Ա՛խ, այդ հեռուստացույցը

Պարզվում է՝ այն ամուսինները, որոնց ննջարանում հեռուստացույց չկա, սիրով երկու անգամ ավելի հաճախ են զբաղվում։ Այն տարեց մարդիկ, ովքեր ննջարանում հեռուստացույց չեն նայում, մերձեցումների քանակը կարող է հասնել ամիսը մինչեւ 7 անգամի։ 20- 30 տարեկան ամուսինների մոտ, ովքեր հեռուստացույց ունեն, սեքսը լինում է ամիսը 6 անգամից ոչ ավելի, իսկ առանց հեռուստացույցի զույգերը կարող են դրանով զբաղվել 11 անգամ։

Բացի այդ, պարզվել է, որ հեռուստացույց ունեցող ամուսինները ննջարանում քիչ են շփվում։ Նրանց շփումը սահմանափակվում է 2-3 րոպեով։ Այն ամուսինները, ովքեր հեռուստացույց չեն նայում, կարող են միմյանց հետ խոսել մինչեւ 15 րոպե։ Ընդ որում, տարբեր հաղորդումներ տարբեր կերպ են ազդում սեքսուալ ցանկության վրա։ Բռնության տեսարաններով ֆիլմերը խլում են տղամարդկանց 47 տոկոսի ցանկությունը։ Այն դեպքում, երբ սարսափ -ֆիլմերը ժամանակավոր ֆրիգիդություն են առաջացնում կանանց 56 տոկոսի մոտ։ Սեքսից շեղում են նաեւ իրական շոուները. դրանք դիտելը ստիպում է հրաժարվել սեռական կապերից ամուսնական զույգերի 33 տոկոսին։

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards