Անժելա Եղիազարյան

…Ամենից առաջ մա՛րդ եմ աշխարհումե   …Ամենից առաջ մա՛րդ եմ աշխարհումեԱնժելա Եղիազարյան… Երջանկություն է կյանքում գնահատված, սիրված  ու հիշվող լինե-լը. այս պարագայում Անժելա Եղիազարյանը բախտավոր է իրեն միշտ հիշող, սիրող ու գնահատող սաներով, աշակերտներով, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում շարունակում են սիրելի մանկավարժի գործը: Անժելայի սաները ոչ միայն նրա տված գիտելիքներն են ուսուցանում այլոց, այլև շարունակում են ապրել իմաստուն մանկավարժի տված կյա՛նքի դասերով, այն է՝ լինել աշխատասեր, ազնիվ, շարունակ կատարելագործել գիտելիքները, երբեք չդադադարել սովորել, զբաղվել ինքնազարգացմամբ, ապ-րել ՝ բարի ք գործելով, ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվողներին: Սա՛ է Անժելա Եղիազարյանի հավատո հանգանակը և կյանքում ապրելու բանաձևը: Մի արժանավոր հայուհի, ում ապրած կյանքը համակ նվիրում է եղել իր ընտրած մասնագիտությանը՝ մանկա-վարժությանը, լեզվաբանությանը, դրանց մեթոդական ուսուցման նորովի մոտեցումներին. կյա՛նք, որն աշխարհին պարգևել է երեք հրաշալի զավակներ՝ մեկ տղա և երկու աղջիկ (տղան  ապրում է Հայաստանում, աղջիկներից մեկը` Գերմանիայում, բժշկուհի է, մյուսն ապրում է ԱՄՆ-ում, երաժիշտ-դաշնակահար է), կյա՛նք, որը ափեափ լեցուն է մարդկանց հանդեպ տածած մեծ սիրով, բարությամբ, գթասրտությամբ, կարեկցանքով, կյա՛նք, որի հիմնա-սյունը սերն է առ Աստված, առ Արարչագործ բոլոր ստեղծա-գործությունները՝ բնություն, մարդ, կենդանի, երկինք ու աստղեր, արև ու լուսին:

…Մարդն աշխարհ է գալիս ի վերուստ տրված որևէ առա-քելությամբ կամ էլ՝ շնորհով: Անժելա Եղիազարյանի առաքե-լությունը մարդ-արարածների շարքերում իր լավագույն տեսակի ներկայությունն է, իսկ շնորհը՝ մասնագիտական այն մեծ հմտու-թյունները, որոնցով կրթել է հարյուրավոր երիտասարդների ու մեծ կյանք ճանապարհել: Երբ շնորհն ու առաքելությունը ներ-դաշնակ են, ապա հեռու չէ կատարելության ճանապարհը, որով տարիներ շարունակ ընթացել է մեր արժանավոր հայրենակցուհին:

Ավելի քան 40 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող Անժելա Եղիազարյանը, 1971-ին ավարտելով Երևանի Բրյուսովի անվան Ռուսաց և օտար լեզուների պետական մանկա-վարժական ինստիտուտը, այսօր` Երևանի պետական օտար լեզուների մանկավարժական  համալսարան, անցել է աշխատան-քային հետաքրքիր ու բազմազբաղ ճանապարհ: Աշխատել է որպես ուսուցչուհի` դասավանդելով հանրակեթական դպրոցի ավագ դա-սարաններում,: Նա տիրապետում է շատ լեզուների` ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն: Աշխատել է նաև որպես ավագ մեթո-դիստ, 1975-ից 2002-ը Հայաստանում եղել է ուսուցման առաջատար մեթոդիստ և 1982-ին Կրթության տեղական վարչությունում աշխատել է որպես  գլխավոր մեթոդիստ, 1992-ին, նա ընտրվել է ՀՀ կրթության և գիտության նախա-րարության և ՀՀ ԳԱԱ-ի կողմից կազմակերպված գիտական ծրագրի ակտիվ դասերի իրագործող` հանրապետության տարբեր շրջան-ների ուսուցիչների համար: Բաց դռների պրակտիկայի ուսուցման մեթոդներ է անցկացրել, քննարկել դրանք՝ ուսուցման ճանապարհ ստեղծելով այլ մանկավարժների հետ: Ստացել է ավագ մանկա-վարժի կոչում և շարունակել է մանկավարժական այլ մեթոդների ուսուցման աշխատանքը և արժանացել վասստակավոր մանկա-վարժի պատվավոր կոչմանը::

Անժելա Եղիազարյանն իր ամբողջ կյանքում սովորեցրել է և սովորել, միշտ փնտրել ու գտել է ուսուցման նոր ու հետաքրքիր մեթոդներ. նրա համար շատ բնութագրական է աննկարագրելի աշխատասիրությունը, որի շնորհիվ հասել է մանկավարժ-մեթոդիստի գիտական բարձունքներին: Նա մանկավարժական մեթոդական ուսուցումների ընդլայնված փորձի փոխանակման հրաշալի մասնագետ է:

Նրա մանկավարժական նոր ու հետաքրքիր ուսուցման մեթոդներով շատերն են առաջնորդվել: Այդ մեթոդներով սերունդներ են դաստիարակվել, որոնք էլ, իրենց հերթին, հետա-գայում այդ ամենը փոխանցել են եկող սերունդներին:

…Մարդ լինելը ևս արվեստ է և այն էլ՝ ամենամեծ, ամենակարևոր արվեստը, իսկ մեր հայրենակցուհին այս արվեստի արժանավոր տիտղոսակիրն է: Մարդ կոչվելու և մարդ մնալու գաղտնիքն առաջին հերթին իր նմանին հարկ եղած դեպքում ձեռք մեկնելն է, սատա-րելը, հնարավորինս օգնելը՝ թե՛ հոգեպես, և թե՛ նյութապես: Անժելա Եղիազարյանը կարե-կից է, աջակցող, մար-դասեր. նրա կերպարն ու ապրած կյանքը եր-բեմն առիթ են տալիս հիշելու Մայր Թերե-զային՝ այն մեծահոգի ու բարեգութ կնոջը, ով ամենուր սիրո ու բա-րության սերմեր էր շաղում:

Կարելի է ասել, որ Անժելա Եղիազարյանն այն ամուր կաղնեծառն է, որի արմատները հիմնավորապես տարածվել են հողում, իսկ խիտ սաղարթների կողքին նոր ընձյուղներ են ավելացել…

Իր մասնագիտական հմտոթյուններից բացի՝ Անժելա Եղիա-զարյանը նաև ազգի նվիրյալ հայրենասեր հայուհի է, ով Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարիներին աշխատակցել է օտարերկրյա տարբեր կազմակերպություն-ների հետ:   Այս հայրենասեր հայուհին ապրել և ապրում է՝ միշտ տալու, նվիրվելու, արարելու, բաժանելու անխափան սկզբունքով: Աստվածահաճո, առինքնող կերպարն է նա հայ կնոջ, հայ մոր, հարազատի, լավ ընկերոջ և պարզապես՝ ճշմարիտ քրիստոնյայի:

…Ասում են՝ մարդուն լավ ճանաչելու և գնահատելու համար պետք է մտովի անցնել նրա անցած բոլոր ճանապարհներով և տեսնել, թե ինչ է ստեղծել. Անժելայի անցած ամբողջ ճանապարհը, դա նվիրում է իր հայրենիքին, իր գրոծին, իր ընտանիքին, իր մերձավորներին, կարիքի մեջ գտնվող ծանոթ-անծանոթներին, իսկ ստեղծածը գեղեցիկ ընտանիքն է, բարի համբավը, բարձր պատիվը:     Ահա՛ դիմանկարը մի հրաշալի հայուհու, ում ճանաչողները, ում հետ շփվողները, հիրավի, իրավունք ունեն ասելու, որ երջանիկ են:

…Եթե աշխարհում լիներ ,Լավ մարդու օրե անվանումով մի տոն, դա, անշուշտ, իր մեջ կներառեր Անժելա Եղիազարյանի անունը:

…Ամենից առաջ մա՛րդ եմ աշխարհում՝

Աշխարհում ընտրած իմ ճանապարհով,

Աշխարհում սիրած մի հատիկ բառով,

Իմ անկրկնելի փոքրիկ աշխարհում:

…Աշխարհի առաջ իմ բաց ճակատով՝

Ամենից առաջ մա՛րդ եմ աշխարհում:

Համո Սահյանի այս հիասքանչ տողերն այնքա՜ն համահունչ են Անժելա Եղիազարյանի դիմանկարին, նրա մաքրամաքուր էությանը, նրա Աստվածահաճո կերտվածքին, նրա ստեղծած փոք-րիկ ու մեծ աշխարհին, ա՛յն մոլորակին, որտեղ միշտ թագավորել ու թագավորում են բարությունն ու սերը:

…Աստված թո՛ղ երկար կյանք տա կյանքով լեցուն այս պատ-վարժան հայուհուն, թո՛ղ նրա մարդ տեսակը շատ լինի մեր շրջապատում և Երկիր մոլորակում:

Կարինե  Ավագյան

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards