Արամ, Արամ ֆիլմի պրեմիերան
ԱՄՆ-ում կայացավ Լոս Անջելեսի հայերի մասին պատմող ,Արամ, Արամե ֆիլմի պրեմիերան
Ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի ,Արամ, Արամե ֆիլմը պատմում է 12-ամյա հայ պատանու մասին, որը Բեյրութում ծագած ողբերգական իրադարձությունների պատճառով լքում է երկիրն ու տեղափոխվում Լոս Անջելես` պապիկի մոտ: Այստեղ տղան ստիպված է լինում համակերպվել կյանքի բոլոր դժվարություներին` նոր միջավայր, անծանոթ հասարակություն… վատ շրջապատ:
Արամի պապը` Արսենը, երաժիշտ էր, սակայն երբ նա ստիպված է լինում տեղափոխվել ԱՄՆ, ինչպես այստեղ եկած շատ հայեր ևս, սկսում է զբաղվել արհեստով, դառնում է կոշկակար:
Արամը` նրա թոռնիկը, կրկին ստիպված տեղափոխվում է ԱՄՆ և չի կարողանում դիմակայել անծանոթ միջավայրի ,գայթակղություններինե, -պատմում է ռեժիսորն` ավելացնելով. ,Գիտեք, ի՞նչու որոշեցի նկարահանել այս ֆիլմը: Հայտի է, որ Լոս Անջելեսում գերակշռում են հայերը, և նրանցից յուրաքանչյուրն էլ գալով այստեղ բախվում է նույն խնդիրներին: Նրանց մեծամասնության արտագաղթի պատմությունը կապված է Հայոց ցեղասպանույան հետ: Բայց, երբ գալիս են այստեղ, բոլորն էլ մտածում են, որ մեծ քաղաքում ունենալու են շքեղ կյանք, սակայն որոշ ժամանակ անց հասկանում են, որ իրենց պատկերա-ցումները ճիշտ չէինե:
Ռեժիսորի ցանկությամբ, ֆիլմում հայերին մարմնավորել են ազ-գությամբ հայ դերասաններ. ,Ես հասկացա, որ այդպես ֆիլմն ավե-լի բնական կստացվի: Օրինակ, նկարահանումների ժամանակ հաճախ խնդրում էի դերասաններին անգլերենից անցում կա-տարել հայերենի, իսկ ամերիկացի դերասանները չէին կարո-ղանա դա անելե:
Արամ, Արամե ֆիլմը ցուցադրվել է ոչ միայն ,Ոսկե Ծիրանե կինոփառատոնի շրջանակում, այլև դարձել է հայերի մասին պատմող առաջին ֆիլմը, որը ներկայացվել է Լոս Անջելեսի կինոփառատոնին: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 16-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել ճանաչված դերասաններ Ջոն Ռուհինյանը, Լևոն Շարաֆյանը, Սևակ Հակոբյանն ու Ալլա Թումանյանը:
Արամ, Արամե ցուցադրվեց Լոս Անջելես Ֆիլմ Ֆեստիվալում, որտեղ մինջև օրս հայերին վերաբերվող որևէ թեմայով ֆիլմ չեր ցուցադրվել ամբողջ 20 տարվա ընթացքում. Այդ ցուցադրման բոլոր տոմսերը վաճառվեցին ընդամենը, մի քանի օրվա ընդացքում: Այսպիսով ֆիլմը շրջեց աշխարհի ֆիլմ ֆեստիվալներով, ներառյալ Ոսկե Ծիրանը` Հայաստանում և Մոնտրիալ` Ֆիլմ Ֆեստիվալում:
Հոկտեմբերի 1ին ֆիլմը ցուցադրվեց Ֆրեզնոում, Մայա կինոթա-տրոնում, որտեղ իր վաճառված տոմսերով, համարվեց համար առա-ջինը:
Ներկայումս, ,Արամ, Արամե ֆիլմը ցուցադրվում է Էնսինոյում` Լեմլի և Գլենդելում` Ամերիկանայի կինոթատրոններում: Լինելով հաջողակ ֆիլմ և մեծ հետաքրքրություն առաջացնելով հանդիսատեսի մոտ, վերջիններիս իսկ խնդրանքով, ևս մեկ շաբաթ եկարացվեց ֆիլմի ցուցադրումը Գլենդելի Ամերիկանայի կինոթատրոնում:
Արամ, Արամե ֆիլմը ցուցադրվում է օրը 5 անգամ Ամերիկանայի Փասիֆիք Կինոթատրոնում: Իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի երեկոյան ժամը 5-ին, լինելու է հարցազրույց ֆիլմի դերասանների հետ:
Ֆիլմի հետ կապված ավիլի մանրամասներ իմանալու համար խնդրում ենք մտնել facebook.com/AramAramFilm, իսկ տոմսեր ձեռք բերելու համար` Fandango.com.
You must be logged in to post a comment Login