Ամուսնական մահիճ

Շատերին է հետաքրքրում՝ արդյոք ամուսինները պե՞տք է քնեն նույն մահճակալում, թե՞ ոչ։ Դեռեւս 15-20 տարի առաջ այս հարցն այդքան սրությամբ ծառացած չէր։ Խրուշչովկաներում, այն, պարզապես տեղին չէր։ Իսկ հիմա հաճախ կլսես, որ նոր բնակարանում նախատեսվում է կառուցել երկու ննջարան։ Առաջվա նման ամուսինը գնում է կնոջ ննջարան՝ ինչպես ժամադրության։ Ամուսինը միշտ կնոջը տեսնում է խնամված, սանրված, զուգված։ Դա հնարավորություն է տալիս ավելի երկար պահպանել զգացումների թարմությունը։ Իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց չպետք է մոռանալ, որ ազնվական ընտանիքներում ամուսնությունների մեծ մասը կնքվում էր ոչ թե սիրո հիման վրա, այլ քաղաքական, տնտեսական եւ հաճախ առեւտրային պատճառների հիման վրա։ Իսկ այնտեղ, որտեղ զույգը միանում է սիրո հիման վրա, թեկուզ 300 տարի առաջ, թեկուզ մեր օրերում, ամուսնական մահիճը ընտանիքի բարեկեցության ցուցանիշներից մեկն է։ Առանձնանալ առանձին ննջարաններում, կանա՛յք, լուրջ վտանգի եք ենթարկվում, հնարավոր է, ձեզ հետագայում սպասում է էմոցիոնալ մեկուսացում եւ արդյունքում՝ իրարից էլ ավելի հեռացում։ Մեկ այլ տեսանկյունից նայենք. երեխայի համար շատ կարեւոր է ծնողներին միասին տեսնելը։ Նույնիսկ եթե դուք նեղացած եք իրարից, դա նկատում են երեխաները, իսկ երբ գիշերը միասին եք անցկացնում, երեխայի համար ընտանիքի ամբողջականության մասին կարծիք է ստեղծվում, որի մի մասն էլ ինքն է։ Հիշեք ժողովրդական ասացվածքը. ամուսնական մահճակալը վեճերի լուծման լավագույն եղանակն է եւ հաշտությունների լավագույն տեղը։

Սիրելի կանայք, եղեք հանելուկային
Երբ դուք առաջին անգամ եք հանդիպում տղամարդու հետ, երբեք ձեր ձեռքը մի վերցրեք նախաձեռնությունը եւ մի ցուցադրեք, որ դուք նյարդայնանում եք։ Եղեք հանգիստ եւ զգաստ։ Այդպես դուք ավելի գրավիչ կլինեք տղամարդու համար եւ չեք կորցնի ձեր իշխանությունը նկա նկատմամբ։

Երբեք մի պատմեք տղամարդուն ձեր նախկին հարաբերությունների մասին։ Դուք պետք է տղամարդու համար լինեք ցանկալի նպատակ, պարգեւ, այլ ոչ թե անհաջողությունների շղթա։ Դժվար թե տղամարդու վրա լավ տպավորություն թողնի ձեր այն ակնարկը, եթե դուք ասեք նրան, որ , մինչեւ հիմա ձեզ հետապնդում է ձեր նախկին ընկերը եւ ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ ամեն ինչ վերջացել էե։
Եթե տղամարդը հարցնում է ձեզ ձեր նախկին ամուսնու կամ ընկերոջ մասին, պարզապես պատասխանեք նրան. ,մեր ճանապարհները բաժանվեցինե։ Կա մեկ այլ տարբերակ եւս. ,պարզվեց, որ մենք ամբողջովին տարբեր մարդիկ ենքե։

Երբեք տղամարդու վատ բաներ մի ասեք ձեր մասին։ Նրան առանձնապես պետք չէ իմանալ, որ ձեզ դուր չեն գալիս ձեր մարմնի որեւէ մասը, որ արդեն մի քանի ամիս է, որ ոչ մեկը ձեզ չի ժամադրել։
Տղամարդը ենթադրում է, որ եթե դուք հետաքրքրված եք իրենով, ապա կփորձեք մղել նրան ,ձեր կրունկի տակե։ Նա անմիջապես ենթադրում է, որ ձեզ հարկավոր են լուրջ հարաբերություններ եւ որ դուք ուզում եք ապրել նրա հետ ամբողջ կյանքում եւ ունենալ նրանից երեխաներ։ Հարկավոր է նա զգա, որ դուք միանգամայն ուրիշ եք։ Դուք անհոգ եք, վստահ եք եւ երջանիկ թե նրա հետ եւ թե առանց նրա։ Սա էլ հենց իսկական տղամարդկային երջանկության բանաձեւն է, որն էլ մենք օգտագործում ենք որպես գրավչության սկզբունք։

Եթե դուք միշտ երջանիկ եք, իսկ տղամարդը զգում է, որ ինքը միշտ ազատ է եւ կարող է գնալ ըստ իր ցանկության, նա հասկանում է, որ իր բախտը բերել է։
Հիանալի կլիներ անպատասխան թողնել տղամարդուց ձեզ ուղղված որոշ հարցեր։ Արբ ամեն ինչ ասված ու արված է, ապա հանելուկներ եւ գաղտնիքներ չեն մնում։ Մնացեք ինքներդ ձեզ հետ եւ թող տղամարդը գուշակի այն, ինչ ուզում է իմանալ։

 

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards