդ տարվանից պակաս կլինեն, իսկ ծախսերը՝ ավելի մեծ։ Կփորձեք փողի պահանջը լրացնել պարտք ու վարկ վերցնելով։ Մոլեխաղերի հակում ունեցողները կփորձեն իրավիճակը շտկել մոլեխաղերի միջոցով, բայց նրանց հիասթափություն է սպասում։

Առողջությունը
Մարտին շնչուղիների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Կանհանգստացնի նաեւ ավելորդ քաշը։ Խիստ սննդակարգն ու առողջ կենսաձեւը դրական արդյունքի կհասցնեն։

ՁԿՆԵՐ 2013-ը վերելքի տարի կդառնա Ձկների համար։ Սրան նրանք վաղուց էին սպասում։ Աստղերը Ձկներին նաեւ հոգեւոր վերելք են խոստանում. շատերը կհասկանան, որ մինչ այս ճիշտ չեն ապրել, կվերաիմաստավորեն կյանքը, կներեն հին վիրավորանքները։ Տարեսկզբին սիրախաղի տրամադրությամբ համակված միայնակ Ձկներն իրենց երկրպագուների բանակով կշրջապատեն, սակայն արդեն հունիսին զգալով, որ հայտնվել է այն միակը, որը լիովին հասկանում եւ ընդունում է իրենց, որոշում կայացնելու անհրաժեշտություն կզգան եւ, թերեւս ամուսնանան։ Ամուսնացած Ձկներին խաղաղ տարի է սպասում։

Կարիերան
2013-ին Ձկները կգերազանցեն իրենք իրենց։ Հնարավոր է՝ շահավետ պայմանագիր կնքեք։ Սակայն հաջողության կհասնեք միայն կոլեկտիվ աշխատանքով։ Ստեղծագործ աշխատանքով զբաղվող Ձկներին հեռանկարային պաշտոնի անցնելու հնարավորություն կընձեռվի։ Հոկտեմբերին մրցակիցները կփորձեն սեւացնել ձեր աշխատանքը, անակնկալ ստուգումներ կանցկացվեն։ Փողի մասին անհանգստանալու հարկ չի լինի։ Տարվա երկրորդ կեսին սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն կընձեռվի։ Կօգնեն ընկերները։

Առողջությունը
Տարեսկզբին վիրուսները կշրջանցեն Ձկներին։ Ավելորդ քաշից կարելի է ազատվել սննդակարգի միջոցով, բայց բոլոր Ձկները չէ, որ կդիմանան այս փորձությունը։

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards