ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Եթե աշխարհում չլիներ Սաքսոնա Գրամմատիկան եւ չլիներ նա— Շեքսպիր, ապա դարձյալ աշխա-րհի վրա կլիներ, Համլետե, ապա դարձյալ աշխարհի արգանդից կծնվեր ,Համլետե-ը, ապա դար-ձյալ աշխարհի վրա կկախվեր‘ ,լինել, թ՞ե չլինելե-ու առեղծվածը:
Եղե՞լ է ,Համլետե-ը…
Կա՞… Կլինի՞…

Պատասխանը չփնտրենք Շեքսպիրի ողբերգության մեջ, այլ մեր` յուրաքան-չյուրիս: Մեզանից յուրաքանչյուրը կա-րող էր լինել ,Համլետե:
Կարող է լինել: Կա: Կլինի…
ԵՎ եղավ այդ ,Համլետե-ը: Նա ապրեց մեզ հետ, մեր կողքին, մեր օրերում…
Պատանեկան տարիներից մինչ— իր կյանքի վերջը, ,Դանիայի իշխան Համլետե-ը միշտ նրա հետ էր, միշտ նրա հավատարիմ, անբաժան ընկերը: Նա ,Համլետե-ի հետ քայլում էր փողոցներով, ,Համլետե-ի հետ մտնում թատրոն, համերգասրահ, սրճարան, մտնում էր խմբագրատուն, հեռուստատեսու-թյուն, համալսարան, ամենուր…
Ես նրան, իրոք, միշտ պատկերացրել եմ մեր ժամանակների ,Համլետե-ին, որը խղճի ու ճշմարտության ասպետի արժանապատիվ կյանքով ապրեց իր ողջ կյանքը:
Նա իր հետ ծնեց իր ,Համլետե-ին, նա իր հետ տարավ իր ,Համլետե-ին‘
ԱՐՄԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, նույն ինքը‘ մեր օրերի ,Համլետե-ը…
60-70-ական թվականների սերունդը ոսկե տառերով գրեց իր կենսագրությունը հայ ժողովրդի պատմության մեջ, որին հմայք ու շքեղություն տվողներից մեկն էլ դու էիր, սիրելի Արմեն…
Երբ քայլում էիր Եր—անում, անցորդները չէին կարող անտարբեր անցնել քո կողքով: Քո եւ անցորդի միջեւ ստեղծվում էր անասելի մագնիսական դաշտ, որը կարծես ձգողական ուժ ուներ — անառարկելիորեն անցորդը շրջվում էր դեպի քեզ ու երանությամբ նայում քայլող լեգենդին…

Քո մանկությունը թողեցիր ծննդավայր Թավրիզում: 1946թ-ին, երբ ընտանիքով Իրանից վերադարձաք հայրենիք, դու արդեն տասը տարեկան էիր: Հասցրել էիր նախնական կրթություն ստանալ հայաշատ քաղաքի Բերդի թաղի Արամյան ծխական դպրոցում: Դու,հետո, կարոտով էիր հիշում քո մանկությունը:
Ձեր ընտանիքը հաստատվեց Սուրբ Էջմիածնում: Այնտեղ էլ ավարտեցիր միջնակարգ դպրոցն‘ արծաթյա մեդալով…
-Ես արժանի չէի ոսկե մեդալի: Իսկական ոսկե մեդալակիրը, դոևւ էիր Արմեն, – արտասվելով գոռում էր ու լալիս, քեզ վրա սիրահարված, պաշտոնյայի աղջիկը…
Դու նրան հանգստացնում էիր: Դոևւ, աղջկան նա—, ինչ-որ տեղ խղճում էիր, քանի որ նրա արարքը ազնիվ էր: Անարդարը‘ միջավայրն էր, ժամանակը….
Այդ պահին քեզ մոտ շատ բան փոխվեց: Առաջին անգամ բախվեցիր ,անարդարությունե բառին: Դու, այդ ժամանակ, կարդացել էիր Շեքսպիրի ,Համլետե-ը, որը քեզ վրա թողել էր ցնցող տպավորություն: Դու այդ օրվանից ,ընկերացարե ,Համլետե-ին: Նա դարձավ քո հետագա անցնող ճանապարհի հավատարիմ ,բարեկամըե, քո ապրած կյանքի ներքին մենախոսության լուռ վկան…

Հազվագյուտ են ծնվում բացառիկները: Նա տաղանդավոր դիվանագետ կարող էր լինել, նա իր երկրի եւ ժողովրդի հոգսերով ապրող հրաշալի ղեկավար կարող էր լինել: Նրան բնությունը պարգեւել էր բազմաբնույթ ու շռայլ շնորհներով…
Արմեն Հովհաննիսյանը մեր ժողովրդի ամենաթանկ ու հազվագյուտ զավակներից է, որի թողած գրական ժառան-գությունը կապրի սերունդների հետ… Նա իր ողջ կյանքն ապրեց լուռ ու համեստ մտավորականին արժանավայել կեցված-քով: Նա դռներ չբախեց եւ չաղաղկեց, նա երբեք ինքնագովության եւ թմբկահարման բեմեր չպահանջեց… Նա մեծ գեղագետ էր, մեծ հումանիստ ու մեծ մտավորական…
Նա Երեւանի փողոցներով քայլող երեւանցու ամենաբարոյական կերպարն էր: Նա սիրահարված էր իր Երեւանին, իսկ երեւանցին` նրան:
Նա Երեւանի խիղճն էր ու նրա իսկական քաղաքացին…
Նա մեր վերջին մոհիկաններից էր…

Հատված ուշացած նամակից

Հայրենիքում յուրաքանչյուր հայի կորուստը, ծանր է տանում դրսում ապրող հայը, առավել ծանր, երբ այն պատահում է բարեկամիդ հետ, հարազատիդ հետ, ընկերոջդ հետ… Ինչքա~ն տղաներ հեռացան, ինչքա~ն բարեկամներ ու հարազատ մարդիկ չկան, հեռացար նա— դու… Նամակս այնքան ուշացրեցի, որ ներկա ժամանակը փոխվեց ,անցյալե-ով…
Հիմա գրում եմ քեզ — չգիտեմ, թե ո՞վ կկարդա նամակս…
Ես չէի կարող չգրել, քանզի սիրտս կպայթեր իմ անփութության համար: Ախր, ինչի՞ մասին գրեի, այն, որ Հայաստանի կեսը ապրում է օվկիանոսից այն կո՞ղմ, այն, որ Հայաստանի անկախանալուց հետո, մարդիկ իրենց տունը կառուցելու փոխարեն, ուրիշի հո՞ղը մշակեին, ուրիշի երկի՞րը շենացնեն:
Ի՞նչ գրեի, սիրելի Արմեն:
Օտարի երկիր ոտք դնող յուրաքանչյուր մարդ, պատրաստ է ամեն տեսակի աշխատանք անելու, միայն թե աշխատեն…— աշխատած գումարից էլ ուղարկեն Հայաստան‘ մորը, քրոջը, եղբորը, ընտանիքին, բարեկամին… Դրա՞ մասին գրեի… Այն, որ իմ ընտանիքն էլ‘ հազարավոր ընտանիքների նման դարձավ նորօրյա գաղթակա՞ն…
,Գաղթակա~նե… Գիտեմ, դու այդ բառը չէիր սիրում, այդ բառը դու ջնջել էիր քո բառարանից: Քոնը լուսավորն էր, քոնը գեղեցիկն էր, բարին, հաղթողը, անարդարի դեմ կռվողը: Քոնը խիղճն էր, մարդկանց օգնելը, հայրենիքիդ նվիրվելը եւ անմնացորդ աշխատելը…Քոնը, քո երկրի հոգսերով ու ցավերով ապրելն էր: Քոնը, իրոք, ուրիշ էր…
Քանի-քանի մարդկանց դու երջանկացրեցիր… Քանի-քանի կյանքեր դու փրկեցիր… Քանի-քանի անմեղ մարդկանց բանտախցերից ազատեցիր… Քանի-քանի ընտանիքներ քո օգնությամբ ունեցան բնակարան…
Քանի-քանի հանցագործների ճիշտ ճանապարհի վրա կանգ-նեցրեցիր…
Քանի-քանի սովետական ու նորօրյա չինովնիկներ մեղանչեցին….
Հնարավոր չէ բոլորը թվարկել, բոլորին հիշել: Եվ այդ բոլորը քո բարոյական ու անկողմնակալ ժուռնալիստ լինելու շնորհիվ: Բոլոր ստեղծագործական միությունների հետ միշտ եղար բարեկամ եւ բազում նորանոր ծրագրերի իրականացման համահեղինակ…
Դու միշտ եղար հասարակ մարդկանց, ուսանողների, մտավո-րականների, գիտության ու մշակույթի գործիչների կողքին: Ինչպես նաեւ, դու հաճախ էիր այցելում ծերանոցներ, մանկատներ… եւ լուծում շատ հիմնարար խնդիրներ…
Դա քո կատարյալ ժուռնալիստ լինելու եւ ՄԱՐԴ կերպարն էր…

Մեր վերջին հանդիպումը 2003թվականի հունվարի 18-ին էր: Ես քեզ չասացի մնաս բարով: Ես ասացի ցտեսություն: Որոշ ժամանակով ուզում եմ բացակայել: Գնում եմ Ամերիկա: Եղբայրս վիզա է ուղարկել.
-Դու է՞լ, – զարմացած նայեցիր ինձ:
-Ըհը…
-Դիմացիր…
-Կվերադառնամ…
-Բոլորն էլ այդպես են ասում…
-Ես բոլորը չեմ…, անպայման կվերադառնամ…
Արցունքոտվեցին աչքերդ, իսկ ինձ համար օդը դարձավ հեղձուցիչ: Արցունքը խեղդեց կոկորդս: Դու ինձ հանգստացրեցիր…
-Դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, -ասացիր: – Ես տեսնում եմ ամեն օր ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մարդկանց հերթերը:
Քեզ համար ցավ էր, բողոք, զայրույթ: Քեզ համար խորթ էր այդ ամենը: Դու երազում էիր տեսնել քո երկրի անկախությունը, բայց քեզ համար անընդունելի դարձավ ,այդ կարգի անկախությունըե: ,Այն հարկավոր էր նվաճել աստիճանաբար, առանց կործանարար ցնցումների: Մենք պատրաստ չէինք ,անկախությանըե, նույնիսկ, ընդհանրապես պատրաստ չէինք…ե: Քո խոսքերն են Արմեն…
Հիշո՞ւմ ես, երբ Սիլվա Կապուտիկյանի հետ երկրաշարժի տարելիցին գնացել էիք Լենինական, թե ինչպես կարողացար մեղմել, գրեթե լրիվ, նահատակված ընտանիքի մնացած անդամների վիշտը եւ հետո, նրանց մասին գիրք գրեցիր…
,Մենք իրար վաղուց գիտեինք, բայց ուշ մտերմացանք իրար հետե. մի օր ասել էր Մեծ բանաստեղծուհին: Եվ ինչպես էր գնահատում ու հիանում քո անհատականությամբ:
Այս բոլորի հետ քեզ վստահված աշխատանքները կատարում էիր մեծ պատասխանատվությամբ, մեծ սիրով: Քո յուրաքանչյուր օրը ստեղծագործական ձեռքբերումների, նոր որոնումների, նոր նախագծերի, նոր գաղափարների, նորամուծություններ էին:

Թե քո հիմնադրած ,Ծիածանե ռադիոկայանի հաղորդումները, թե հեռուստատեսության քո հեղինակած երաժշտական ,22:30ե հաղորդաժամը, որը բոլոր ընտանեկան հարկերի ամենասպասված եւ ամենամասսայական հեռուստաժամն էր: Երբ մոտենում էր հաղոր-դաժամը‘ Երեւանի փողոցները դատարկվում էին… Թե թատրոնում, թե հրատարակչությունում, որտեղ որ դու աշխատում էիր, որ բնագավառի հետ, որ դու շփվում էիր: Իսկ քո հրապարակախոսական ամեն մի հոդվածը փոթորկանման նոր ալիք էր բարձրացնում հասարակության մեջ… Դու առաջարկում էիր նաեւ լուծման բանաձեւը եւ դու միշտ դուրս էիր գալիս հաղթանակած…
Հետո, Հայաստանի անկախության համար մղվող ազգային ազա-տագրական շարժումների ժամանակաշրջան: Սումգայիթյան եղեռ-նագործություն… այս անգամ ,Սովետական եղբայրական բարեկամե հանրապետության կողմից‘ Գորբաչովի հովանավորչությամբ: Հետո Սպիտակի, Լենինականի կործանարար երկրաշարժ…
Ղարաբաղում ոռնում էր պատերազմը… Իսկ հայաթափո՞ւմը…
Հարվածները անդարմանելի էին… բայց մեր օրերի հերոսը ականատես լինելով բազում անարդարությունների, ոճրագործությունների շղթայի, նա ատելությամբ չէր լցվում դեպի մարդը… նա միշտ ձգտում էր մենակության մեջ գտնել սարսափի վերլուծությունը: Մենակության մեջ խեղդել այն հոգեմաշ մտքերը, որ պարուրում էին նրան ամեն օր… ու նա գործում էր իր հզոր գրչով… Դա քո տառապանքն էր…

Երկու ,Համլետե-ն էլ իրենց դարաշրջանի ծնունդն էին: Եթե Շեքսպիրն իր ողբերգության թեման փոխ էր առել Դանիայի 11-րդ դարի տարեգիր Սաքսոննա Գրամմատիկայից, իսկ մեր օրերի ,Համլետե-ին բաժին էր ընկել քսաններորդ դարն ամբողջությամբ: Մեկը‘ բարոյազուրկ մոր եւ հորեղբոր, մյուսն‘ անբարո կարգերի, ժամանակների: Դարին դեմ-առ-դեմ, ոճրագործությունների, ողբերգությունների մի ամբողջ շղթա, մի ամբողջ հարյուր տարի…
Երկուսի տառապանքն էլ նույնն էր‘ խղճի եւ ճշմարտության համար մղվող պատերազմ:
Մեկը‘ սրով, մյուսը‘ գրչով…
Ժամանակի խաչմերուկներում խաչված, ճշմարտության խորհրդանիշ դարձար‘ սիրելի Արմեն: Քեզ համար անընդունելի էր այն, ինչը խանգարում էր մարդուն:
Է~խ դու‘ սատանա, տեսնում եմ, թե ինչպես քո ժանիքները ի սկզբա-նե կրծոտել են ,ճշմարտությանե ողնաշարը:

Կրտսեր եղբոր‘ Վահեի ողբերգական մահից հետո, նա հաճախ էր խորհում ,Համլետե-յան հանրահայտ ,Լինել, թե՞ չլինելուե մասին…
,Մեռնել‘ նշանակում է փրկվել տառապանքների անծայր ճամփա-ներով քայլելու դատապարտվածու-թյունից, անվերջ հիասթափությունից, աշխարհի չարիքի հանդեպ իրեն անօգնական զգալուց, ,ազատությունե ինքնախոշտանգումից: Մեռնել, միա-ժամանակ, նշանակում է ատել այդ կեղծ ու տգեղ աշխարհը, հաշտվել տիրող ոճրի, անարդարության հետ, բողոքել անիրավության ճիրանների դեմ, ասել է, ժխտել ամբողջությամբ այն աշխարհը, որ պատրաստվում ես լքել: Սակայն, մեռնել նշանակում է հրաժարվել ստանձնած պար-տքից, հրաժարվել չարիքի դեմ պայքարելու առաքելությունից, խույս տալ հասարա-կության վիճակի համար զգացած պա-տասխանատվությունից…ե:
Այսպես էր հոգեպես տանջվում մեր օրերի մեծ մտավորականը… ,Համլետե-յան ,Լինել, թե՞ չլինելուե այս դժվար պահերին, նրա մոտ հաղթում էր ,Լինելուե հզոր գաղափարը…

Դու եղար հանրության ակտիվ ներկա-յացուցիչներից մեկը, մշտապես գտնվելով իրադարձությունների կիզակետում:
Հատկապես, գործունյա եւ արդյունավետ էր քո գործունեությունն արցախյան շարժման տարիներին‘ ,Ղարաբաղե կոմիտեի առաջին կազմի անդամ, սումգաիթյան ոճրագոր-ծությունն իրականացրած ադրբեջանական ելուզակների հանցանքը մերկացնող եւ ներկայացնող, քաղաքական բանտար-կյալների իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար:
Քո քաղաքացիական դիրքորոշումը մշտա-պես եղել է կայուն, անփոփոխ, անշահախնդիր եւ արդարամիտ: Քո երկու մասնագիտություն-ներին‘ հրապարակախոսությանը եւ գեղար-վեստական թարգմանությանը‘ նվիրվեցիր ամբողջությամբ, սիրով, մեծագույն պատասխանատվությամբ…
Դու քո ամբողջ կյանքը նվիրաբերեցիր նորի ու գեղեցիկի, վեհի ու արդարության, իդեալականին ձգտելու գաղափարին: Դու քո օրինակով վարակել էիր միջավայրը, աշխատավայրը‘ ռադիոհեռուստատեսություն, Սունդուկյանի անվան պետթատրոն: Քո դասախոսությունները‘ Երեւանի պետհամալսարանի Ժուռնալիստիկայի բաժնում, մանկավարժական ինստիտուտի ուսանողների շրջանում‘ փոխանցում էիր խորը գիտելիքներ:Քո օրինակելի վարքագծին ընդօրինակում էին քո բարեկամները, ընկերները, երիտասարդությունը…

Արմեն Հովհաննիսյանը շուրջ կես դար էր, ինչ իր ծանրակշիռ ավանդն էր բերում Հայաստանի գրական-մշակութային կյանքին… Լինել հայ գրականության ամենաառաջատար դեմքերից, բազմաթիվ գրքերի հեղինակ, տաղանդավոր հրապարակախոս, ակտվորեն մասնակցել իր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած ամենատարբեր խնդիրներին, լինել մեծ հայրենասեր, շիտակ ու սրտացավ զավակ, անվարան վեր հանել մեր երկրի ինքնությունն ու առաջընթացը աղճատող աղմկահարույց խնդիրներ եւ տալ ինքնատիպ ու համարձակ լուծման ուղիներ‘ դա գերտաղանդներին է միայն վիճակված:
Մարդու երեւակայությունից դուրս է մնում այն ամենը, երբ թվարկել միայն թարգմանված գրքերի ցանկը: Հեշտ է ասել, երեսունից ավելի ռուս դասական եւ ժամանակակից հեղինակներ‘ Ալեքսանդր Պուշկին, Ֆեոդոր Դոստոեւսկի, Անտոն Չեխով, Ալեքսեյ Կուպրին, Իսահակ Բաբել, Միխայիլ Բուլգակով, Վասիլի Շուկշին, Վասիլի Բելով, Ալեքսանդր Սոլժենիցին, Անատոլի Ռիբակով, Յուլիան Սեմյոնով, Ալեքսեյ Տոլստոյ… եւ այսպես երեսուն ռուս հանրահայտ գրողներ:
Նա ստեղծեց թարգմանական իր դպրոցը: Չկա նախադեպը, որը կարող էր այդպիսի բեղմնավոր եւ արգասավոր գործունեություն ծավալել թարգ-մանության բնագավառում… Ռուս դասական ու ժամանակակից հեղինակների երկերի համարժեք ու հիմնարար թարգմանություն դնել հայ ընթերցողի սեղանին‘ իրոք երեւակայությունից դուրս է…

,Համլետե-ի հայրենիքը ,բանտե Դանիան էր: Նա հուսահատ շրջապատում թագավորող չարիքից, կշռում էր իր ,լինել, թե չլինելուե խնդիրը‘ այդ խնդրի վճռելը իր հուսահատությունն ու բողոքն էր այն ամենի դեմ, ինչ հակառակ էր մարդ-կությանը, խղճին, ճշմարտությանը:
Իսկ ո՞րն էր քոնը…
Քանի դար է անցել Շեքսպիրի ժամա-նակներից, արդյո՞ք նույն ,լինել, թե չլինելե-ու խնդիրը չէ որ կախված է այսօր էլ մարդ-կության ճակատագրին… Այդ ճակատագրով էլ դու ապրեցիր քո ամբողջ գիտակցական կյանքը‘ խղճի ու ճշմարտության համար անվերջ պայքարի մեջ մտած մարդ‘ հու-մանիստ, մարդ‘ գեղագետ, մարդ‘ տա-ղանդավոր ժուռնալիստ, հայ գրականության մեջ նախադեպը չունեցող գեղարվեստական գրականության հանճարեղ թարգմանիչ…
Աշխարհը որքանով է հավիտենական, այնքան էլ հավիտենական է ,ճշմարտու-թյունըե, որը փաթաթվել է երկիր մոլորակի վրա, որպես հակասությունների կծիկ…
Կվերջանա՞ հավիտենականությունը, կվերջանա՞ հողի արգանդից երկունքը մարդու, այն ժամանակ էլ կվերջանա ,լինել, թե չլինելուե առեղծվածը… Կվերջանա ,Համլետե-ը, այդ տիեզերական անբացա-տրելի օրգանիզմը:
Դու իրոք եղար անբացատրելի, դու իրոք մնացիր առեղծվածային, քո միրաժային կա-տարյալ աշխարհի ստեղծողն ու ,գերինե…
,Լինել, թե՞ չլինելե…

ՏԱՐԻՆԵՐԻ ԽՈՐՔԻՑ

Ուսանող ընկերներով մեկնել էինք Ծաղկաձոր‘ դահուկային ճամբար: Տասնմեկ օր վայելեցինք ծաղկաձորյան ձմեռը: Ճամբարի վերջին օրն էր…
Իրիկնացել էր: Դահուկներով կանգնել էի բարձունքում` վերջին վայրէջքը կատարելու: Հիանում էի հրաշք բնությամբ: Հանկարծ, ահարկու մի հարված զգացի թիկունքիս ու գլորվեցի ձորը… Վերեւից, ինչ-որ դահուկորդ մի աղջիկ չկարողանալով իրեն ինքնակառավարել‘ հարվածի թիրախը դարձրել էր ինձ: Ինձ հետ գլորվում էր նաեւ հարվածողը… Էլ ոչինչ չեմ հիշում: Միայն, երբ աչքերս բացեցի‘ ես հայտնվել էի հիվանդանոցում: Իմ գլխավերեւում կանգնած էր ճամբարի նույն սենյակում ինձ հետ ապրող Արմենը: Աջ ձեռքս երկու տեղից կոտրվել էր: Ցավերն անտանելի էին: Իմ ցավերն անհետանում էին, երբ տեսնում էի նրա հոգատարությունը: ,Ինչ հրաշալի մարդ էե, -մտածում էի նրա մասին: Ամբողջ գիշեր մնաց իմ կողքին… Այստեղից էլ սկսվեց մեր մտերմությունը: Տարիներ անցան: Ես թողեցի Երեւանը եւ ճակատագրի բերումով մեկնեցի Հայաստանի նախալեռնային շրջաններից մեկը: Կյանքը մեզ բաժանեց, բայց ես հետեւում էի նրա ամեն մի հաջողությանը…

Եթե ,Համլետե-ը տառապում էր իր հոր նկատմամբ ունեցած մոր եւ հորեղբոր դավաճանության համար, ապա մեր օրերի ,Համլետե-ին բա-ժին էր ընկել 20-րդ դարն ամբողջությամբ, եղեռնագործությունների մի ամբողջ դարաշրջան, մի ամբողջ հարյուր տարի… Ու այդ դարի բոլոր դառնություններն իր հոգու մեջ ապրեց մեծ հումանիստը… Դու ամենուր էիր, դու միշտ առաջին շարքերում էիր: Քո փայլատակող զենքը քո հզոր գրիչն էր: Դու կատարյալ հռետոր էիր: Անվախ ու աներերուն… Դու հիպ-նոսացնում էիր լեփ-լեցուն դահլիճներ: Քո յուրաքանչյուր բանավոր խոսքը ունկնդրի կողմից ընկալվում էր համոզիչ, հոգեհարազատ ու հիմնավոր: Իսկ որպես գեղարվեստական գրականության տաղանդավոր թարգմանիչ‘ ,տաղանդավորե բառը արդեն քիչ էր որակելու համար… ,Նա Կոմիտաս չէր, նա Թումանյան չէր եւ ոչ էլ Չարենց ու Սեւակ… նա իր ընտրած մասնագիտությունների մեջ եւ Կոմիտաս էր, եւ Թումանյան, եւ Չարենց ու Սեւակ: Նա, պարզապես, իր սիրած Երեւանում սովորական քա-ղաքացի երեւույթ էր…
13.000 էջ հաստափոր հատորներ թարգմանել անառարկելի բարձրար-վեստ ու հարուստ բառամթերքով, ամենախստապահանջ ընթերցողին լիարժեք բավարարելու ամենաբարձր պահանջով, իրոք երեւակայու-թյունից դուրս է…
Եվ, այդ բոլորը մի կարճ կյանքի ընթացքում…

Աշխարհի ճանաչման հարցը Արմեն Հովհաննիսյանի համար միշտ էլ եղել է բացահայտման ու միջանցիկ գործողությունների մի շղթա, այն կարմիր ու կարեւոր թելը, իր ապրած ողջ կյանքի ընթացքում…
Զայրույթը խեղդում էր տաղանդավոր հային, թե ինչպես թուրքական լոբիզմը առաջընթաց էր արձանագրում ամենուր… Նա հոգեպես տանջվում էր ու չէր կրողանում հաշտվել այն մտքին, որ Մոսկվան աչքերը փակել էր ու կուրացել Լեռնային Ղարաբաղի, Սումգայիթի վայրագ եղեռնագործության իրադարձությունների նկատմամբ: Կրեմլում, Գորբաչովի ատամները օր-օրի ավելի էին սրվում իր բերանով բարբարջած ,հայ էքստրեմիստներիե պահվածքից, ասել է թե‘ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած ատելությունից…
Նրա հզոր գրիչն դարձյալ չէր խոնարհվում Անկարայի ու Բաքվի ծրագրերի իրականացման խնդրում: Բլոկադայի էր ենթարկվում մի ողջ պետություն: Հայ ժողովուրդը զրկվում էր դրսից ցորեն ու բենզին ներկրելու հնարավորությունից: Իսկ աշխարհի հզորները աչքերը փակել էին…
Դու տեսար անարդար աշխարհի դեմքը, այս աշխարհի ուժեղների անտարբեր վերաբերմունքը քո փոքրիկ երկրի նկատմամբ… Դու, ամեն անգամ, երբ գնում էիր Ղարաբաղ, գնում էիր մարդկանց հույս ներշնչելու համար, հավատ ներշնչելու համար ու դու համոզված էիր, որ արդարությունը գալու է, որ քո զինվորը անպայման հաղթելու է…
Դա քո նորօրյա աղոթքն էր ու երազանքը…

Երկու ամիս, երեք օր էր մնացել քսաներորդ դարի ավարտվելուն…
Հայ ժողովրդի գլխին կրկին պայթեց եղեռնագործության բոթը… Այս անգամ ոչ թուրքի ձեռքով, այլ մեր, ինքներս‘ մեզ… Գլխատվեց ազգայինժողովը: Մի քանի կեղծ, ազգայնամոլ վիժվածքներ, մութ ուժերի հովանա-վորությամբ, գլխատեցին ազգային ութը հզոր գործիչների: Նստաշրջանի ժամանակ, օրը ցերեկով: Աշխարհում չլսված բան:
Աշխարհը լսեց ու զարմացավ…
Աշխարհը տեսավ ու սարսռեց…
Թուրքը չզարմացավ: Թուրքը հրճվանքի ու խրախճանքի մեջ էր… Սա էլ քո հայրենիքը, մեր օրերի ,Համլետե… Դե հիմա հարց տուր Դանիայի իշխանին, նրա՞ վիճակն էր հոգեպես ծանր, թե՞ քո…
Օվկիանոսից այն կողմ, օր-օրի ավելի էր շիկանում լարվածությունը: Երկիր մոլորակի բոլոր կողմերում բնական աղետներից, կործանարար ավերածություններ էին տղի ունենում… Մի տեղ ջրհեղեղ, մի տեղ փոթորիկ, մի տեղ էլ Գարբաչովի ,հովանավորությամբե քանդվում էր բեռլինյան ,պատըե, իսկ հողագնդի մի այլ հատվածում պատերազմ էր, ռումբերի պայթյուն եւ ամեն օր հողը ծանրանում էր մարդկային դիակներով…
Մեծ հումանիստի‘ Արմեն Հովհաննիսյանի աչքի առաջ ժապավենի նման անցնում էին քսաներորդ դարի վերջի լարված իրադարձությունները, բայց նրա հոգսը Հայաստանն ու Ղարաբաղն էր, արյունաքամ եւ ուժասպառ եղած Սպիտակն ու Գյումրին, տագնապալի ժամանակներ ապրող իր երկիրը, իր ժողովուրդը, իր Հայաստանը…
Այս ինչ անարդար ժամանակներ են… Դա քո տառապանքն էր… Դա քո նորօրյա բողոքն ու ողբերգությունն էր…

Որպես վերջաբան

Արմեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության ,Բարեկամությանե շքանշանով. Արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի գրողների միության համատեղ ,Կանթեղե մրցանակին, արժանացել է Հայաստանի գրողների միության ,Եղիշե Չարենցե-ի անվան մրցանակին:Նա եղել է նաեւ Հայաստանի ժուռ-նալիստների միության ,Ոսկե գրիչե-ի մրցանակակիր: Կարծում եմ, Հայաստանի գոր-ծադիր իշխանությունները կմտածեն‘ հայ ժողովրդի արժանավոր զավակի անունը Երեւանում եւ Էջմիածնում հավերժացնելու մասին: Վստահորեն կարող եմ բարձրաձայնել, որ Արմեն Հովհաննիսյանի անունը միանգամայնորեն արժանի է հետմահու համալրելու Հայաստանի պետական մրցանակակիրների շարքերը…

Դու ժամանակների խաչմերուկներում խաչված ճշմարտության խորհրդանիշ դարձար սիրելի Արմեն…
Դու ինքդ կանգնեցրիր քո հավեժության հուշարձանը…
Դու շատ եկեղեցիներում մոմեր վառեցիր, հիմա էլ գնացել — քո հավերժական մոմն ես վառել…
Ինքնատիպ ու բացառիկ տաղանդավոր մարդու` Արմեն Արշա-վիրի Հովհաննիսյանի հավերժի տեղը‘ մեր ՄԵԾԵՐԻ կողքին էր…
Ռոբերտ Վ. Պետրոսյան
ԱՄՆ, Լոս Անջելես

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards