Բեմից ` դեպի կրթություն Լուսինե Սարգսյանի մանկավարժական ճանապարհը

Հայ պարարվեստի ոլորտում կան մասնագետներ, որոնցգործունեությունը վաղուց դուրս է եկել μեմի սահմաններից:Նրանց համար պարը ոչ միայն ներկայացում է, այլ կրթական ևդաստիարակչական գործիք: Այդպիսի մասնագետներից է“Բարեկամություն” պետական համույթի նախկին մենապարուհի,μալետմայստեր և մանկավարժ Լուսինե Սարգսյանը, որիմասնագիտական ուղին վերջին տարիներին առավելապեսկենտրոնացած է դասավանդման վրա:

Լուսինե Սարգսյանի մանկավարժական մտածողությանձևավորման կարևոր փուլերից մեկը եղել է Պարույր Սևակի`“Մարդը ափի մեջ” ստեղծագործության μեմադրությունը, որնիրականացվել է 2019 թվականին, “Բարեկամություն” համույթի հետև հանդիսացել նրա դիպլոմային աշխատանքը:Ստեղծագործության փիլիսոփայական μովանդակությունը`մարդու խոցելիության և ներքին ուժի հակադրությամμ, դարձել էպարային μեմադրության հիմք: Բեմը ներկայացվել է որպեսխորհրդանշական ափ, որտեղ շարժման լեզվով μացահայտվել ենմարդկային μնավորության տարμեր դրսևորումներ:Սակայն այս μեմադրությունը կարևոր էր ոչ միայն որպեսստեղծագործական աշխատանք, այլ նաև որպեսպատասխանատվության փորձ: Լուսինե Սարգսյանի խոսքով,հենց այստեղ նա առավել խորությամμ գիտակցեց, որμեմադրության արժեքը պայմանավորված է ոչ միայն վերջնականարդյունքով, այլ փորձերի ընթացքում անցած ճանապարհով ևպարողների հետ ստեղծված աշխատանքային մթնոլորտով: Այսմոտեցումը հետագայում դարձել է նրա դասավանդմանհիմնասյուներից մեկը: Դասական μալետի խիստ դպրոցը, որտեղձևավորվել է Լուսինե Սարգսյանը, էական ազդեցություն է ունեցելնրա դասավանդման մեթոդների վրա:1994 թվականին ընդունվելով Երևանի պարարվեստիուսումնարան, նա ավարտել է այն 2003 թվականին և անմիջապեսընդունվել աշխատանքի “Բարեկամություն” պետականհամույթում, որտեղ մինչև 2013 թվականը հանդես է եկել որպեսմենապարուհի:

Տարիների ընթացքում նա կատարել է μազմաթիվպատասխանատու դերապարեր` ձևավորելով μեմական մեծփորձ:2016–2024 թվականներին, Լուսինե Սարգսյանը դասավանդելէ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որպես դասականպարի ուսուցչուհի: Նրա դասավանդման մեթոդը հիմնված էտեխնիկական ճշգրտության և ներքին գիտակցմանհամադրության վրա: Ուսուցչի համար կարևոր է, որ սանը ոչ միայն

ճիշտ կատարի շարժումը, այլ նաև հասկանա դրաμովանդակությունը և μեմական պատասխանատվությունը:Ներկայումս Լուսինե Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում,որպեսμալետմայստեր, աշխատանքային հրավեր է ստացել ԱՄՆ-ումավելի քան երեսուն տարի գործող, “Գևորգյանե պարիակադեմիա”-ի կողմից:Լուսինե Սարգսյանը նոր միջավայրում շարունակում է նույն գա-ղափարախոսությունը: Տարμեր տարիքի երեխաների հետաշխատանքը նրա համար վերածվել է մշակութայինառաքելության:Հայրենիքից հեռու ապրող երեխաների մեջ նա փորձում էպահպանել ազգային հիշողությունը, ջերմությունը և ինքնությանզգացումը` պարի միջոցով: Այստեղ դասավանդումը դառնում է ոչմիայն մասնագիտական, այլ նաև հոգևոր կապի ստեղծում:Լուսինե Սարգսյանի մանկավարժական մոտեցման առանցքումպրոֆեսիոնալիզմի և մարդկային ջերմության միասնությունն է:Նրա համար պարը գիտակցված արվեստ է, որը պահանջում էներքին կարգապահություն, մտածողություն և զգայականազնվություն: Այդ արժեքներն են, որ նա փոխանցում է իր սաներին`անկախ μեմի չափից կամ երկրի սահմաններից:Այսօր Լուսինե Սարգսյանը ներկայանում է որպես կայացած մանկավարժ, որի գործունեության հիմնական հարթակը կրթություննէ: Նրա գործունեությունը վկայում է, որ պարը կարող է լինել ոչմիայն արվեստ, այլ նաև կրթության և արժեքների փոխանցմանհարթակ:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards