Երազո՞ւմ ես տղա ունենալ

Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Քեյջը, որը տասը տարուց ավելի զբաղվում է սեռի հարցերով, այսօր վստահ է. պտղի սեռը կախված է մոր արյան մեջ գլյուկոզայի մակարդակից։ Անհրաժեշտ սեռի երեխա ունենալու ցանկությունը հին է։ Հիպոկրատի ժամանակներից բժիշկները փորձում են խառնվել երկնքի գործերին։ Որոշ երկրներում հասել են այն բանին, որ ուլտրաձայնային հետազոտություն են կատարում երեխայի սեռն իմանալու համար, իսկ հետո՝ արհեստական ընդհատում, եթե արդյունքը նրանց չի գոհացնում։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը, ուստի ծխող կանայք մեծամասամբ աղջիկ են ունենում։

Տաք երկրներում ապրելը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, ուստի հարավում ապրողների մոտ գերակշռում են արական սեռի նորածինները։

Դիաբետով հիվանդ կանայք, որոնց մոտ անգամ ինսուլինի ներարկումները հնարավորություն չեն տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակը, տղա են ունենում։
Այսպիսով, այսօր յուրաքանչյուր կին կարող է առանց առանձնահատուկ ծախսերի եւ առողջությունը վտանգելու իր համար երեխա ծրագրավորել։ Տղա՞ եք ուզում։

Սաղմնավորումից մեկ շաբաթ առաջ ավելի շատ քաղցր կերեք ու խմեք։ Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ ավելի շատ ուտել յուղոտ բաներ՝ յուղոտ թռչունը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի բարձրացմանը։

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards