ԼՎԱՑԵ՛Ք ՁԵՐ ՁԵՌՔԵՐԸ
Դա Ամենահեշտ Ճանապարհն է Կասեցնելու Հիվանդությունը
Քանի՞ անգամ է ձեր մայրը ձեզ ասել «լվ՛ա ձեռքերդ»։ Լավ, չէ ո՞ր մայրիկը ինչ որ բան նկատի ունի։ Ձեռքերի լվացումը, եթե կատարում եք կարգապահորեն, ամենից հեշտ եւ ամենաազդեցիկ ճանապարհն է կասեցնելու շատ տարբեր հիվանդություններ։
Տարվա այս ժամանակ, մեզանից շատերը մտահոգված են չհիվանդանալու կամ ավելի վատ՝ հարբուխ չստանալու։ Մեզանից շատերը արագ վերականգնվում են սովորական մրսածությունից, բայց վարակը կարող է ավելի լուրջ լինել։ 65-ից բարձր տարեց մարդիկ, փոքր երեխաները եւ քրոնիկ հիվանդությամբ մարդիկ, ինչպիսիք են՝ շաքարախտի (դիապետիկ) հիվանդները, որոնք հատկապես ընդունակ ենթարկվելու հարբուխի պատճառած բարդություններին։
Ըստ Լոս Անջելես Մարզի Հանրային Առողջապահական Բաժանմունքի, ընդհանուր միջինով, բնակչության հինգից քսան տոկոսը ամեն տարի ստանում են հարբուխ։ Ապացուցված է, որ հարբուխը Միացյալ Նահանգներում տարեկան պատճառ կդառնա մոտավորապես 200,000 հիվանդանոցային բուժման անհրաժետություն ունեցող հիվանդների եւ 36,000 մահման։
«Ձեռքերը լվանալը շատ ժամանակ եւ ջանք չի պահանջում, բայց իսկապես ունի իր առողջ առավելությունները»., ասաց Ջոնաթան Ֆիլդինգը, MD, MPH, Public Health Director and County Health Officer. «Բացիլները շատ հեշտությամբ տարածվում են, առանց պաշտպանելու հազը կամ փռշտոցը, եւ ամեն օր դիպչելով իրերին, ինչպիսիք են դռան բռնակները եւ աստիճանակողերը։ Մնալ առողջ կարող է լինել շատ հեշտ, միայն թե լվացեք ձեր ձեռքերը»։
Հակառակ համոզիչ փաստի, որոշ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծերը զլանում են լվանալ իրենց ձեռքերը հաճախակի եւ կատարելապես։ 2000 թվականի ուսումնասիրությունների ժամանակ, 1,021 մարդու հարցախույզ է կատարվել. «Արդեո՞ք դուք միշտ լվանում եք ձեր ձեռքերը , զուգարանի օգտագործումից հետո»։ Մեծահասակների ջախջախիչ մեծամասնությունը՝ 95 տոկոսը ասաց, որ նրանք լվանում ենք իրենց ձեռքերը։ Բայց եւ այնպես, շարունակական ուսումնասիրությունները 5 հիմնական գերքաղաքային շրջանների հանրային զուգարաններում ցույց տվեցին, որ միայն 68 տոկոսն է լվանում իրենց ձեռքերը։
Ծնողներ եւ հոգատարներ, ձեռքերի լավացումը միայն մեծերի համար չէ։ Որպեսզի օգնեք ձեր երեխաների լինել առողջ, ապա պետք է վստահ լինեք որ նրանք լվանում են իրենց ձեռքերը հաճախակի եւ պատշաճի։ Որպեսզի երեխաների համար դառնա սովորություն, դուք պետք է օրինակ ծառայեք նրանց։ Լվացեք ձեր ձեռքերը ձեր երեխաների հետ եւ ստուգեք նրանց ձեռքերի լվացումը։ Ասացեք ձեր երեխաներին, որ ձեռքերի լվացումը պետք է տեւի այնքան ժամանակ մինչեւ երգեն եւ վերջացնեն «ԱԲԳ»ները, «Թիավարիր, թիավարիր, թիավարիր ձեր նավակը” կամ «Ծնունդդ Շնորհավոր» երգերը։
Ահա այն յոթ կարգապահական քայլերը, որոնք կօգնեն ձեռքերը պահպանել մաքուր եւ կանխարգիլել հիվանդանալը։
1. Օգտագործիր տաք հոսող ջուր
2. Օգտագործիր ձեռքերը լվանալու հեղուկ կամ ուղղակի ձեռքի օճար
3. Լավ շփեցեք ձեր ձեռքերը 15-20 վայրկյան (երկվայրկյան), որպեսզի շատ փրփուռ առաջանա։ Ուշադիր եղեք որպեսզի մատների արանքը եւ եղունգների տակը լավ լվանաք, լավ տրորեք ձեռքերի երեսը եւ ափը
4. Լվացիր ձեռքերիդ սապոնը ամբողջությամբ տաք, հոսող ջրով
5. Չորացրու ձեռքերդ թղթե անձեռնոցիկներով։ Բացիլները կարող են թաքնված լինել կտորե սրբիչի մեջ։
6. Ձեռքերի չորացնելուց հետո, այդ նույն թղթե անձեռնոցիկով փակիր ջրի ծորակը։ Երբեք ձեռք մի տուր լվացարանին կամ ծորակին, որովհետեւ նրանք շատ լավ ընկերներ են բացիլների հետ։
7. Նետիր թղթե անձեռնոցիկը աղբարկղի մեջ։
Ինչպես մայրիկն է ասում, ձեռքերի կանոնավոր լվացումը շատ լավ սովորություն է։ Սակայն, կան ժամանակներ, երբ խիստ կարեվոր է ձեռքերի լվացումը որպեսզի կանխենք բացիլները, բակտերիաներն ու համաճարակները։ Տեվապէս լվացեք ձեր ձեռքերը.
– Քիթը մաքրելուց, ձեր ափերին մէջ հազալուց կամ փռշտալուց հետո
– Զուգարանը օգտագործելուց հետո
– Երեխայի տակաշորը փոխելուց հետո
– Որեւէ կենդանու կամ կենդանու կեղտին ձեռք տալուց հետո
– Ուտելիքի պատրաստումից առաջ եւ հետո
– Ուտելուց առաջ
– Աղբի թափումից հետո
– Աչքերի կոնտակտային ոսպնեակների (Lenses) դնելուց եւ հանելուց հետո
– Հանրային զուգարանների օգտագործումից հետո, ինչպիսիք ենք՝ օդանավակայանները, գնացքի կայարանները, ավտոբուսի կանգառները եւ ռեստորանները
Որպեսզի Անջելոսցիները առողջ լինեն, Լոս Անջելոս Մարզի Հանրային Առողջապահական Բաժանմունքը վերջերս սկսեց «Մաքուր Ձեռքեր» ծրագիրը։ Մեծածավալ հանրային ուսուցողական արշավը ձեւավորված է քաջալերելու լվանալ ձեռքերը, որպեսզի զերծ լինեն հիվանդանալուց եւ օգնել նախապատրաստվել համաճարակային գրիպի – որը նոր վարակային պայթուն է այն մարդկանց համար, որոնք չունեն կամ ունեն շատ քիչ դիմացկունություն եւ բուժիչ պավաստ գոյություն չունի։
«Մաքուր Ձեռքեր» արշավը լուսաբանում է ձեռքերի լվացման հաճախականության կարեւորությունը համայնքային տեղեկացման ծրագրերի, ուսուցողական գովազդների եւ հանրային ծառայությունների բացատրությունների միջոցով։ «Մաքուր Ձեռքեր»ը բազմամշակույթային եւ բազմալեզու արշավ է, կենտրոնացած Լոս Անջելեսում բնակվող բազմազան համայնքների վրա, ներառյալ 12 տարբեր լեզուներով տարածվող տեղեկությունները։
You must be logged in to post a comment Login