Փաստաբանի խորհուրդներ 6

Սեփական երկրից փախստական լինելը դեռևս ամենասարսափելին չէ: Վատթարը քո ժամանակից փախչելն էե:
Յուլիան  Թվիմ

Ոչ բոլորին է հայտնի, որ սկսած 2011թ.-ից` աշխարհի հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը: Ամեն ինչ սկսվեց մոտավորապես միջնադարում` Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, երբ Եվրոպայում գործնականորեն համընդհանուր ճանաչում գտավ եկեղեցիներում ապաստանելու իրավունքը: Սակայն այն ժամանակներում ապաստան տրամադրելու իրավունքը տարածվում էր միայն հանցագործների վրա: Որպես հետևանք` երևան եկավ ,քաղաքական ապաստանե հասկացությունը, որից սկսեցին օգտվել այլախոհներն ու հեղափոխականները: Միջազգային իրավունքում ,փախստականե հասկացությունը հայտնվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1928թ. Ազգերի լիգան համաձայնագիր ընդունեց ռուս և հայ փախստականների կարգավիճակի մասին: 1951թ. ՄԱԿ-ը փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա ընդունեց, ըստ որի փախստականին բնորոշում էին որպես մի մարդու, ով միանգամայն վախ է զգում, տագնապում է ,իր ռասսայական պատկանելության, դավանանքի, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համարե:
Նախկին  ԽՍՀՄ-ը վերոնշյալ կոնվենցիային չմիացավ, քանի որ չէր ընդունում փախստականներին` որպես քաղաքական և սոցիալական երևույթ: ԱՄՆ-ում, փախստականի կարգավիճակին ներառյալ, հնարավոր է ստանալ այսպես կոչված` ժամանակավոր ապաստանի կարգավիճակ, մարդասիրական գաղտնաբառ, որը տրամադրվում է օտարերկրացիներին` իրենց ապրած երկրից զանգվածային արտագաղթի դեպքում կամ էլ այն օտարերկրացիներին, ովքեր ԱՄՆ-ից չեն կարող արտաքսվել մարդասիրական հիմունքներով:
Փախստականներ չեն կարող լինել ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն, ներառյալ` ահաբեկչական գործողություններ կատարած անձինք: Փախստական կամ ապաստան հայցող անձը չի կարող ետ ուղարկվել իր երկիր` բացառությամբ մի քանի առանձնահատուկ դեպքերի` կապված հակաիրավական գործունեության կամ ներկայացրած կեղծ տեղեկությունների հետ: Բացի ներկայացրած անձնական տվյալների ստուգումից` հարցազրույց անցկացնող սպան որոշում է ուսումնասիրվող գործի սահմանը. արդյոք հայցվորը ներառվո՞ւմ է ,փախստականե ընդհանուր հասկացության մեջ, սպան ստուգում է տեղեկությունն այն մասին, թե արդյոք ապագա փախստականը չի՞ ստացել ուրիշ երկրում առանց էական կորուստների վերաբնակվելու հնարավորություն և չկա՞ն արդյոք դիմումը մերժելու այլ պատճառներ, այսինքն` քրեածին արարքների առկայություն, կեղծ փաստաթղթերի, անտրամաբանական փաստերի առկայություն, որոնք չեն համապատասխանում երկրում նրա ապրելու իրավիճակին:
ԱՄՆ-ի օրենքների համաձայն` փախստականի կարգավիճակ չի կարող տրվել նրանց, ովքեր անցյալում ճնշել կամ ծաղրել են, հետապնդել են ուրիշներին իրենց ռասսայական ծագման, դավանանքի, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբի պատկանելու կամ` քաղաքական հայացքների համար:
Ապաստան խնդրելու համար ԱՄՆ-ի տարածքից դուրս բնակվողները պետք է դիմեն ԱՄՆ-ի Փախստականների կոմիտեին (USRAP): Ներկայումս առաջնահերթ են համարվում այն գործերը, որոնք ներկայացվել են USRAP-ին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի կողմից, այնուհետև այն գործերն են առաջնահերթ, որոնք ներկայացվել են ԱՄՆ-ի դեսպանատան կամ ինչ-որ կազմակերպության կողմից: Ցուցակով հաջորդը սահմանվում են այն խմբերը, որոնց ԱՄՆ-ի փախստականների կազմակերպությունը բնութագրել է որպես առանձնահատուկ մարդասիրության կարիք զգացողների` կապված իրենց երկրներում ստեղծված ծայրահեղ վիճակի հետ: Երրորդը ցուցակում սահմանվում են այն գործերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ-ի փախստականների կոմիտեի կողմից օրինականության հիմունքներով ԱՄՆ-ում ապրող բարեկամների խնդրանքով:
P-3 կոչվող (առաջնահերթություն 3) խմբում կարող են ներառվել ամուսինները, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաները, փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների ծնողները, Green-Card կամ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցողները, ովքեր իրենք էլ օրինականացել են փախստականի կարգավիճակի միջոցով:
Ենթադրվում է, որ փախստականի կարգավիճակի համար միջնորդագիր ներկայացնողը դիմելու պահին պետք է ապրի իր քաղաքացիության երկրից դուրս, չնայած որոշ դեպքերում թույլատրվում է դիմել և իրենց բնակության երկրում, եթե անձամբ նախագահի կողմից դրա համար հավանություն լինի:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards