Փաստաբանի խորհուրդներ 3

Փաստաբանի խորհուրդներ

<<Ծովերն ու լեզուների տարբերությունը չէ, որ բաժանում են ժողովուրդներին, այլ՝ տգիտությունն ու թշնամական հարաբերությունները>>:
Դ.Ռեսկին

Եթե սահմանները պայմանական լինեին, ապա օտարների և յուրայինների միջև գրեթե տարբերություն չէր լինի: Սակայն մեր անհանգիստ մոլորակում երկրների միջև սահմանները հստակորեն պայմանավորված են: Միայն ԽՍՀՄ-ն է, որը ում հետ ցանկացել է, նրա հետ էլ սահմանակից է դարձել, իսկ ԱՄՆ-ը հարավից ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ: Այս երեք երկրներից երկուսը ոչ մի ակնհայտ խնդիր չեն ստեղծում սահմանների մոտ: Միայն հարավային սահմանն է մնում մտահոգիչ, անհանգիստ: Վերջին ժամանակներս, չնայած իր սահմանները էլեկտրոնիկայով, տեխնիկայով և տարբեր ոլորտների մասնագետներով ամրապնդելու հսկայական ջանքերին, սահմանը տարբեր երկրներից կրկին դեպի իրեն է ձգում արկածախնդիրներին: Եթե 2012թ. անօրինական փախստականների թիվը 2004-ի համեմատ աճել է 9%-ով, ապա վերջին ժամանակներս երկրի հարավային սահմաններից ամերիկյան երազանքի որոնողների անօրինական ճանապարհով Հայրենիք թափանցողների թիվն աճել է 13%-ով: Այս ամենն ամենից առաջ խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում տեղից շարժվող ներգաղթի բարեփոխումների մասին լուրերը հասել են աշխարհի ամենահեռավոր անկյունները, որը շատերին հասկացրեց կապել ճամպրուկները: Անօրինական ներգաղթի հերթական անսպասելիորեն հորդացող ալիքի ազդանշանը զգաստացրեց ոչ միայն սահմանը պահողներին, այլև նրանց, ովքեր աշխատում են ընդհանրապես սահմանը չխախտելու օրենքի վրա: Անօրինական ներգաղթը լիովին արգելելու բոլոր փորձերը պրակտիկորեն անհնար են, սակայն օրենքները հնարավոր է այնքանով փոխել, որ նոր ներգաղթողների կյանքը դառնա ավելի վատ, քան նրանք կկարողանային պատկերացնել նստած իրենց տանը՝ հեռուստացույցի մոտ:Ցավոք սրտի, այս իրավիճակը կարող է բացասաբար ազդել նաև բոլոր նրանց վրա, ովքեր վաղուց արդեն անօրինական կարգավիճակով ապրում են ԱՄՆ-ում, բայց հավատում են անձնական կյանքում դեպի լավը գալիք փոփոխություններին և սպասում են ներգաղթի նոր բարեփոխումներին, ինչպես ազատվել իրենց կիսաօրինական դրությունից:

2013թ. անօրինականներն անցանկալի են բոլոր այն անօրինականների համար, ովքեր ԱՄՆ-ում հայտնվել են մինչև 2012 թվականը: Նախ՝ հնաբնակ անօրինականները գտնում են, որ իրենք իրենց օրինական կարգավիճակն արդեն վաստակել են թեկուզև այն հիմնավորմամբ, որ իրենք տարիներ շարունակ մշտապես ապրել են երկրում, ազնվորեն աշխատել են, վճարել են հարկերը և հանցանք չեն գործել: Թե իրենցից ինչ կարող են ներկայացնել նոր ժամանողները, ոչ ոք չգիտի և ոչ մի լավ բանի էլ չեն սպասում: Չէ՞ որ նրանք ևս պիտի փնտրեն նոր աշխատատեղեր, պիտի պահանջեն իրենց հանդեպ չվաստակած ուշադրություն և օրինական կարգավիճակ, իսկ որոշ մարդիկ նաև՝ օգնություն պետությունից՝ թեկուզև այն հիմնավորմամբ, որ մոտավորապես իրենց վիճակում գտնվող ուրիշներին անցյալում այդպիսի բարիք արել են: Երկրորդ՝ նրանց ներհոսքը կարող է առաջ բերել ներգաղթի բարեփոխումների հակառակորդների զայրույթը, ցասումը, և նրանք կարող են դարձյալ փորձել՝ հասնելու իրենց ուզածին և հերթական անգամ այդ բարեփոխումները սառեցնել: Երրորդ՝ կրկին ժամանողները պետության համար կարող են դառնալ հերթական ծանր բեռ, որը փոխանակ զբաղվելու օրինականացվող ներգաղթյալների փաստաթղթերով, ստիպված պիտի վատնի ֆինանսական և մարդկային լրացուցիչ ռեսուրսներ՝ սահմանների ամրապնդման, ներգաղթի բանտի ցանցի ընդլայնմամբ, բանտարկյալների և ծառայող անձնակազմի, դատավորների, ոստիկանների, հատուկ ծառայության համար:Հետևաբար, անօրինական տարբեր մեթոդներով սահմանը հաղթահարելու վերջին հնարամիտ փորձերը վախեցնում են բոլորին: Եթե 2000թ. հարավային սահմանի մոտ բռնվել են մոտ 1 միլիոն 600 հազար անօրինականներ, ապա վերջին մի քանի ամիսներին դրանց թիվը հասել է համարյա 400 հազարի: Չնայած նախաբարեփոխումների ողջ իրարանցմանը՝ գործն առաջ է ընթանում, և հանրապետական կուսակցության առաջնորդները կանխագուշակում են, որ բարեփոխումները կարող են անցնել երևի թե այս տարվա օգոստոսին, եթե դրան, իհարկե, ոչինչ չխանգարի: Միևնույն ժամանակ նախազգուշացնում են, որ հանրապետականներն ավելի շուտ կհամաձայնեն ներգաղթի բարեփոխումների անցկացմանը մի պայմանով, որ մինչև 2012թ. ԱՄՆ եկած բոլոր ներգաղթյալներին կտան ինչ-որ օրինական կարգավիճակ, բայց ապագայում առանց քաղաքացիություն ստանալու հնարավորության: Այնպես որ այս իրավիճակը կթեժանա ավարտման փուլում: Սակայն թվում է՝ կստորագրեն բարեփոխումների այն տարբերակը, որը կառաջարկի փոխել ողջ համակարգը և ոչ թե նրա միայն մի մասը:

Իրենց գործի գիտակները

“ՄՈԼՈՐԱԿ” Շաբաթաթերթի խմբագրատունը, արդեն ամիսներ է, ստանում է բազում շնորհակալական նամակներ և հեռախոսազանգեր, Փաստաբան Անդրե Պողոսյանի կողմից, թերթի էջերում տպագրվող` ԱՄՆ-ի օրենսդրական դաշտի նորությունների, իսկ վերջին շրջանում, մասնավորապես, ներգաղթի ծառայությունների, բարեփոխումների հարցերին վերաբերվող հոդվածների կապակցությամբ:
Ընթերցողնրը, իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում, որ այդ հոդվածների շնորհիվ , ստացել են իրական և ճշմարիտ տեղեկություններ քննարկվող հարցերի վերաբերյալ և չեն ընկել, մեղմ ասած, ստահոտ լուրեր տարածող և դրամաշորթների ձեռքը: Մեր խմբագրակազմը ևս միանում է մեր ընթերցողներին և շնորհակալություն հայտնում Փաստաբան Անդրե Պողոսյանին, Լևոն Սարյանին և նրանց աշխատակազմին` իրենց կատարած շնորհակալ աշխատանքի համար:

Ճանաչված փաստաբան Անդրեյ Պողոսյանն իր հեռուստահաղորդումներում, հոդվածներում փորձում է մարդկանց իրավական բոլոր հարթություններում ճիշտ կողմնորոշել, որպեսզի նրանք կարողանան գտնել իրենց խնդիրների լուծման ռեալ ճանապարհները:

Հմուտ փաստաբանը հայկական համայնքի համար, հիրավի, մի ուղեցույց է, ում խորհուրդների շնորհիվ մարդիկ կարողանում են խուսափել մոլորեցնողներից, դրամ շորթողներից, ովքեր որոշակի գումարների դիմաց խոստումներ են տալիս, և հուսախաբ անում զանազան հարցեր ու խնդիրներ ունեցողներին: Ներգաղթի, ճանապարհային վթարների և այլ օրենքների իմացության շուրջ, փաստաբանի և նրա օգնական Լևոն Սարյանի կողմից թարգմանված հոդվածները շատ ընթերցողների են օգնել, որի ապացույցը մեր թերթին հասցեագրած շնորհակալական բազմաթիվ նամակներն ու հեռախոսազանգներն են: Մեր թերթի խմբագրակազմը նույնպես միանում է այդ արձագանքներին և շնորհակալություն հայտնում իրենց գործին գիտակ մարդկանց՝ Անդրեյ Պողոսյանին և Լևոն Սարյանին:

Փաստաբան Անդրեյ Պողոսյանը, նրա օգնական Լևոն Սարյանը և գրասենյակի ողջ անձնակազմը բարեկամներն են բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն օգնության` օրենքների ճանաչման և դրանց ճիշտ կիրառման հարցում:
“ՄՈԼՈՐԱԿ” Շաբաթաթերթում, Պարբերաբար ներկայացնելով ԱՄՆ-ի օրենսդրական դաշտի նորությունները, մասնավորապես` ներգաղթի ծառայությունների, բարեփոխումների հարցերով, փաստաբանը համա-կողմանիորեն, շատ մատչելի լեզվով լուսաբանում է հաճախ խրթին թվացող հարցեր: Իր գրած նյութերի առաջաբան հանդիսացող թևավոր խոսքերը, ասացվածքները, հայտնի մարդկանց աֆորիզմները յուրօրինակ երանգ են տալիս մատուցվող տեքստին, իսկ եզրափակող վերջաբանները միշտ հույս, հավատ ու լավատեսություն են ներշնչում:

Եվ, ամենակարևորը, բոլոր հոդվածնրի վերջում, միշտ նշվում է, որ այս նյութերի ընթերցումն ու դրանց միջոցով տեղեկություններ ստանալը չի կարող փոխարինել իրավաբանական խորհրդատվությանը. Այդ նյութերն ասես նախապատրաստական աշխատանք ու ծանոթության սկիզբ են` փաստաբանի մոտ խորհրդատվության գնալուց առաջ: Այսինքն` մարդն արդեն կիսով չափ տեղեկացված է լինում:
Հոդվածներում ներկայացված խոսքը նպատակասլաց է, առանց ավելորդությունների, կառուցողական, կիրթ շարադրված, այն կարծես ձգողական դաշտ է ստեղծում, և ընթերցողն անհամբեր սպասում է այդ նյութերին, դրանց` քննարկվող նյութերի հայերեն` նույնքան մատչելի և հասանելի թարգմանություններին:

Փաստաբան Անդրեյ Պողոսյանը, Լևոն Սարյանը և գրասենյակի ողջ անձնակազմը իրենց գործի գիտակն են, նրա հաջողության գաղտնիքը գործին դիվանագետի խորագիտությամբ մոտենալն է:
Մարդիկ սպասում են այդ նյութերին, իսկ թերթը սիրով մատուցում է դրանք ընթերցողի ուշադրությանը:
“ՄՈԼՈՐԱԿ” Շաբաթաթերթ

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards