ՄՈՐՈՒՔԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՄԱՐԴԱԳԱՅԼԵՐ

Կանանց մազակալումը (մորուք, բեղեր, մազեր կրծքի եւ մեջքի վրա) կոչվում է գիրսուտիզմ: Սրա հաճախադեպ պատճառներից մեկը մակերիկամների կեղեւի եւ սեռական գեղձերի ոչ ճիշտ աշխատանքն է, ինչի հետեւանքով կնոջ օրգանիզմում կուտակվում են արական չափազանց շատ հորմոններ: Սրանք հարուցում են մազերի բուռն աճ մարմնի այն մասերում, որտեղ դրանք չպետք է լինեին: Հնում մորուքավոր կանանց համարել են աստծու ընտրյալներ, միջնադարում՝ սատանայի սպասավորներ: 19-20-րդ դդ. մորուքավոր կանայք եղել են կրկեսների աստղեր: Նրանցից շատերը, որքան էլ զարմանալի է, հաջող ամուսնացել են:

Կրկեսում ոչ պակաս հաջողություն են ունեցել, այսպես կոչված, «մարդագայլերը»: Այդ մարդկանց դեմքն ու մարմինը ամբողջովին պատված են եղել երկար մազերով: Գիտնականները համարում են, որ մազերի ոչ նորմալ աճը գենետիկ խախտում է: Չնայած «գազանային» մազածածկույթին, այս մարդիկ օժտված են բանականությամբ: Նրանցից կարող են ծնվել միանգամայն նորմալ եւ առողջ երեխաներ, թեպետ հայտնի են «մարդագայլերի» ամբողջ գերդաստաններ:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards