ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2015 թ. Սեպտեմբեր 24-ին, Երևանում տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի Վահե Կարապետյան Կենտրոնի պաշտոնական բացումը:

Բացման հանդիսությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Հ.Հ. Սփյուռքի Նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգար-յանը, ՀԲԸՄ-ի Նախագահ Պերճ Սեդ-րակյանը, Ամերիկահայ ճանաչված բարերար Վահե Կարապետյանը, ՀԲԸՄ-ի Խնամակալների Խորհուրդի անդամ Գառնիկ Յագուպյանը, ՀԲԸՄ-ի Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ՝ Սինան Սինանյանը, Վազգեն Յագուպյանը և Երվանդ Զորյանը, ինչպես նաև ավելի քան 200 այլ հրավիրյալներ:

Կարապետյան Կենտրոնը 5500 քառ./ մ. տարածությամբ, արդիական լավագույն պայմաններով օժտված մի համալիր է` իր հյուրանոցային սենյակներով, գրասենյակներով, ցուցասրահներով և գտնվում է Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա:

2014 թվականին, շենքի գլխավոր մասնաբաժնի շինարարությունը ավարտելուց հետո, Կալիֆորնիաբնակ բարերար Տիար Վահե Կարապետեանը, կենտրոնը նվիրեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: vahe-karapetyan-kentroni-batsum-yerevan

ՀԲԸՄ-ը ստանձնելով կառույցը, որոշեց այն վերածել երիտասար-դական ընկերամշակույթային և կրթական համալիրի: Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանի և աշխարհի տարածքում ապրող սփյուռքահայ երիտասարդների հարաբերությունների սերտացմանը՝ այդ ուղղությամբ ծրագրված աշխույժ գործունեություններով: Արդեն անցնող երկու ամառների ընթացքում, Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի ծրագրներին մասնակցած երիտասարդական խմբերը, օգտվեցին համալիրի ընձեռնած հյուրանոցային հանգստավետ պայմաններից` ,Հայտնագործիր Հայաստանըե, Երևանի Ամառնային Ասպարեզային Փորձառության և ,Երաժշտական Հայաստանե ծրագրերով: Կենտրոնը մոտ ապագայում պետք է դառնա կրթական և մշակույթային ծրագրերի աշխույժ մի միջավայր` խորհրդաժողովների և հանդիպումների համար ընձեռած իր բազմապիսի հարմարու-թյուններով:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը իր բարեգալուստի խոսքում շեշտեց, որ Կենտրոնը ծառայելու է Հայաստանի և արտերկրի երիտասարդության միջև կապերի ամրապնդմանը:
,Մեր գլխավոր նպատակն է Սփյուռքի տաեբեր համայնքներից ուսանողներ և երիտասարդներ բերել հայրենիք և ցույց տալ, թե ինչ է նշանակում ապրել Հայաստանում և ապահովել նրանց ապագա փոխհարաբերություններն ու բարեկամությունը հայաստանաբնակ իրենց սերնդակիցների հետ: Այդ նպատակի հա-մար, այս կենտրոնում մենք ծրագրելու ենք զանազան կրթական, մշակույթային ընկերային նախաձեռնություններե,Պաշտոնական հայտագրի բացումը կատարեց Տավուշի Թեմի Առաջնորդ Գերշ. Բագրատ Եպս. Գալստանյանը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի օրհնությունը, որից հետո, Վահե Կարապետյանին շնորհվեց ՀԲԸՄ-ի Բարերար Անդամի տիտղոսը և նրան հանձնվեց ՀԲԸՄ-ի Ոսկե մեդալ՝ իբրև գնահատանք իր իշխանավայել բարերարության:
Իսկ բարերար Վահե Կարապետյանը իր խոսքում հայտնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հանդեպ իր ջերմ զգացումները:

,Ես, երբևէ ՀԲԸՄ-ի անդամ չեմ եղել, ասաց նա, սակայն այս կազմակերպությունը միշտ էլ սրտիս մոտ է եղել: Ապրելով Միացյալ Նահանգներում, տարիներով հեռատեսիլով, լրատվամիջոցներով, կամ այլ ձևով հետևել եմ ՀԲԸՄ-ի գործունյությանը որպես մի կազմակերպություն, որն ունի յուրահատուկ քաղա-քականություն, գործելակերպ և համազգային հստակ ուղղություն: Ես ծանոթ եմ Պողոս Նուպար Փաշայի կենսա-գրությանը և գործունեությանը:

Մեր սկզբնական ծրագրում չկար մի այսպիսի կենտրոնի կառուցում: Մենք առավելագույն բծախնդրութամբ մեր ճիգերը ի գործ դրեցինք իրականացնելու այս շենքի կառուցումը: Սակայն երբ ամեն ինչ պատրաստ էր և մեր նախնական ծրագրերը փոխվեցին, մտածեցի որ մենք այն, չպետք է օգտագործենք իբրև բիզնես և ոչ էլ վարձու տալ, կամ վաճառել: Ի վերջո որոշեցի, որ այն կարող եմ հանձնել միայն ՀԲԸՄ-ին, այսինքն, այն կազ-մակերպությանը, որ միշտ մտածում է ազգի միության մասինե:

Հ.Հ. Նախագահ Սերժ Սարգսյանի և Պրն. Պերճ Սեդրակյանի, ընկերակցությամբ Պրնք. Կարապետյանը, Եագուպյանը և մնացած հյուրերը, շրջեցին կենտրոնով` ծանոթանալով շենքի տարբեր բաժիններին, ինչպես նաև, իրկանացվող ներկա և հետագա ծրագրներին:

Նախագահ Սարգսյանը այցելեց նաև Սիրիահայերի Հիմնախնդիրների Կարգավորման գրասենյակը և բժշկական ծառայությունների բաժինը, որն արդեն գործում է Վահե Կարապետյան Կեենտրոնում:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards