ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Պետք է իմանալ
Ծաղիկը բնության հրաշալիքներից է։ Դրա միջոցով երբեմն կարելի է ավելին արտահայտել՝ քան խոսքերով։ Ուրեմն, ծանոթանանք ծաղկից օգտվելուկուլտուրային… Եթե աչքի անցկացնենք մեր քաղաքակրթության պատմության էջերը, ապա կարելի է նկատել, որ մարդկային կենցաղում ծաղիկները բավականին դեր են խաղացել։ Նրանք համարվել են կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ծաղիկների մեծ բազմազանությունը, բազմերանգությունն ու բուրմունքը թույլ են տալիս արտահայտել տարբեր զգացմունքներ ու տրամադրություն։ Բնության այդ հրաշալիքի միջոցով երբեմն կարելի է ավելին ասել, քան խոսքերով։
Ուրեմն, ծանոթանանք ծաղկից օգտվելու կուլտուրային….
ԻՆՉՊԵՍ ՆՎԻՐԵԼ
Ի՞նչ ծաղիկներ նվիրել, ինչպե՞ս նվիրել։
Ծաղիկներ նվիրում են եւ ստանում ամենատարբեր առիթներով։ Սակայն ծաղիկներ ընտրելն ու նվիրրելը իսկական արվեստ է, որը պետք է լավ իմանալ։
Ծաղիկներն ընտրում են՝ ելնելով առիթից, այնպես, որ նրանց տեսքը, գույնը եւ ձեւը արտահայտեն որոշակի իմաստ։
Կարմիր գույնի, ուժեղ հոտով ծաղիկները խոսում են ուժեղ զգացմունքների մասին։ Դեղինն ու նարնջագույնը արտահայտում են լույս եւ ջերմություն, իսկ մեղմ գույները՝ վարդագույնը, երկնագույնը, բաց դեղինը եւ սպիտակը արտահայտում են ազնվություն ու նրբություն, հատկապես, եթե շատ նուրբ հոտով կոկոններ են։
Ծաղիկներ ընտրելիս պետք է լինել խիստ ուշադիր եւ բծախնդիր։ Ընտրեն՝ ելնելով առիթից, այնպես, որ նրանց տեսքը, գույնը եւ ձեւն արտահայտեն որոշակի իմաստ։
Ծաղիկները նվիրում են՝ ծաղկեփնջի ձեւով, զամբյուղի մեջ մատուցվում են հասարակական եւ անձնական բնույթի հանդիսությունների ժամանակ, երբ նշվում է կլոր տարեթիվ եւ հոբելյան, ծաղկեպսակների եւ ծաղկեշղթաների ձեւով մատուցվում են սգո եւ պաշտոնական արարողությունների ժամանակ։
Ծաղկեփունջ կազմելիս պետք է հաշվի առնել նրանց սիմվոլիկ նշանակությունը։
Կարմիր ծաղիկները, օրինակ՝ վարդերը եւ մեխակները, երբ նվիրում են երիտասարդ կնոջը կամ աղջկան, խոսում են ուժեղ զգացմունքների մասին։ Շատ երիտասարդ աղջկան նախընտրելի է նվիրել բաց վարդագույն ծաղիկների փունջ, որոնցով կարելի է նուրբ զգացմունքներ արտահայտել։
Խորհուրդ է տրվում տարեց կնոջը, ի նշան հարգանքի, մատուցել ոչ վառ քրիզանթեմներ։ Փոքր երեխաներին, նրանց տարեդարձի օրը, կարելի է նվիրել վառ գույնի ծաղկեփնջեր։
Իսկ ինչպիսի ծաղիկներ նվիրել տղամարդկանց։ Այս հարցում շատերը դժվարանում են, քանի որ չեն կարող հաղթահարել այն զգացումը, որ ընդունված չէ տղամարդկանց ծաղիկներ նվիրել։ Սակայն դա այդպես չէ։ Նրանց նույնպես հաճելի է իբրեւ ուշադրության եւ հարգանքի նշան՝ ստանալ ծաղիկներ։Նախընտրելի է տղամարդուն նվիրել երկար ցողունով վարդեր, մեխակներ, քրիզանթեմներ։ Եթե ուզում եք տղամարդկանց նկատմամբ ուժեղ զգացմունքներ ընդգծել, ընտրեք վառ գույնի ծաղիկներ, իսկ եթե ուզում եք արտահայտել բարեկամություն, հարգանք, ընտրեք սպիտակ ծաղիկներ։
Հաճախ ընդունված է նվեր տանել խոշոր փնջեր՝ բազմաքանակ ծաղիկներով։ Դա սխալ է եւ ոչ այնքան գեղեցիկ։ Ավելի լավ է նվիրել ոչ խոշոր երկար տեսակի ծաղիկներ եւ այն էլ ոչ մեծ քանակությամբ՝ գերբերա, ֆրեզի, շաբո, վարդ եւ այլն։
Ծաղիկները փոշուց եւ աննպաստ եղանակից պաշտպանելու համար ծրարում են թղթի մեջ, որից ազատում են անմիջապես մուտքի մոտ։ Հարսնացուի մոտ գնացող երիտասարդը պետք է ունենա երկու փունջ ծաղիկ՝ միանման։ Առաջինը՝ մոր եւ երկրորդը՝ հարսնացուի համար։
ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ
Ծաղիկներն ընդունում են գոհունակության ժպիտով՝ թույլ տալով մյուսներին եւս հիանալ եւ ապա, ըստ ճաշակի, դասավորում են համապատասխան ծաղկամանում։ Ծաղիկները վերցնելիս ավելորդ են՝ ,դե սա ոչինչ էե, ,բայցեւայնպեսե կամ ,մինչեւ ճարեցի, հոգիս դուրս եկավե, ինչպես նաեւ ,երեւի թանկ արժենե, ինչ կարիք կարե եւ նման արտահայտություններ։
Ծաղիկները մատուցվում են սիրով, դուք էլ ընդունեք սիրով։
You must be logged in to post a comment Login