Փաստաբանի խորհուրդներ 4

Փաստաբանի խորհուրդներ

Յուրաքանչյուր հարցազրույց պետք է սկսվի`
<>

Մեր դեպքում հարցազրույցը, որը համաձայնվել է տալ ներգաղթի ծառայության մի պաշտոնյա, անմիջապես սկսվեց հիմնական, բուն հարցերից: Եվ քանի որ ցանկացած հարցազրույց գեղարվեստական ստեղծագործության ձևերից մեկն է, այդ դեպքում, բնականաբար, անհնար է շրջանցել կառուցողական վարպետության երևակայությունը: Ճիշտ է, որոշ հարցեր այնքան լավն էին, որ պաշտոնյան չցանկացավ փչացնել դրանք իր պատասխաններով: Այնումանեայնիվ, ներգաղթի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ավելի պարզ ու հասկանալի դարձավ, թե այժմ ինչ նոր դրույթներ են գտնվում մշակման, վերանայման փուլում և ինչպիսի փոփոխություններ կարող ենք ակնկալել օրինականացում ստանալու և ավելի հեշտությամբ երկիր մուտք գործելու հարցում:

Ինչպես պարզ դարձավ զրույցից, ներգաղթի ծառայությունն ակտիվորեն աշխատում է վիզաների համար բոլոր դիմողների, երկիր մուտք գործողների և արդեն ԱՄՆ-ի տարածքում հայտնված, սակայն դեռևս մշտական բնակչի օրինական կարգավիճակ չունեցողների տվյալների համակարգչային արդիականացված մշակման համակարգի և դրանց հետագա կատարելագործման ուղղությամբ: Արդենիսկ իրականացման սկզբնական փուլում է գտնվում այսպես կոչված` ,սպիտակ քարտե 1-94-ի կամ դրան համարժեք ԱՄՆ-ի օդանավակայանների մուտքից ազատվելու մշակման ծրագիր:

Որպես մուտք գործելու թեմայի շարունակություն` արդեն ներդրվում է այն զբոսաշրջիկների մուտքը հեշտացնող ուրիշ համակարգ, որոնք ԱՄՆ-ի իշխանությունների կողմից երկրի համար դիտվում են որպես ցածր ռիսկայնության մարդիկ:
Այսինքն` այն զբոսաշրջիկները, ովքեր իրապես զբոսաշրջության նպատակ ունեն, և իշխանությունները դրանում չեն կասկածում, ԱՄՆ-ի դեսպանատանը և ,Գլոբալ մուտքե ծրագրով երկիր մուտք գործելիս թեթևակի ստուգում կանցնեն:
Ի լրումն վերը նշվածի` վերջերս ԱՄՆ-ի նախագահը մի նախաձեռնություն սկսեց, որն արդեն ուժի մեջ է մտել և հնարավորություն է ընձեռում արագացնել զբոսաշրջիկների որոշակի խմբերի մուտքի գործընթացը: Հիմնական նորամուծություններից մեկը նախկինում նման վիզաներ ստացած մարդկանց նոր վիզաներ ստանալն է` առանց լրացուցիչ հարցազրույցներ անցնելու: Այս նախաձեռնությունը տարածվում է բոլոր այն զբոսաշրջիկների վրա, ովքեր դիմում են ոչ ներգաղթային արտոնագրի համար նախորդ այցելություններից հետո 12 ամսվա ընթացքում` պայմանով, որ իրենք վիզայի համար դիմեն իրենց երկրում ամերիկյան դեսպանատանը, եթե նախորդ դիմելու ժամանակ դիմողից արդեն վերցրել են մատնահետքերը և ներմուծել համակարգչի մեջ, եթե դիմում են դիվանագիտական վիզայի (սովորաբար “A” կամ “G”), եթե հայցատուն արդեն մուտքի թույլտվություն է ստացել ուսանողական վիզայով (F,J և M): Հեշտացված մուտք գործելը կվերաբերի նաև նրանց, ովքեր 14 տարեկանից ցածր են և բարձր են 79-ից:

Վիզաները արագացված ձևով ստանալու այս ծրագիրը կգործի մինչև 2014թ. հունվարի 19-ը: Այս ծրագրի տակ չեն մտնում բոլոր նրանք, ովքեր, անկախ մերժման պատճառաբանությունից, մերժում են ստացել ԱՄՆ-ի դեսպանատանը, նրանք, ովքեր գտնվում են այսպես կոչված` ,սև ցուցակումե, նրանք, ովքեր դատապարտվել են խարդախության, կեղծիքի կամ ահաբեկչության համար: Այս ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ` կարդալով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի սյունակում զետեղված տեղեկատվությունը:

Այլ լուրերից կցանկանայինք տեղեկացնել, որ շատ հաճախ վիզաներ ստացողները ցանկություն են ունենում ավելի մանրակրկիտ տեղեկություններ ստանալ դեսպանատանը ունեցած հարցազրույցից հետո մերժման պատճառների մասին: Դա հնարավոր կլինի միայն ձեր արխիվային տվյալների տեղեկատվության նկատմամբ ազատ գիծ, իրավունք ստանալու դեպքում: ԱՄՆ-ի օրենքի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ներգաղթի գործով արխիվից, դատարանի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և նույնիսկ FBR-ի արխիվից ստանալ իր անձնական գործերի պատճեները:

Խնդիրն այն է, որ արխիվից փաստաթղթեր ստանալու հերթը ձգվում է 3 ամսից մինչև 1 տարի և նույնիսկ` ավելի:

Ներկայումս ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունը նոր ծրագրի փորձարկում է իրականացնում, որով պլանավորում է 20 օրվա ընթացքում պատասխանել մարդկանց անձնական գործերի պատճեների ստացման հարցումներին: Դա փոքր ձեռեքբերում է թվում` հաշվի առնելով այն փաստը, որ հարցում ստանալուց հետո ներգաղթի ծառայության աշխատակիցը պետք է տվյալներն անհապաղ մուտքագրի համակարգչում, հայտնաբերի, թե որ նահանգներում և որ բաժնում են գտնվում գործերը, պետք է թղթային փաստաթղթերը վերածի էլեկտրոնային ձևաչափի և ուղարկի հասցեատիրոջը:

Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ մուտք գործողների համար գոյություն ունի մուտքի հեշտացված, պարզեցված հատուկ ձև: Այս երկրների քաղաքացիները կարող են հենց ԱՄՆ-ի սահմանի մոտ մուտք գործելու թույլտվությամբ դիմել, եթե կարողանան ապացուցել, որ իրենք այն մասնագետներն են, ում մասնագիտությունն ամրագրված է NAFT-ի ծրագրի ցուցակում, ինչը, ըստ ազատ առևտրի օրենքի, թույլ է տալիս մասնագետների փոխանակում: Դրական արդյունքի հասնելու համար ամենից կարևորը ծանրակշիռ փաստաթղթերի առկայությունն է, մասնագիտական հմտության հաստատումը և ԱՄՆ-ից գործատուի կողմից առաջարկ ունենալու ապացույցը:

ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունն աշխատում է հեշտացնել գործարարների և ներդնողների մուտքը երկիր: Ներգաղթի աշխատակիցները (սպաները), ովքեր ուսումնասիրում են նմանատիպ դիմումները, հատուկ պատրաստություն են անցել և հենց սկզբնական ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն են դարձնում փաստաթղթերի ստանդարտ ցուցակին, որոնք պետք է ներկայացվեն միջնորդության արագ ընդունման համար` առանց լրացուցիչ ձգձգման:

Ցավոք, նրանք, ովքեր նախապատրաստում են նման դիմումները, ոչ միշտ են լինում փորձառու մասնագետներ, ովքեր ծանոթ են տվյալ բնագավառում վերջին ժամանակներում եղած պահանջներին, փոփոխություններին, այդիսկ պատճառով ներգաղթի տեսուչները հարկադրված են լինում բազմիցս ետ վերադարձնել բիզնես վիզայով գործերը` վերանայելու և ցուցումների ցուցակով, թե ինչ է հարկավոր ԱՄՆ-ում սեփական բիզնես բացելու մտադրությունները հաստատելու համար` հստակ կերպով նշելով փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը: Նրանք, ովքեր բիզնես վիզաներով զբաղվում են պրոֆեսիոնալ մակարդակով, գիտեն, որ ներգաղթի ծառայություններից անմիջապես դրական պատասխան ստանալու համար բավարար չէ միայն I-129 ձևը լրացնելը և պարզապես իրենց հայեցողությամբ դրան փաստաթղթեր կցելը: Ամենակարևորն այդ դիմումի մեջ հայցատուի և իր փաստաբանի բացատրությունն է, որն ապացուցում է հայցատուի համապատասխան մասնագիտական հմտությունը, որց հետո հարկավոր է գրագետ ձևով նկարագրել գլխամասային և նորաբաց կորպորացիաների միջև եղած կապը և ներկայացնել բաժնետոմսերի գրագետ բաշխումը, լիազորություններն ու կապիտալը:
Սակայն չպետք է շփոթել հարցազրույցը մեղքերի խոստովանության հետ:

Բիզնես-վիզաների որոշակի խնդիրներ քննարկելու համար զանգահարեք մեր գրասենյակ: Ի վերջո, առանց բիզնես-վարկերի գծով նեղ մասնագետի օգնության, Ձեզ համար դժվար կլինի:

Տեքստը ռուսերեն թարգմանեց
Լևոն Սարյանը,

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards