Լեւոն Իշտոյան

Լեւոն Իշտոյան – Ծնվել է 1947 թվականին, Լենինականում /այժմ՝ Գյումրի/:

1959 թվականին ընդգրկվել է Գյումրիի ֆուտբոլի առա-ջին պատանեկան թիմի կազմում: 1960 թվականին Հայաստանի ֆուտբոլի պա-տանեկան հավաքականի անդամ էր: 1964-ից սկսում է խաղալ Գյումրիի, Շիրակե ֆուտբոլային ակումբում: 1967-1976 թվականներին խաղացել է Երեւանի ,Արա-րատումե: 1969-ին հրավիր-վում է ԽՍՀՄ երիտասադա-կան հավաքական: 1971 թը-վականին ԽՍՀՄ 1-ին
հավա-քականի անդամ էր: Այդ տա-րիներին ընդգրկվում է ԽՍՀՄ Օլիմպիական հավաքականի կազմում: 1971-ին Երեւանի ,Արարատիե կազմում արժանացել է ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալին:

1973 թվականին ,

Արարատիե կազմում դարձել ԽՍՀՄ ֆուտ-բոլի առաջնության ոսկե մեդալակիր եւ նվաճել ԽՍՀՄ գավաթը:
1976-ին Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն էր: 1984-ին Երեւանի ,Արարատիե երկրորդ մարզիչ: Արժանացել է Խորհրդային Միության սպորտի վարպետ կոչմանը: Տարբեր տարիներին, որպես լավագույն աջ եզրային հարձակվող, եղել է ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Հայաստանի, Խորհրդային Միության, արտերկրի մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Լեւոն Իշտոյանի ինքնատիպ խաղի ու սպորտային վարպետության մասին:
1988 թվականից, տեղափոխվելէ մշտական բնակության ԱՄՆ: Ամուսնացած է: Ունի երկու դուստր եւ հինգ թոռնիկ:

Խիստ պատասխանատու եւ դժվար է ներկայացնել հանրածանոթ անձնավորության: Նա ունի ճանաչում, հասարակության մեջ իր ընդ-գծված դիմագիծը, որը ստեղծել է աշխատանքով, իր վարքով, իր հաջողություններով ու անհաջողություններով, իր կամքով: Կարծես թե նրա մասին ամեն ինչ գիտեն: Հարկավոր է այս ամենը անխաթար պահել ու փորձել նորովի բացահայտել նրան՝ հանրությանը հետաքրքիր տեսանկյունից:

Լեւոն Իշտոյանի

levon-ishtoyan

ն ճանաչում է յուրաքանչյուր հայ մարդ, լինի դա մարզասեր, կամ ոչ, իսկ ով էլ չի տեսել նրա փայլուն խաղը ֆուտբոլի մարզադաշտում՝ անկասկած լսել է դրա մասին: Վերոնշյալ տարեթվերը նրա կյանքի միայն համառոտ ժամանակագրությունն է, որոնք պատմում են Իշտոյան ֆուտբոլիստի մասին, բայց որտեղ, դժբախտաբար չի երեւում Իշտոյան մարդը, որտեղ բացակայում են այն մեծարանքն ու սերը, որ տածում էր հայ մարզասերը ,Արարատիե հարձակվող՝ Լեւոն Իշտոյանի հանդեպ:

Այսօր, 35 տարիների հեռավորությունից ենք նայում ,Արարատ -73ե ոսկե թվականին, երբ ԽՍՀՄ ոսկե մեդալակիր Երեւանի ,Արարատըե դարձավ նաեւ ԽՍՀՄ գավաթակիր: Գավաթի առաջնության եզրափակիչում Լեւոն Իշտոյանի խփած 2 հաղթական գոլերը բավական էին, որ նա դառնար սիրելի հերոս, լավագույններից լավագույնը հայ մարզասերի համար:
– Տարիներ են անցել, բայց ես հիշում եմ այդ խաղի ամեն րոպեն, ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի բոլոր ասածները, թիմի տղաների անձնուրաց խաղը, հազարավոր երկրպագուների ոգեւորությունը, -ասում է Լեւոնն ու ժպիտն աստիճանաբար փոխանցվում է հաճելի հիշողությունից փայլող աչքերին:
– Չգիտեմ ինչ կլիներ, եթե այդ օրը չհաղթեինք: Ինչպես յուրաքանչյուր խաղի, այդ օրն էլ, դաշտ էինք մտել միայն հաղթանակ տոնելու տրամադրվածությամբ եւ շատ ուժեղ հակառակորդ ունենալու զգացողությամբ: Դժվարին ու լարված խաղի վերջին րոպեներն էին, անկարելի էր հաշտվել պարտության հետ: ԵՎ, երբ իմ հարվածից հետո՝ գնդակը հայտնվեց Կիեւի ,Դինամոյիե դարպասում՝ չեմ կարող բացատրել ինչ էի զգում, միայն ուրախությունից խենթացած վազում էի: Հետո հայտնվեցի թիմի տղաների գրկում, որոնք ուրախությունից ինձ մի լավ ,ծեծեցինե: Ուրախությունից բոլորս գլուխներս կորցրել էինք:

Երեւանում մեզ ընդունեցին անպատմելի ոգեւորությամբ: Օդա-նավակայնը լեփ-լեցուն էր ֆուտբոլասերներով, նրանք փորձում էին հասնել մեզ, գրկախանվել, գոռում էին՝ ,Արարատե, ,Արարատե, Իշտոյա~ն…

Անմոռանալի պահեր էին: Մեր թիմի բոլոր տղաները, ֆուտբոլի երկրպագուների համար, դարձել էին թանկագին ու հարազատ մարդիկ: ,Արարատըե փայլուն խաղ էր ցույց տալիս եւ ԽՍՀՄ առաջնությունում եւ արտասահմանյան խաղերի ընթացքում եւ այն տարիներին, Հայաստանում, գրեթե, բոլորը տարված էին ֆուտբոլով:
– Ոչ սովորական մի հիշատակ ունեմ գավաթի խաղի առիթով, -պատասխանելով հարցին շարունակում է Լեւոնը ու աչքերում առկայծում է զարմանք առաջացնելու հաճույքը:
– Ծանրոց` մեջը ջարդուփշուր եղած մի ժամացույց: Այդ հետաքրքիր ծանրոցը ինձ էր ուղարկել Ուկրաինայի պետական երգչախմբային ընկերության ճանաչված դիրիժորը: Ծանրոցի հետ եղած նամակում նա գրում էր, որ գավաթի խաղից առաջ, գրազ է եկել երգչախմբի մենակատարուհի, հայազգի իր գործընկերուհու հետ եւ պնդել, որ Կիեւը կհաղթի: Իսկ երգչուհին, հակառակ նրա, հայտարարել` էր, որ կհաղթի Երեւանը եւ երկու գոլերն էլ կխփվեն նույն ֆուտբոլիստի կողմից:
Դիրիժորն էլ խոստացել էր. եթե Երեւանը շահի գավաթը, ինչպես պնդել էր գործընկերուհին, նա՝ իր ժամացույցը, որը ի դեպ, բավական արժեքավոր էր, կնվիրի հաղթական գոլը խփող ֆուտբոլիստին: Այդպես էլ արել էր: Սակայն, ի նշան պարտության ու վրդովմունքի՝ ժամացույցն ուղարկելուց առաջ, այն ջարդել էր: Այդ ժամացույցը, նույն վիճակով, մինչեւ հիմա ես պահում եմ, որպես թանկ նվեր՝, Արարատիե հաղթա-նակի առթիվ:

– Երբ քեզ ամենուր ճանաչում են ու հարգում՝ աշխատում ես չշա-հագործել այդ սերը, լինել պարզ ու հասարակ, լինել ինչպիսին կաս:
Ֆուտբոլասերն ինձ դարձրել էր ազգային հերոս, որտեղ էլ որ լինում էի, մոտենում էին պատա-հական ու անծանոթ մարդիկ՝ ող-ջունում էին, գովեստի խոսքեր ասում: Ես փորձում էի վստա-հեցնել, որ ես պարզապես ֆուտբոլ եմ խաղում: Խաղում եմ այնպես, ինչպես մեր թիմի բոլոր տղաները, որոնք այդ տարիներին հասել էին բարձր վարպետության ու փառա-վոր էջ գրեցին հայկական ֆուտ-բոլի պատմության մեջ: Հանրա-ճանաչ լինելը ոչ միայն պարտա-վորեցնող է, երբեմն նաեւ օգնում է, որը շատ հաճելի է, – անմեղ խորամանկությամբ ծիծաղում է Լեւոնը:
– Մի անգամ ոստիկանը կանգ-նեցրեց իմ ավտոմեքենան եւ պա-հաջեց վարորդական իրավունքը: Փողոցում եղած մարդիկ սկսեցին բարկանալ նրա վրա՝ ամոթ չի՞ Իշտոյանին կանգնեցնում ես: Ոստիկանն էլ, երբ ճանաչեց ինձ, առանց որեւէ հարցի թողեց, որ գնամ:

-Երբեք չեմ մտածել, թե ի՞նչ կարող էի անել, եթե ֆուտբոլ չխաղայի, -զարմանում է Լեւոնը եւ ձայնի մեջ զգացվում է գորովանքի ելեւէջ:
– Ինչ ինձ հիշում եմ, բակի տղաների հետ ողջ օրը ֆուտբոլ էի խաղում: Այդ բակային խաղերից մեկի ժամանակ էլ ինձ, եւ մեր թիմակից շատ տղաների, նկատեց իմ առաջին մարզիչ Բաղդասար Մովսիսյանը: 1959 թվականին նա կազմավորեց Գյումրիի ֆուտբոլի պատանեկան առաջին թիմը: Ես ընդգրկվեցի այդ խմբում եւ ֆուտբոլը դարձավ իմ կյանքի ճանապարհը: Բաղդասար Մովսիսյանը հիանալի մարզիչ էր, լավ մանկավարժ: Շատ ճանաչված ֆուտբոլիստներ նրա մոտ են սկսել առաջին քայլերը դեպի այս գրավիչ, գեղեցիկ, դժվարին սպորտաձեւը: Իմ բոլոր մարզիչներն էլ իրենց գործի վարպետներն են եղել՝ Ֆալյան, Պանոմարյով, Սիմոնյան, Գլեբով: Ես երախտապարտ եմ նրանց:

– Ո՞վ է եղել իմ երկրպագած ֆուտբոլիստը, – հարցնում է Լեւոնը ու աչքերի մեջ արթնանում է երազը:
– Ֆուտբոլի աստղերից ցանկացել եմ նմանվել բրազիլացի Գարինչային: Ես տարված էի նրանով, գնդակին տիրապետելու նրա վարպե-տությամբ: Երբեք չեմ մոռանա 1971 թվականի դեկտեմբերի 19-ը: Ես , ԽՍՀՄ հավաքականի կազ-մում էի եւ խաղերի էինք մեկնել Բրազիլիա: Հայտնի ,Մարակա-նաե մարզադաշտում Գարինչայի հրաժեշտի խաղն էր եւ ես առիթ ունեցա ներկա լինելու այդ խաղին, կողքկողքի նստելու նրա ընտանիքի անդամների հետ: Տարիների երազանքս իրակա-նացած գտա:

-Այո, եղել են պահեր, երբ մտածել եմ թողնել ֆուտբոլը, – ի պատաս-խան հարցին անկեղծանում է Լեւոնը: – Երբ, Ձորաղբյուրում մարզական հավաքից հետո, ամռան շոգին, ավտոբուսը մեզ տանում էր մարզադաշտ՝ հերթա-կան խաղի ու Երեւանի փողոց-ներում տեսնում էի հանգիստ զբոսնող երիտասարդներին, սըր-ճարաններում զրուցող մարդկանց՝ ուզում էի ես էլ նրանցից մեկը լինել: Սակայն, դա միայն մի ակնթարթ էր տեւում: Ես չէի կարող առանց այդ գեղեցիկ մարզաձեւի: Ֆուտբոլն իմ կյանքն էր: Երբ, ամեն անգամ, թիմի տղաների հետ դաշտ էինք մտնում միայն հաղթանակի հասնելու որոշմամբ ու պայքարում լավ խաղի, մրցակցի դարպասը գրավելու, մարզադաշտի ոգեւո-րող աղմուկի հաճույքը վայելելու համար: Ոչինչ չէր կարող փոխարինել այդ զգացումին:

Ես երբեք չեմ հեռացել ֆուտբոլից, -շարունակում է վաստակաշատ ֆուտբոլիստը ու ձայնի մեջ լրջախոհություն կա, աչքերում՝ հուզմունք:- Ակտիվ ֆուտբոլը թողնելուց հետո, զբաղվել եմ մարզչական աշխատանքով՝ մինչեւ մշտական բնակության տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ: Այստեղ եւս ֆուտբոլի մարզադպրոց եմ հիմնել :

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards