Փաստաբանի խորհուրդներ

Փաստաբանի խորհուրդներ

Փաստաբանի խորհուրդներ
,Մի խաբիր նրան, ով քեզ վստահում է:
Մի վստահիր նրան, ով քեզ խաբում էե:
Էմմի Վուայնհաուզ

Յուրաքանչյուր սարդոստայն կարող է պատռվել, հատկապես, եթե այն հյուսված է ստից: Ասում են‘ վաղ թե ուշ սուտը ջրի երես կելնի, սակայն քանի որ ստախոսին թվում է, թե իր սուտը կարող է ուշ հայտնաբերվել կամ էլ‘ երբեք, այդիսկ պատճառով նրա համար միշտ կա ստելու գայթակղությունը‘ անմիջապես օգտվելու սուտ տեղեկություններից:

Որոշ ժամանակ առաջ Տիխուանայի և Միացյալ Նահանգների սահմանների միջև ձերբակալեցին երկու հոգու, ովքեր փորձում էին վերադառնալ տուն‘ Լոս Անջելես: ԱՄՆ-ում իրենց բնակության կարգավիճակի մասին ներգաղթի աշխատակցի կողմից տրված հարցին նրանցից մեկը պատասխանեց, որ ինքը մշտական բնակիչ է, իսկ երկրորդն ասաց, որ ինքը ԱՄՆ-ի քաղաքացի է: Ինչպես հետո պարզվեց, նրանք երկուսն էլ գունազարդել էին տեղեկությունները. առաջինն ապրում էր փախստականի կարգավիճակով, իսկ երկրորդի գործերը ծնողների միջոցով քաղաքացիություն ստանալու ընթացքի մեջ էին:

Մուտք գործելու տեսանկյունից ոչ մի սուտ չկար: Եթե մարդուն հարցրել են, թե նա որտեղ է ապրում, միանգամայն հնարավոր է, որ պատասխանի, թե ինքը մշտապես ապրում է Լոս Անջելեսում: Այստեղ պետք է հաշվի առնել միայն մի կարևոր պահ. անգլերեն լեզվով‘ ,Ես մշտապես ապրում եմ ԱՄՆ-ումե և ,Ես ԱՄՆ-ի մշտական բնակիչ եմե սկզբունքորեն տարբեր նշանակություն ունեն: Նույնիսկ եթե դուք տասնյակ տարիներով մշտապես ապրում եք ԱՄՆ-ում, սակայն չունեք Green Card, ապա դա չի նշանակում, որ դուք այդ երկրի մշտական բնակիչ եք:

Պետական պաշտոնյայի հետ զրույցի ընթացքում ցանկալի չէ մոլորեցնել նրան ձեր թերի անգլերենով: Եթե հնարավորություն կա բացատրել թարգմանչի միջոցով, ապա ցանկալի է հենց այդպես անել և պարզաբանել, թե ներգաղթի ինչպիսի կարգավիճակ ունեք:

Եթե դուք ապրում եք փախստականի կարգավիճակով կամ ձեր գործերը ներկայացրել եք‘ Green Card ստանալու, ապա դուք Միացյալ Նահանգների մշտական բնակիչ չեք և նույնիսկ սխալմամբ, որպես այդպիսի կարգավիճակ ունեցող ներկայանալը, կդիտվի որպես ստելու փորձ: Նմանօրինակ ապատեղեկատվու-թյունները կարող են էականորեն բարդացնել Green Card ստանալու ոչ միայն հետագա փորձը, այլև ողջ կյանքում:

Հիշեք, որ ձեր կողմից բոլոր ասվածներն ինչ-որ տեղ նշվում են, գրվում և երբեք չեն ջնջվում և իրենք իրենց չեն անհետանում: Green Card ստանալու միջնորդագիրը հանձնելու կամ հարցազրույց անցնելու դեպքում ներգաղթի սպան (աշխատակիցը) անպայման կպահանջի բացատրել, թե ինչպես, որտեղ և ինչ հանգամանքներում է զրուցակիցն արդեն իրեն ներկայացրել որպես ԱՄՆ-ի մշտական բնակիչ:

Ամենայն հավանականությամբ սպան չի բավարարվի այն բացատրությամբ, որ զրուցակիցը չգիտեր, թե տեղեկատվությունը չի կարելի աղավաղել, որ ինքն իրեն մշտական բնակիչ է համարել‘ ելնելով ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելու փաստից, և որ դա եղել է անմեղ սխալ‘ մտադրություն չունենալով խաբել ներգաղթի ծառայությանը: Այսպիսի դեպքերում, սովորաբար, գործն ավարտվում է Green Card ստանալու իրավունքի մերժմամբ, բայց հայցվորին մի փոքրիկ (շանս) հնարավորություն են թողնում‘ ամեն ինչ բացատրելու գրավոր ձևով և ներում ստանալու միջնորդագիր տալու:

Ամեն ինչ կարող է ավելի վատ վերջանալ, եթե հայցվորը իշխանություններին առանց հիմնավորման ներկայացել է որպես ԱՄՆ-ի քաղաքացի, եթե անգամ ինքն իրականում հավատում է, որ հանդիսանում է այդ երկրի քաղաքացին:

Եթե քաղաքացիություն ստանալու կեղծ դիմումի հետ կապված խնդիր է ծագել, ապա անհրաժեշտ է անհապաղ խոսել փաստաբանի հետ և վերլուծել ամբողջ իրավիճակն ու հանգամանքները, որոնց առկայությամբ այդպիսի դիմում, հայտարարություն է արվել: Եթե ծնողներն իրենց երեխայի համար միջնորդագիր են ներկայացրել, որպեսզի պետությունը ճանաչի երեխայի քաղաքացիությունը, ապա ամեն ինչ կախված կլինի այդ հայտի ներկայացրած ապացույցների առկայությունից:

Ի՞նչ անել, եթե հարցազրույցի ժամանակ հայտնաբերվի, որ հայտարարությունը ձեր ամերիկյան քաղաքացիության մասին արվել է ոչ թե ներգաղթի կարգավիճակ ստանալու կամ ներգաղթի արտոնություններից օգտվելու նպատակով, այլ, օրինակ‘ բանկից փոխառություն ստանալու համար:

Ի՞նչ անել, եթե մարդը ստել է ոչ թե ներգաղթի սպային, այլ‘ տեղական ոստիկանության սպային‘ ներգաղթի կարգավիճակի ստուգման և հնարավոր արտաքսումից խուսափելու նպատակով:
Թեև շատ հաճախ ամենակոպիտ սուտը հաճախ լռությամբ է արտահայտվում, բայց ավելի լավ է լռել, եթե դուք համոզված չեք, որ ճիշտ պատասխան եք տալիս, քան թե սուտ ասել:
Ի վերջո, անգամ թեթևակիորեն խեղաթյուրված ճշմարտությունը կարող է դառնալ առավել վտանգավոր սուտ:

Վերոնշյալ թեմայով, ինչպես նաև. ներգաղթի և միգրացիայի վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք մեր կայք էջ‘ http://www.ablawoffice.com.

Խնդրում ենք հիշել, այս կայքի տեղեկատվությանը չի կարող փո-խարինել իրավաբանական խորհրդատվությանը, քանի որ հոդվածի նպատակը ընդհանուր տեղեկատվություն ներկայա-ցընելն է, ոչ թե‘ հատուկ, մասնագիտական

խորհուրդ տալը: Խորհրդատվության համար գրանցվեք ընդունելության և շա-րունակեք ուղարկել հարցեր, որոնց պատասխանները կցան-կանայիք ստանալ ,Molorakե թերթի էջերում:

Հարցերը կարող եք ուղղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով‘ aboghosian@hotmail.com.

Տեքստը հայերեն թարգմանեց Կարինե Ավագյանը

Տեքստը անգլերենից թարգմանեց Լևոն Սարյանը, ռուսերենից թարգմանեց Կարինե Ավագյանը

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards