ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Զարմանո՞ւմ եք, սիրելի տղամարդիկ։
Այո՛, ձեզ համար, բայց դարձյալ՝ կանանց օգնելու նպատակով։ Երկար չի լինի մեր զրույցը ձեզ հետ. ուզում ենք պարտավորեցնել բոլորիդ (մենք այդ իրավունքը վերապահում ենք մեզ), որպեսզի կենցաղի մեջ մտցնեք ձեր հարդարանքին վերաբերող մի կարեւոր բան՝ առանձնահատուկ ուշադրություն ձեր վերնաշապիկի նկատմամբ։ ,Այսինքն, ինչպե՞ս, վերնաշապիկ է, է՛լի. հագնում ես, հետո էլ, երբ կեղտոտվեց, հանում, գցում ես մի կողմե։ Այսպես մտածեցիք, այնպես չէ՞։
Լա՛վ. իսկ ինչպե՞ս հագաք, ե՞րբ հանեցիք…
Կարծում եք սրանք գիտենալու բաներ չե՞ն, կարծում եք դուք այդ հարցերում այնքան եք պատրաստված, ինչպես, ասենք, ձեր աշխատանքին, զբաղմունքին վերաբերող գործերո՞ւմ…
Կանանցից շատերը, համենայն դեպս, այդ կարծիքին չեն։ Այ, օրինակ, դուք, որ հիմա կարդում եք այս տողերը. կարծում եք ձեր կինը երբեւիցե չի՞ կարմրել ձեր վերնաշապիկի պատճառով։ Կարմրել է, եւ այն էլ ինչպե՜ս։ Անցյալ օրը, երբ ձեզ երկուսիդ փողոցում հանդիպեց ծանոթ այն զույգը, եւ տիկինն իր սրատես աչքերը այնպես սեւեռել էր ձեր օձիքին, իսկ օձիքն այնքան էլ մաքուր չէր… Հիշո՞ւմ եք, ո՞չ, իսկ ձեր կնոջը հարցրե՞լ եք. նա մինչ օրս չի մոռացել այդ դեպքը։ Բայց չէ՞ որ նա զգուշացրել էր այդ օրը.
– Վերնաշապիկդ փոխիր, արդեն թարմ չէ։
– Ի՞նչ ես խոսում, ընդամենը երկու օր եմ հագել, ի՞նչ կա վերնաշապիկիս։
Կամ՝
– Է՜, դու էլ բան գտար. լրիվ 2 օր էլ չկա, որ հագել եմ. մեկ էլ ո՞վ է փոխում…
Եղե՞լ են նման դեպքեր եւ այն էլ շատերիդ հետ։ Եղե՛լ են, չփորձեք ժխտել։
Հիմա, ուրեմն, թույլ տվեք մի փոքր ,հարստացնել ձեր գիտելիքներըե։ Դեմ չե՞ք, դե, ուրեմն, իմացեք. տղամարդը միշտ պետք է կրի մաքուր վերնաշապիկ.
եթե նրա օձիքը եւ բազկակալները կեղտոտ են, դա անհարմար է ( եւ անհարմար է
ոչ միայն ձեր կնոջ, այլեւ հենց ձեզ համար)։ Ձեզանից շատ բան չի պահանջվում. ամեն առավոտ, լվացվելիս խնամքով լվացեք նաեւ վիզը։ Եթե այդ չեք կարող անել, վիզը սրբեք օծանելիքով թրջված բամբակով։
Վերնաշապիկը հագնելիս նախ ստուգեք օձիքն ու բազկակալները. ամենից շուտ եւ ամենից շատ այդ տեղերն են կեղտոտվում։ Եթե դրանք թեկուզ թեթեւ կեղտոտված են, խնդրեք ձեր կնոջը (կամ մորը, քրոջը) տալ նոր վերնաշապիկ, եթե նույնիսկ նախորդը մեկ կամ երկու օր եք հագել։ Աշխատանքի վայրում, եթե գրասենյակային աշխատող եք, հետեւեցեք, որ ձեր գրասեղանը մաքուր լինի։ Հիշեք նաեւ՝ ուժեղ կերպով աղտոտված օձիքն ու բազկակալները շատ դժվար են մաքրվում լվանալիս, շուտ պատռվում են։ Հարգեք կնոջ աշխատանքը։
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԷԼ ԹԱՇԿԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գրեթե նույն բանը պետք է ասել նաեւ թաշկինակների վերաբերյալ։ Անհարմար է, երբ տղամարդու մոտ տեսնում եք կեղտոտ թաշկինակ։ Շուտ-շուտ փոխեք այն, դրանով ձեր կնոջն ավելի օգնած կլինեք, քան միեեւնույն թաշկինակը երկար ժամանակ օգտագործելու դեպքում։ Որքան մաքուր լինի այն, այնքան հեշտ է լվանալը։ Եթե թաշկինակն սպիտակ է, այն փոխեք ամեն օր։ Այդպիսով ամեն օր դուք կգործածեք ձյունասպիտակ թաշկինակ, որը շատ հաճելի տպավորություն կգործի։ Եվ հետո՝ թաշկինակը երբեք ծալած մի պահեք գրպանում, ծալած մի օգտագործեք, օգտագործելուց հետո մի ծալեք գրպանը դնելու համար։
You must be logged in to post a comment Login