Հրանուշ Հակոբյան
Հարցազրուրց ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյանի հետ ,Տիեզերքի շարժիչն ու դավանանքը անբասիր, մաքուր աշխա-տանքն է, անուն ու պատիվ ստեղծելը, Հայրենիքին նվիրվելըե:
Հրանուշ Հակոբյան
– Տարիքով դեռ¨ս մանուկ, բայց լուրջ գործերով իմաստնացած ՀՀ սփյուռքի նախարարության գերխնդիրը ո՞րն է ¨ արդյո՞ք այն իրատեսական է Սփյուռքում ապրող 7 միլիոն հայության համար:
– Մեր գործունեության գերխնդիրը հայապահպանությունն է, մենք աշխատում ենք աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածներին առաջարկել տարբեր ծրագրեր, որպեսզի նրանք հնարավորինս ներգրավված լինեն հայկական իրականությունում, կապ ունենան Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց պետության հետ: Դրսում հայ մնալու, հայ ինքնության բանալին Հայաստանի հետ կապն է: Իմ կարծիքով հայ մնալը պետք է յուրաքանչյուր սփյուռքահայի պարտքն ու պատասխանատվությունը լինի: Մենք պետք է այնպես անենք, որ մարդը հայ լինելու, ապրելու, հայ մնալու համար հպարտ զգա իրեն: Բնականաբար, 7 միլիոն բազմակարծիք, բազմաշերտ, բազմալեզու հայության հետ աշխատելիս հնարավոր չէ մեկ մոտեցում որդեգրել: Այդ է պատճառը, որ մեր առաջարկությունները մինչ¨ կիրառում ստանալը‘ նախ քննարկում ենք սփյուռքյան շատ կառույցների, անհատների հետ: Առանց մյուս կողմի ձայնը լսելու` մենք դատապարտված կլինենք: Ուրախ եմ, որ մեր անցյալ 4 տարիների գործունեությունն ունի իր դրական արդյունքները – սփյուռքի հայության մասնակցությունը մեր բոլոր նախաձեռնություններին, որոնց հիմքում, միանշանակ, հայապահպանությունը, լեզվի պահպանու-թյունն են. այն ցուցիչն են, ըստ որի մեր գաղափարախոսությունը, միտումները հասնում են իրենց նպատակակետին: Բավական է միայն արձանագրել այն փաստը, որ նախարարության իրականացրած տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունքում նպաստել ենք զբոսաշրջության զարգացմանը, որը վերջին 3 տարին ավելացել է 30-40 տոկոսով, նպաստել ենք Հայաստանում սովորող սփյուռքահայ երիտասարդության թվի ավելացմանը. ներկայումս Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող սփյուռքահայերի թիվը կրկնա-պատկվել է, ուրախ ենք, որ կան ավելի քան 1000 հայրենադարձված ընտանիքներ, ովքեր ապրում ու գործունեություն են ծավալում Հայաս-տանի Հանրապետությունում :
– Սփյուռքի ո՞ր հատվածն է առավել խոցելի հայապա-հպանության առումով, կա՞ն այդ հիմնախնդիրները լուծելու ազդեցիկ ¨ ինչ-որ չափով արդյունավետ միջոցներ:
– Այո՛, կան տարածքներ, որոնք ուծացման, ձուլման վտանգի առջ¨ են կանգնած: Այսօր ԱՊՀ տարածաշրջանի մասին ունենք լուրջ մտա-հոգություն: Ավանդույթի ուժով այս երկրների բնակիչներն իրենց զգում են ,հայրենիքումե, ինչը պատմական առումով ճշմարտություն է ¨ այդ առումով այսօր արդեն նրանք կորցրել են իրենց զգոնությունը հատկապես հայերենի նկատմամբ: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցներին, հատկապես երիտասարդներին դեպի Հայաստան ¨ դեպի մայրենին վերադարձնելու խնդիր ունենք: 2013 թվականին նախատեսվող ,Հայերենն իմ սրտում էե երիտասարդական հավաքի նպատակներից մեկը նա¨ երիտասարդների շրջանում մայրենի լեզվի կար¨որության ընդգծումն է, որը կօգնի բարձրացնելու ազգային ինքնության գիտակցությունը, նպաստելու լեզվի, մշակույթի պահ-պանմանը: Համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումների միջոցով հնարավոր կլինի բարձրաձայնել համազգային կար¨որության խնդիրներ` դրանց լուծումներում հայ երիտասարդության տեղն ու դերը որոշելու համար:
– Այսօր բոլո՞ր հնարավոր միջոցներն են կիրառվում օգնելու մեր սիրիահայ բարեկամներին, հայրենակիցներին. կառավա-րության, գերատեսչական բոլո՞ր լծակներն են համախմբված աշխատում:
-Սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, իսկ Սփյուռքի նախարարությանը հանձնարարված է համակարգել սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ կատարվող աշխատանքները: Պետք է նշեմ, որ գործադիր իշխանության մարմին-ներում աշխատում են համակարգված` առավելագույն արդյունավե-տությամբ ու արագությամբ արձագանքելով յուրաքանչյուր հիմնա-հարցի: Արդյունքում մի շարք իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ, ¨ արդեն սիրիահայերը ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստանում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչություններում, ազատվելով պետական տուրքի վճարումից, կացության մշտական կամ ժամանակավոր փաստաթղթեր են ստանում, առանց գումարներ վճա-րելու ¨ այլն: Բացի այդ, սիրիահայերն իրավունք ունեն Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալ անմիջապես սահմանի վրա, առանց խոչընդոտների փոխանակել սիրիական վարորդական իրավունքի վկայականները: Ցամաքային ճանապարհով Հայաստան գալու դեպքում ավտոմեքենաներն ազատված են մաքսային վճարներից ¨ այլն: Հայաստանում գտնվող սիրիահայերը պետական բժշկական հաստատություններում անվճար բուժօգնություն, ծննդօգնություն են ստանում: Եթե ժամանակին սիրիահայերի անհանգստության պատճառներից էր երեխաների ուսուցման հիմնահարցը, ապա ուսումնական տարվա սկզբից, անսալով մեր հայրենակիցների խնդրանքին, ¨ հաշվի առնելով նրանց, Սիրիայում իրավիճակի կայու-նանալուց հետո վերադառնալու ցանկությունը, մենք Գիտության ¨ կրթության նախարարության հետ նախաձեռնեցինք սիրիական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցի հիմնումը, որին աջակցեցին Եր¨անի քաղաքապետարանը ¨ Կիլիկյան Բարեսիրական միությունը, ուր սովորում են շուրջ 270 սիրիահայ երեխաներ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը հորդորում է բոլոր համահայկական կազմակերպություններին, անհատներին, բարեգործական կառույց-ներին, ինչպես նա¨ միջազգային կառույցներին – նյութական աջակ-ցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: Մենք աջակցեցինք սիրիահայերին` ստեղծելու ,Սիրիահայերի հիմնախնդիրների համա-կարգման կենտրոնե հասարակական կազմակերպությունը, որի նպատակը հենց սոցիալապես կարիքավորներին հայտնաբերելն ու նյութական օժանդակության կազմակերպումն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի մտահոգության հիմնական առարկան աշխատանք ունենալը կամ սեփական‘ թեկուզ փոքրիկ գործ ունենալն է: Անսալով նրանց պահանջին, մենք կազմա-կերպեցինք հայաստանցի գործարարների ¨ սիրիահայերի հանդիպումը, ովքեր աշխատանքի տեղավորման խնդիր ունեն: Ու հենց հան-դիպմանը, գործարարները ներկայացրին իրենց առաջարկները, գործատուն ու աշխատողը գտան միմյանց: Մեր կոչն էր հայաստանցի յուրաքանչյուր գործարարի, որպեսզի գոնե մեկ սիրիահայի աշխա-տանքի ընդունի ¨ ուրախ եմ, որ այս կոչն անարձագանք չմնաց:
ՀՀ սփյուռքի ¨ էկոնոմիկայի նախարարությունների նախա-ձեռնությամբ, շուրջ 40 սիրիահայ ընդգրկվեց Փոքր ¨ միջին ձեռ-նարկությունների զարգացման ազգային կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված 20 օր տ¨ողությամբ դաս-ընթացին, որի նպատակը սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերին հայաստանյան հարկային քաղաքականությանը, ինչպես նա¨ բիզնես գործունեության ծավալման նրբություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է, այնուհետ¨, նվազագույն ցածր տոկոսադրույքով, մատչելի վարկերի տրամադրումը: Կենտրոնի մասնագետների խորհրդատվությամբ մասնակիցները կիրազեկվեն բիզնեսի պլանավորման բոլոր փուլերի մասին, այնուհետ¨, կազմված բիզնես-պլանը կներկայացվի խորհրդին, մինչ¨ 3-5 միլիոն ՀՀ դրամ անտոկոս վարկավորում ստանալու նպատակով: Մենք հանդիպում-խորհրդակցություն ունեցանք սիրիահայ գործարարների ¨ պետական ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ցանկություն ունեցողները ներդրումներ կատարեն Հայաստանում: Պետք է փաստեմ, որ ՀՀ կա-ռավարության բոլոր գերատեսչությունները պատրաստակամ են անհրաժեշտ հարկային, մաքսային, օրենսդրական ու իրավական, շուկային վերաբերող խորհրդատվություն տրամադրել սիրիահայերին: Եվ ես կոչ եմ անում բոլոր սիրիահայերին օգտվել այդ արտոնությունից ¨ սեփական գործ հիմնել` պետական հատվածի խորհրդատվությամբ:
– Սիրիահայության հետ կապված` ստեղծված իրավիճակն արդյոք կաթվածահար չի՞ անում ՀՀ սփյուռքի նախարարության մյուս ծրագրերը, կարողանու՞մ եք նույն ընթացքով իրակա-նացնել Ձեր մտահղացումները, մշակված ծրագրերը:
-Սիրիահայության ծանր վիճակն իսկապես մեր բաց վերքն է, ¨ յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել պատերազմական իրավիճակից Հայաստան հասած մեր հայրենակիցներին: Սիրիահայերի հիմնա-խնդիրները նախարարության բոլոր ստորաբաժանումների ¨ բոլոր աշխատակիցների ուշադրության առանցքում են: Աշխատում ենք հետ¨յալ սկզբունքով` յուրաքանչյուր վարչություն անում է իր գործը, սակայն սիրիահայերի հարցերն առաջնահերթություն ունեն: Ստեղծված իրավիճակը կաթվածահար չի անում, բայց նոր ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն է ավելացնում մեր` առանց այն էլ բավական հագեցած աշխատանքին: Սակայն դա մենք անում ենք սիրով, նվիրումով ¨ մեծ պատասխանատվությամբ:
– Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում սփյուռքահայ գաղ-թօջախներ, որտե՞ղ են Ձեզ ամենից շատ սպասում, հավատում:
-Հաճախ եմ լինում տարբեր երկրների հայ համայնքներում: Ամեն դեպքում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը 7 միլիոն հայերի Հայրենիքն է: Միշտ էլ Հայրենիքից եկածի հետ շփումը հաճելի է, ¨ ոչ մի հիմնախնդիր չի առաջացել իմ հանդիպումների ժամանակ: Դժվարանում եմ ասել, թե որտեղ չեն սպասում, սակայն կարող եմ ասել, որ եթե չհավատային, իրականություն չէին դառնա այն բոլոր ծրագրերը, որոնք մենք իրագործում ենք ¨ աշխատում սփյուռքյան մոտ 30.000 կազմակերպությունների տեղեկացնել այդ մասին: Ուրախ եմ, որ կա միտումը, որ համահայկական կառույցներն իրենց կար¨որա-գույն միջոցառումներն արդեն իրականացնում են ՀՀ սփյուռքի նա-խարարության աջակցությամբ ու համագործակցությամբ: Ընդհանուր առմամբ, շատ չեմ լինում տարբեր երկրներում. միջին հաշվարկով ամ-սական 3 օր, սակայն դա օգնում է առավել լավ ճանաչել միմյանց, քննարկել նոր ծրագրեր, նախաձեռնություններ, ¨ կապն առավել որո-շակի է դառնում: Համայնք այցելությունից հետո նկատվում է ակ-տիվություն նախարարության հետ աշխատանքներում, ինչպես նա¨ ավելանում է զբոսաշրջիկների, երկքաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը :
– Տարեցտարի ընդլայնվում է ՀՀ սփյուռքի նախարարության աշխարհագրական տարածքը, ինչպես նա¨‘ գործառույթները. ըստ այդմ‘ աճու՞մ է Ձեր աշխատակազմը, նոր բաժիններ, վար-չություններ ստեղծվու՞մ են, թե՞ եղածը բավարար է:
-Իրո՛ք, աստիճանաբար լայնանում է Սփյուռքի նախարարության գործունեության առանցքը, ,նվաճվումե են համահայկական տարածք-ներ, ընդլայնվում ու նոր հնչեղություն են ստանում նախարարության ծրագրերը], աշխարհագրական ու բովանդակային առումով, բայց աշխատակազմը մնում է նույնը: Սակայն պետք է նշեմ, որ մենք ունենք կամավոր գործընկերներ, ովքեր անդամագրվել են‘ համագործակցելու մեզ հետ: Նախարարության գործունեությունից ի վեր մենք ձ¨ավորել ենք մասնագիտական համահայկական ցանցեր` իրավաբանների, ֆի-նանսիստների ու բանկիրների, ճարտարապետների, լրագրողների, գրողների, ոսկերիչների ¨ այլն: Մեր աշխատանքը խարսխում ենք նա¨ կամավորների վրա] մեր օգնական գործընկերների, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը:
– Բնականաբար, յուրաքանչյուր ոք մեծ գործերի հեղինակ է դառնում մի քանի օբյեկտիվ, ընդունելի կամ‘ չընդունելի պատ-ճառներով‘ փառքի, հայրենասիրության, սեփական ծրագրերն իրականացնելու, ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու հա-մար… Կասե՞ք որ ,օղակիե մեջ եք…
– Իմ գործունեությունը աշխատանքը, հարաբերություններն, ինձ բաժին հասած քաղաքականությունը, որը վարում եմ, պայմանավորված են հայրենասիրությամբ, պատասխանատվությամբ ¨ ունակություններս ու փորձս Հայրենիքին ու ազգին ծառայեցնելու գիտակցությամբ:
– Տիկին Հակոբյան, այս հարցը ես ուղղում եմ Ձեզ արդեն երկրորդ անգամ. Դուք բոլոր նախադրյալներն ունեք դառնալու երկրի ղեկավար, ¨ դա հեղաշրջում կլինի‘ Հայաստանում կին նախագահ ունենալու առումով: Ինչու՞ չեք դնում Ձեր թեկնածությունը, ի՞նչն է Ձեզ խանգարում: Հնարավոր է դրանից շահի հայ ժողովուրդը:
-ՀՀ նախագահի պաշտոնն անչափ կար¨որ ¨ պատասխանատու պաշտոն է, ¨ ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են առա-ջադրվել ¨ իրենց հաշիվ չեն տալիս այդ քայլի համար: Մենք ունենք փորձառու ղեկավար, ում էլ պետք է աջակցել, որպեսզի ժողովըր-դավարական սկզբունքներին խիստ համահունչ տեղի ունենան ընտրությունները, ¨ նախագահը ժողովրդի մեծ քվեներով պաշտո-նավարի առաջիկա 5 տարիներին: Մյուս կողմից, իմ խորին համոզմամբ, մեր հասարակությունը դեռ շատ փորձություններ ¨ զարգացումներ պետք է կրի, որպեսզի ընտրի կին ղեկավար: Ես կարծում եմ, որ հայ իրականությունում նման արմատական իմիջային փոփոխություն հնարավոր կլինի ոչ շուտ, քան‘ 20-30 տարի անց:
– Ո՞րն եք համարում տիեզերքի, կյանքի մեծ խորհուրդը:
-Տիեզերքի շարժիչն ու դավանանքը անբասիր, մաքուր աշխատանքն է, անուն ու պատիվ ստեղծելը, Հայրենիքին նվիրվելը:
– Ի՞նչ կմաղթեք համայն աշխարհին ¨ աշխարհասփյուռ հայությանը 2013-ին:
– Համայն աշխարհին ¨ իմ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, Երկիր մոլորակն անխաթար պահելու գործում նոր ձեռքբերումներ ¨ քաջառողջություն, իսկ աշխարհասփյուռ հայությանը‘ Հայրենիքի շուրջ համախմբվելու, մեծ ու հզոր Հայաստան ունենալու գաղափարի աննահանջ ընթացք:
Հարցազրույցը վարեց “Մոլորակ” շաբաթաթերթի թղթակից
Կարինե Ավագյանը` Եր¨անից
You must be logged in to post a comment Login