ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

(արյան բարձր ճնշում)

Հիպերտոնիկ հիվանդի դիետա * Սննդակարգում սահմանափակել կամ նույնիսկ հանել պահածոների, երշիկեղենի, ապուխտների եւ թթուների օգտագործումը:

Նվազագույնի հասցնել աղի օգտագործումը: Ցանկալի չէ նաեւ թունդ թեյի, թունդ սուրճի, հատկապես լուծվող սուրճի օգտագործումը: Օրվա ընթացքում խմեք 1 լիտրից ոչ ավելի հեղուկներ (հյութեր, ապուրներ, կաթ եւ այլն): Հրաժարվեք քաղցրավենիքից‘ կոնֆետներ, շոկոլադ, մուրաբաներ, հրուշակեղեն: Փոխարենը ձեր սննդակարգում ընդգրկեք կանաչ սոխ, սխտոր, լոլիկի հյութ, կիտրոն եւ կիտրոնի հյութ:* Սահմանեք բեռնաթափման օրեր‘ շաբաթը մեկ օր: Այդ օրը կարող եք ուտել մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք:

Օրինակ, եթե դուք անցնում եք կաթնային օրվա, ապա պետք է ուտել 450 գ անյուղ կաթնաշոռ‘ օրը 5-6 անգամ: Եթե մրգային օր է, ապա պետք է ուտել միայն միրգ, օրինակ‘ 1 կգ խնձոր: Կարելի է սահմանել նաեւ բանջարեղենային օր, որի ընթացքում ուտել միայն բանջարեղենային աղցաններ‘ առանց կարտոֆիլի: * Շատ օգտակար են հատապտուղները‘ մորին, չիչխանը, դրանցից պատրաստված հյութերն ու կոմպոտները:*

Եթե հագեցման զգացումը ձեզ լքել է, ապա օրվա ընթացքում օգտագործեք բանջարեղենային ապուրներ (կաղամբով, դդմիկով, սմբուկով եւ այլն):Ժողովրդական բժշկության դեղատոմսեր * Պատրաստել բազուկի թարմ հյութ, խառնել մեղրին 1:1 հարաբերությամբ: Ընդունել 2-3 ճաշի գդալ, օրը 3 անգամ: * Հալվեից (ալոե) քամել թարմ հյութ, լուծել 1 թեյի գդալ եռման ջրի մեջ: Խմել սոված փորին‘ 2 ամիս անընդմեջ: Ճնշումը կկարգավորվի:* Ամեն օր ուտել 2 հատ արքայախնձոր (ՍՏՐՏսպՍ):* 1 կիտրոնը կամ 1 նարինջը կեղեւով անցկացնել քերիչով, ավելացնել շաքարավազ: Ընդունել 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, 2-3 շաբաթ: *

Սեւ հաղարջի թարմ հյութը կամ հատիկներն ուտել ամեն օր:* 14 օր անընդմեջ քաղցած, ուտելուց 30 րոպե առաջ խմել քերած հում կարտոֆիլի հյութ կամ 15 գ օսլան լուծել 0,5 բաժակ տաք ջրում եւ խմել: * Ամեն օր ուտել կեղեւով խորոված կարտոֆիլ:* Խմել կարտոֆիլի կճեպների եփուկը: Կարտոֆիլի կճեպները լավ լվանալ, վրան լցնել եռման ջուր, եփել 10 րոպե, թողնել մնա 10-15 րոպե: Խմել 2 ճաշի գդալ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ: Կարելի է խմել նաեւ 3 ճաշի գդալ:* 5 միջին չափի գլուխ սոխը մաքրել, ավելացնել 20 պճեղ սխտոր, 5 մաքրած կիտրոն, 1 կգ շաքարավազ: Այս ամենը լավ խառնել, ավելացնել 2 լ եռացրած, սառեցրած ջուր: Թողնել մնա 2-3 օր մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում: Խառնուրդը չքամել: Օգտագործել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:* Մանր կտրատել 3-4 միջին չափի գլուխ սոխ, վրան լցնել 0,5 լ սպիրտ կամ օղի, թողնել մնա 7 օր մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում: Սոված վիճակում ընդունել 1 թեյի գդալ այդ թուրմից‘ լուծելով 3 ճաշի գդալ ջրում:*

Ամեն օր քաղցած՝ ուտել 1 պճեղ ճզմած սխտոր‘ խմելով 0,3 բաժակ ջրով, որի մեջ նախօրոք լուծել 1 թեյի գդալ խնձորի քացախ:* Սխտորի մաքրած պճեղները դնել թանզիֆի մեջ եւ այդպես չորացնել մաքուր օդում: Չոր սխտորը աղալ սրճաղացով, լցնել ապակյա բանկայի մեջ եւ պինդ փակել կափարիչով: Պահել մութ, չոր եւ սառը տեղ: Ընդունել 0,5 թեյի գդալ, օրը 3 անգամ, մինչեւ ուտելը‘ խմելով անանուխի թուրմի հետ:* 20 պճեղ սխտորը մանրացնել մինչեւ շիլայանման զանգված դառնալը, ավելացնել 5 գլուխ սոխ, 5 կիտրոն‘ մաքրած եւ առանց կորիզների: Ավելացնել 1 կգ շաքար եւ 2 լ սառը ջուր: 10 օր թողնել մութ եւ սառը տեղ‘ պարբերաբար թափահարելով: Ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, մինչեւ լրիվ առողջանալը:* 4 մեծ գլուխ սխտորը հավանգով ծեծել, թողնել պինդ փակվող ամանում 30 րոպե, որից հետո սխտորային շիլայի ստորին հատվածը սխտորի հյութով լցնել 1 բաժակ օղու մեջ, թողնել մնա մութ եւ սառը տեղում 15 օր: Այդ ընթացքում անընդհատ խառնել: Զգուշորեն քամել խառնուրդի յուղային մասը եւ պահել մութ ու սառը տեղում: Ընդունել 20 կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, 3 շաբաթվա ընթացքում:* Վերցնել 3 գլուխ սխտոր եւ 3 հատ կիտրոն (առանց կեղեւի եւ կորիզների), մանրացնել, ավելացնել 1,5 լ եռման ջուր, պինդ փակել, թողնել մնա տաք եւ մութ տեղում 1 օր, պարբերաբար թափահարել, այնուհետեւ քամել: Ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: *

Բաժակի մեջ լցնել 1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր, վրան ավելացնել տաք ջուր‘ մինչեւ բաժակի եզրը: Թողնել 1 գիշեր: Առավոտյան խմել ջուրը‘ առանց նստվածքը խառնելու:* Արյան ճնշումն արագ իջեցնելու համար կտորը թրջել 5-6% խնձորի կամ սովորական քացախի լուծույթով եւ դնել ոտնաթաթերին 5-10 րոպե: * 20 գ կանաչ լոբու պատիճները մանրացնել, վրան ավելացնել 1 լ ջուր, եռացնել 3-4 ժամ, սառեցնել, քամել: Խմել 0,5 բաժակ, օրը 4-5 անգամ: * Սեւ հաղարջի չորացրած պտուղներից վերցնել 2 ճաշի գդալ, վրան ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, թողնել 1 ժամ եւ քամել: Խմել 0,25 բաժակ, օրը 4 անգամ:* 1 ճաշի գդալ առյուծագու (տցրՑօՐվՌՍ) տերեւների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թողնել մնա 3 ժամ: Ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:* Խմել մասուրով թեյ. 20 գ մասուրը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, 10 րոպե եփել մարմանդ կրակով, փակ թեյնիկում: Թողնել մնա 1 օր սենյակային ջերմաստիճանում, քամել: Համի համար կարելի է ավելացնել մեղր:

Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար մեծ նշանակություն ունի նաեւ որոշակի շարժունակության ռեժիմը, այսպես կոչված‘ բուժական քայլքը, որի ժամանակ պետք է պահպանել մի քանի կանոն:1. Քայլքի ժամանակ մեջքը պահել ուղիղ, որովայնը ձգել եւ գլուխն ուղիղ պահել: Չի կարելի գլուխը ցած պահել:2. Ձեռքերն ազատ թողնել‘ մարմնի երկու կողմերում կախ:3. Քայլքը սկսել կրունկից:4. Եթե քայլելու ժամանակ շնչառությունը դժվարանում է, նշանակում է‘ քայլում եք արագ:5. Քայլելիս մի շտապեք, եղեք հանդարտ, այնպես, որ քայլքը ձեզ հաճույք պատճառի:6. Քայլեք ամեն օր, 2 ժամից ոչ պակաս:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards