Փաստաբանի խորհուրդներ 2
Փաստաբանի խորհուրդներ,
Ամենից հեշտը ինքդ քեզ խաբելն էե
Դեմոսֆեն
Երկար ժամանակ ցանկություն չկար համակերպվելու այն մտքի հետ, որ նույնիսկ աշխարհի ամենաժողովրդական երկրում` ԱՄՆ-ում, կարող են պարզապես խաբել: Մյուս կողմից մտածում ես թե, սուտը, կեղծիքը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի: Ի վերջո, ԱՄՆ-ում ապրող մարդիկ միանգամայն տարբեր են. ունեն տարբեր մտածելակերպ և գործելակերպ: Իհարկե, ԱՄՆ-ում ձեզ չեն խաբում խանութներում, այստեղ սուտն ավելի շատ նուրբ խաբեություն է, բայց սուտը մնում է սուտ` թեկուզ` Աֆրիկայում: Ավազակների, խաբեբաների թակարդն են ընկնում ոչ միայն անփորձ ներգաղթյալներն, այլև հնաբնակները, որոնց թվում է` արդեն ոչնչով չես զարմացնի: Հատկապես ցավալի է, երբ իմանում ես, որ խաբեության, խարդախության մեջ ներգրավված են եղել ներգաղթի փաստաբանը և ներգաղթի ծառայության մի քանի սպաներ ու գործակալներ: Վերջերս ներգաղթի գործարարների այս ամբողջ խումբը ձերբակալվել էր ներգաղթի խարդախության և կոռուպցիայի գործում շարունակական մասնակցության համար: Ներգաղթի այդ խարդախության ակտիվ մասնակիցներից մեկը Կվանգ Ման Ջոն Լի անունով ներգաղթի փաստաբանն էր, ով հաճախորդներից շորթել էր 10.000 $ և ավելի` երաշխավորելով, որ վճարողը երկրում օրինականության կարգավիճակ կստանա: Փողերը, բնականաբար, լցվեցին ոչ միայն սրիկա իրավաբանի գրպանը, այլև իրենց ծառայությունների համար մի քանի հարյուր դոլարից մինչև 50.000 $ վերցրած ներգաղթի պաշտոնյանների գրապնները: Սակայն կաշառքը միան գումարով չէին վերցնում: Կախված ներգաղթի ծառայության մատուցած որակից և պատվերի կատարման արագությունից` գործակալները ընդունել են նաև այնպիսի էկզոտիկ նվերներ, ինչպիսիք են` ճամփորդությունները Թաիլանդում, նոր հեռուստացույցներ թանկարժեք համակարգիչներ: Ի նշան իրենց աշխատանքը բարձր գնահատելու երախտագիտության` ներգաղթի անբարեխիղճ գործակալները ներգաղթի նախկին փաստաբանից ընդունում էին կեղծ դիմումներ և տալիս կեցության կարգավիճակը հաստատող կամ` ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու հավանության արժանացած կեղծ, ոչ իրավական փաստաթղթեր: Եվ, թեև, քննությունը շարունակվում է, արդեն հայտնի է դարձել, որ հանցավոր գործարքի մասնակցիները 15-ից 80 տարով կազատազրկվեն ֆեդերալ բանտում: Բոլոր նրանք, ովքեր անօրինական ճանապարհով ձեռք են բերել կեղծ կարգավիճակ ու փաստաթղթեր, ստիպված կլինեն ամեն ինչ ետ վերադարձնել պետությանը, ինչպես նաև փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով գործարքին մասնակցելու պատասխանատվության մի մասն իրենց վրա վերցնելու:
Հետագայում ինքդ քեզ և ուրիշներին չմեղադրելու համար, ավելի լավ է ապավինել սթափ մտքիդ ու բանականությանդ, քան թե այն ,հրաշագործներինե, ովքեր պարգևատրվելու դեպքում, խոստանում են ազատել ձեզ բոլոր խնդիրներից: Մինչ օրս բոլոր նրանք, ովքեր արդեն վճարել են դեռևս գոյություն չունեցող ներգաղթի բարեփոխումների համար, ավելին` չեն ստանա ո՛չ Green Card, ո՛չ էլ իրենց գումարը: Ներգաղթի բարեփոխումները դեռևս օրենք չեն դարձել: Սենատում (Ծերակույտում) արդեն երկրորդ շաբաթն է ինչ բազմաթիվ փոփոխությունների, ճշգրտումների, լրացումների համար լարված պայքար է ընթանում: Քանի դեռ Սենատն ու Ներկայցուցիչների պալատը չեն հաստատել ներգաղթի նոր բարեփոխումները և քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը չի ստորագրել, այն օրենք չի դառնա: Այդիսկ պատճառով հարկավոր է լցվել համբերությամբ ու սպասել: Ոչ ոք չգիտի, թե որքան է հարկավոր սպասել: Խնդիրն այն չէ, թե երբ կընդունվեն բարեփոխումները, այլ այն, թե կընդունվե՞ն արդյոք: Օրինակ` ներկայումս ներկայացվել են անհապաղ ուշադրություն պահանջող մի շարք ճշգրտումներ, լրացումներ և առաջարկություններ: Որոշ սենատորներ ներկայացրել են իրենց պահանջը` ասելով, որ ռեֆորմի բարեփոխության համար իրենց համաձայնությունը կտան միայն մի դեպքում, եթե նոր օրենքի համաձայն զգալիորեն կրճատվի երկիր մուտք գործող ներգաղթողների քանակը: Այս առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ նորեկների մեծ քանակը կխլի ԱՄՆ-ում օրինական կարգավիճակով վաղուց ապրողների աշխատատեղերը: Մյուս առաջարկությունը վեարբերում է անօրինական ներգաղթողների օրինականացման սահմնափակմանը կամ` ավելի ճիշտ որոշակի քվոտաներ, առանձնացնելուն ը օրնկանացման ընդգծմանը, տարվա կտրվածքով 1.2 միլիոնից ավել օրինական վիզաներ չտալուն: Եթե նման լրացումն ընդունվի, ապա ի լրումն Green Card ստանալու 10 տարիների հերթի` հարկ կլինի ավելացնել ևս 10 տարի` այդ հերթում, ընդհանրապես, տեղ ունենալու համար:: Այս դեպքում բարեփոխման իմաստը գրեթե զրոյական է դառնում:
Հաջորդ առաջարկը, որը կրկին հավանության չի արժանացել, ԱՄՆ-ի պետկան սահմանը հատող (թե՛ մուտք գործելիս, թե՛ լքելիս) բոլոր նեգաղթողներին կենսաչափական տվյալներ տալն է: Հնարավոր է` գաղափարը կյանքի կոչվեր, եթե չլինեին նրա իրագործման համար հսկայական ծախսերը: Ընդհանրապես, արագ օրինականացման գաղափարի իրականացման համար ավելի շուտ հարկ կլինի պարզապես սպասել, և դա ոչ միայն նար համար, որ սենատորները ստիպված կլինեն դժվարությամբ զիջել իրենց դիրքերը, այլև շարունակաբար պայքարել այլ օրենսդիրների կողմից արված բազմաթիվ առաջարկությունների ու լրացումների համար: Շատերի համար անհայտ պատճառներով ներգաղթի հարցերի վերջնական որոշումը հետաձգվում է: Եվ դա` կապված բոսթոնյան իրադարձությունների ու միջազգային ուսանողների կողմից արված բազմաթիվ խախտումների, իրենց պայմանավորվածությունների, ԱՄՆ-ում իրենց մնալու ժամկետի և նունիսկ արտերկրում ահաբեկչական սպառնալիքների հետ:
Դատելով վերջին իրադարձությունների մասին, և, ելնելով զանգվածային լրատվամիջոցներով տրված տեղեկատվությունից, վտանգված է նախագահ Օբամայի երկրորդ ժամկետը:
Բանն այն է, որ հանրապետականները, կարծես թե, ծանրակշիռ պատճառաբանություններ են կուտակել` երկրի նախագահի հրաժարականը պահանջելու համար:
Բենգազիայի ահաբեկչական հարձակման հետ կապված տեղեկատվությունը թաքցնելու մեղադրանքն այնքան լուրջ է, որ դրանք արդեն պատել են, պաշարել են Բենգազիհեյթը:
Սա արդեն կապ չունի բարեփոխումների հետ. տեսնենք, թե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ինչպես կզարգանան գործողությունները:
Տեքստը ռուսերեն թարգմանեց Լևոն Սարյանը,
ռուսերենից թարգմանեց Կարինե Ավագյանը
You must be logged in to post a comment Login