ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐԿՈՒՐԻ ՄՈԼՈՐԱԿԻՑ

2004-ի օգոստոսի 4-ին ամերիկյան ,Կանավերալե հրվանդանի տիեզերակայանից արձակվեց ,Մեսենջերե տիեզերակայանը Մերկուրի մոլորակը մոտիկից ուսումնասիրելու նպատակով: Երեք եւ կես տարի տարի ճանապարհորդելով տիեզերքում եւ անցնելով գրեթե 2 միլիարդ մղոն ճանապարհ, ,Մեսենջերըե ամերիկյան տիեզերակայանը հասավ Մերկուրի մոլորակին:

Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակից նրա հաղորդած գիտական տվյալները իսկական անակնկալ էին գիտնականների համար: ,Մերկուրիի մոտակայքով անցած տիեզերակայանը թույլ տվեց դիտել այնպիսի մանրամասներ, որոնք երբեւէ չէին դիտվել որեւէ տիեզերակայանի կողմիցե,- ասում է Շոն Սողոմոնը՝ ծրագրի մասնակիցներից մեկը: Անցնելով Մերկուրի մոլորակի կողքով՝ Մեսենջերը իր զգայուն տեսախցիկների միջոցով (տեսողակնությունը՝ 18 մետր) ավելի քան 1200 նկար է հաղորդել Երկիր: Բացի այդ, տարբեր զգայուն գրանցող սարքերի օգնությամբ բազմաթիվ չափումներ են կատարվել Մերկուրիի շրջակայքում: Վերջին անգամ այս ծավալի չափումներ կատարվել են անցած դարի 70ականների կեսերին ,Մարիներե տիեզերակայանի կողմից:

,Մեսենջերիե կողմից արված լուս անկարները գրեթե 100 անգամ ավելի որակյալ են նախկինների համեմատ: Գիտնականները նախկինում կարծում էին, թե Մերկուրի մոլորակը հար եւ նման է Երկրի բնական արբանյակ հանդիսացող Լուսնին: Այնինչ ,Մեսենջերըե անակնկալի բերեց նրանց:

Պարզվում է, որ Մերկուրիի վրա կան հարյուրավոր մղոններ ձգվող զառիթափ ժայռեր, ինչը բացակայում է Լուսնի վրա: ,Մեսենջերըե բացահայտեց նաեւ նոր տիպի այնպիսի խառնարաններ, որոնք նույնպես չկան Լուսնի վրա: Մերկուրիի վրա հայտնաբերված այդպիսի խառնարաններից մեկը անվանակոչվել է ,Սարդե: Այս հետաքրքիր խառնարանը, որը բաղկացած է հարյուրի հասնող ճառագայթներից, ընկած է մեկ այլ խոշոր խառնարանի՝ Կալորիսի կենտրոնում: Գիտնականների կարծիքով՝ այն Արեգակնային համակարգի ամենամեծ խառնարանն է: Գիտնականները հայտնաբերել են նաեւ նատրիումի, կալցիումի եւ ջրածնի 25 000 մղոն ձգվող ամպ Մերկուրիի շրջակայքում: Գիտնականների կարծիքով, մեզ ավելի շատ անակնկալներ են սպասվում 2011-ին, երբ ,Մեսենջերըե կվերադառնա եւ կմնա Մերկուրիի ուղեծրի վրա՝ հետազոտելով այն:

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards