Սալվադոր Դալի

Ասում են, որ ոչինչ կյանքում պատահական չի լինում…
Հայտնի է, որ Սալվադոր Դալին (6 տարեկան) մի անգամ դպրոցում ուսուցչի ցուցադրած ստեյրոսկոպիկ նկարներից մեկում ճերմակ մուշտակով մի աղջկա պատկեր տեսավ: Սահնակին նստած դեռատի գեղեցկուհուն հետապնդում էր գայլերի մեծ ոհմակը, բայց նա համարձակորեն նայում էր առաջ, ¨ այդ հայացքից փոքրիկ Սալվադորի շունչը կտրվում էր:
Տարիներ հետո‘ 1929թ.-ին քսանհինգամյա Դալին հանդիպեց Գալային, որ նայեց նրան ճիշտ այնպես, ինչպես նկարի աղջիկը: Երեսունհինգամյա Գալան (Ելենա Դյակովնա – Դ¨ուլինա) ամուսնացած էր սյուռեալիստ բանաստեղծ Փոլ Էլյուրարի հետ: Մադամ Էլյուարը ազատաբարո, բարդույթներից զուրկ կին էր: Նրա դեմքն առանձնապես գեղեցիկ չէր, բայց մարմինն աստվածային էր: Տղամարդիկ գլուխները կորցնում էին նրա տարօրինակ հմայքից:

Երբ հայտնվեց երիտասարդ, խոստումնալից Դալին, Գալան հասկացավ, որ գտել է նրան, ում երկար փնտրում էր: Մեր Գալաթեյան ցանկանում էր Պիգմալիոն դառնալ ու երազում էր լավորակ, փափուկ ու ենթարկվող կավի մասին: Դալին հենց այդ կավն էր, որ կար:

Ինչ վերաբերում է Դալիին, նրա առաջին սերը տղամարդ էր‘ հռչակավոր բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան:
Գալայի հայտնվելուն պես ամեն ինչ փոխվեց Դալիի կյանքում‘ կապված դեպի կինն ունեցած սեքսուալ անցանկալի եր¨ույթների հետ: Քնկոտ, դժգույն, մի¨նույն ժամանակ իր կտավների ֆանտաստիկ էրոտիկայի աշխարհի հեղինակը‘ Դալին, գնալով ծաղկեց Գալայի շնորհիվ:

«Գալան իմ կյանքի աղն է, կրակը, որի մեջ փոխվել է էությունս: Նա իմ երկվորյակն է: Նա‘ այդ ես եմ»-, գրում է նկարիչը:
«Երկվորյակների» գործերը գնալով ավելի ու ավելի բարեհաջող էին ընթանում: Գալան զբաղվում էր նկարչի ֆինանսական հարցերով, կազմակերպում էր կտավների վաճառքը, ցուցահանդեսը: Վերջիվերջո դրամը դարձավ նրանց կիրքը: Դալին, ընկնելով հարստության հետ¨ից, ինքնագովազդի իսկական վարպետ դարձավ, որը ¨ հնարավորություն տվեց նմանվել իր եր¨ակայական հերոսներին: Ի տարբերություն նրա‘ Գալան ավելի իրատես էր: Նրան չէր բավարարում ոչ փողը, ոչ Դալին: Յուրաքանչյուրն ապրում էին իրենց կյանքով: Ժամանակ առ ժամանակ Գալայի սիրավեպերը շատ լուրջ բնույթ կրեցին‘ հետզհետե ավելի բուռն ու խելահեղ դառնալով:

Յոթանասունը բոլորած տիկին Դալին լքեց Սալվադոր Դալիին‘ ամուսնանալով Վիլյամ Ուոտլեյսի հետ:
Նկարչի համար դա «աշխարհի վերջն էր»: Գալան նրա համար երախան էր ու մայրը, կինն ու քույրը, մուսան ու մենեջերը: Առանց նրա Դալին գոյություն ունենալ չէր կարող:
Ի զարմանս նրա‘ Գալան հիասթափվում է Վիլյամից ¨ երկու տարի հետո կրկին վերադառնում Դալիի մոտ:
1970թ.-ին Դալին կնոջը նվիրեց Պուբոլ ամրոցը, որտեղ ամուսինն այցելում էր միայն տիրուհու թույլտվությամբ:
1982թ.-ին մահացավ Գալան (98 տարեկանում): Հուղարկավորությանը Դալին ներկա չէր: Դրանից մի քանի ժամ հետո նա եկավ գերեզմանոց ¨ ասաց.

– Տե՛ս, ես լաց չեմ լինում…
Հետո նա հրաժարվեց ուտելուց, շարունակ գոռում էր ու լացում: Անցավ որոշ ժամանակ ¨ խաղաղությունը հետ¨եց նրա ծանր հոգեվիճակին: Առանց Գալայի‘ իր կյանքի իմաստի, նա ապրեց յոթ տարի‘ այդ ընթացքում ոչ մի կտավ չնկարելով…
Պատահական ոչ մի կտավ կյանք չի դառնում:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards