ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ է ԳՐԻՊԻ ՎԻՐՈՒՍԻՆ
Բրիտանացի գիտնականները փորձում են վերջնականապես ազատել մարդկանց ամեն տեսակի գրիպներից: Նրանք հաջողությամբ փորձարկել են մի դեղամիջոց, որը մարդկանց ունակ է պաշտպանելու ցանկացած տեսակի գրիպի վիրուսից: ,Ակամբիսե ընկերության ստեղծած շիճուկը (վակցինա) պատվաստուկը ընդունվում է որպես պոտենցիալ պաշտպանիչգրիպի Ա տարատեսակի վիրուսի նկատմամբ:
Հենց այդ տաատեսակն է, որ համաշխարհային համաճարակների (պանդեմիա) պատճառ է դառնում: Մինչ այժմ բժիշկները ստիպված անընդհատ փոխում էին վակցինաները, քանի որ գրիպի վիրուսը շատ արագ մուտացիաների էր ենթարկվում: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ նոր վակցինան անվտանգ է կյանքի համար: 10-ից 9-ի մոտ գրիպի նկատմամբ իմունիտետ է ձեռք բերվել: Այժմ բժիշկների հետազոտությունները նոր փուլ են մտել:
Դոկտոր Մայքլ Ուոտսոնի խոսքերով՝ նա ղեկավարում է հետազոտությունները, այժմ ACAM-FLU-A անվանակոչված վակցինան կարելի է մարդուն ներարկել տարվա ցանկացած եղանակին, ինչպես նաեւ այն կարելի է պահպանել շատ ավելի երկար ժամանակ:
,Ակամբիսըե մեկն է այն ընկերություններից, որոնք զբաղվում են գրիպի բոլոր տարատեսակ վիրուսների դեմ մեկ ընդհանուր վակցինա ստանալու վրա: Ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում դեղագործական այլ ընկերությունների հետ: Դեռեւս մասնագետների մի մասը կարծում է, թե վաղ է խոսել խոշոր առաջընթացի մասին, քանզի միայն բազմաթիվ փորձարկումներից հետո կարելի է խոսել գրիպը հաղթելու մասին:
Ամեն տարի միայն Մեծ Բրիտանիայում գրիպի հետեւանքով 4000 մարդ է մահանում: Իսկ ողջ մոլորակի վրա տարեկան 500 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ:Ավելին՝ գիտնկանները գտնում են, որ հավի գրիպի վիրուսի մուտացիան կարող է բերել համաշխարհային համաճարակի, որը կարող է խլել մինչեւ 50 միլիոն մարդու կյանք:
You must be logged in to post a comment Login